Ինչ ակնոց են նախընտրում մերոնք

Ամառն առանց ամառային ակնոցի պատկերացնելն անհնար է: Բացի նրանից, որ այն պաշտպանում են մեր աչքերն արևի ճառագայթներից, այլև  վաղուց դարձել է ցանկացած նորաձև անձի  dress code-ի մի մաս: Ամեն տարի գնալով աճում է արևային ակնոցների դերը` որպես նորաձև աքսեսուար:
Երգչուհի  Հասմիկ Կարապետյանը արևային ակնոցի մեծ սիրահար է: Հասմիկ Կարապետյան

Ինչպես նա  խոստովանում է.

«Կան երեք իրեր որոնք պետք է ըստ իս, որակյալ լինեն` պայուսակը, կոշիկները և արևային ակնոցը, այո և ինչու ոչ բրենդային: Ես “բրենդամանիայով” երբեք չեմ տառապել և հիմա էլ չեմ տառապում բայց իմ արևային ակնոցները միշտ են եղել բրենդայինԵրբ որ ես լինում եմ լողավազանում, կամ ծովում, ինձ հետ չեմ տանում այդ բրենդային ակնոցները, նման դեպքերի համար ունեմ շատ ավելի անորակ, ոչ թանկ անկոցներ, ափսոսում եմ»: 

Երգչուհին ներկայումս ունի յոթ արևային ակնոց, տարբեր տեսակի և գույնի: Նա կարծում է որ իրեն սազում են սև, դասական ոճի ակնոց. «Երբ քայլում եմ Երևանի փողոցներով, նախընտրում եմ մեծ, դեմքը բավականին փակող, սև ակնոց կրել, քանի որ այդ կերպ քիչ թե շատ դառնում ես անճանաչելի և ուշադրությունից հեռու»:

Նաիրա ՄովսիայանԴերասանուհի Նաիրա Մովսիսյանի սիրում է կրել տարբեր բրեդների անկոցներ, իսկ գույնը պետք է լինի շագանակագույն: Ինչպես ինքն է խոստովանում.  «Մեծ մասամբ ամուսինս է գնում ինձ համար ակնոց, իսկ օպտիկական ակնոցններս բոլորը GENESIS բրենդ են»:

Դերասանուհի Աննա Դավթյանն ունի երկու ակնոց. «Մեկը Bvlgary բրենդ է, իսկ մյուսն ուղղակի նվեր է»: Աննա սիրում է ինչպես օպտիկական այնպես էլ արևային ակնոց, իսկ գույնը պետք է լինի շագանակագույն:Աննա Դավթյան

Leave a comment