Archives

ՄԵՐԻԼԻՆԸ, ՀԻՏԼԵՐՆ ՈՒ ԲՐՅՈՒՍ ԼԻՆ ԾԵ՞Ր

Լեհ ֆոտոնկարիչ Անջեյ Դրագան համակարգչի միջոցով փորձել է ցույց տալ թե ինչպիսին կլինեին հավերժ երիտասարդ Մերիլին Մոնրոն, Ադոլֆ Հիտլերին և Բրյուս Լին, եթե ապրեին մինչև մեր ժամանկները:

Աշխարհի ամենահայտնի շիկահերը` լեգենդար Մերիլին Մոնրոն (իսկական անունը Նորմա Ջին Բեյքեր Մորտենսոն) ապրեց վառ, բայց կարճ ու դժվարին կյանքով:  36  տարեկան հասակում նա hեռացավ կյանքից քնաբերի մեծ չափաբաժին ընդունելով:

 

Image

(Բայց այս նկարին նայելով մտածում ես, որ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին է տեղի ունենում))

 

Նացիզմի գաղափարախոսության հիմնադիր, Գերմանիայի ֆյուրեր և ռեյխսկանցլեր, երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական զորքերի գլխավոր հրամանատար Ադոլֆ Հիտլերը  1945թ-ի ապրիլի 30-ին, իր կնոջ  Եվա Բրաունի հետ միասին ինքնասպան եղան:

 Image

Դերասան Բրյուս Լին (չինկան անունը Լի Չժենֆանը) ամբողջ աշխարհում հայտնի է որպես արևելյան մարտարվեստների վարպետ: Հենց նրա շնորհիվ   20-րդ դարի երկրորդ կեսին արևելյան մարտարվեստները հայտնի դարձան արևմտյան երկրներում: Նա մահացավ երեսունվեց տարեկան հասակում: Մի մասը պնդում է, որ նա մահացել է գլխացավի դեղից, որը նրա վրա հիպերալերգիկ հակազդեցություն է ունեցել, մյուս մասն էլ պնդում է, որ նրան սպանել են: Ահա թե ինչպիսին կլիներ պապիկ Բրյուսը`

Image

Հատուկ տղամարդկանց համար, որը պետք է կարդան նաև կանայք

Սիրելիներս, հայտնի փաստ է, որ կինը սիրում է ականջներով: Կնոջը հաճոյախոսելն անհրաժեշտ է այնքան, որքան ջուրը ծաղկին: Չե՞ք նկատել, որ որքան շատ լավ բան եք ասում կնոջ հասցեին, այնքան ավելի է նա ծաղկում: Եվ  բոլորովին էլ պարտադիր չէ, որ ձեր անձնական կինը լինի:

Մի անգամ երթուղայինի մեջ մի տղա պատահաբար տրորեց մի աղջկա ոտքը: Աղջիկը ցավից, կամ էլ անհարմարությունից բարձրաձայն հայհոյեց նրան: Տղան մեղմ ժպտաց ու ասաց. «Ներեցեք խնդրում եմ, բայց այդքան գեղեցիկ աղջկան չի սազում այդպես հայհոյել»:

Աղջիկը շփոթվեց ու կարմրած մեղմ ժպտաց ու ինքն էլ ներողություն խնդրեց: Այդ տղան զինաթափ էր արել ագրեսիվ աղջկան:

Ձեր հաճոյախոսությունը  պիտի լինի հնարավորինս անկեղծ: Հանկարծ ժլատություն չանեք: Ինչքան շատ կոմպլիմենտներ շռայլեք, այնքան շատ սեր ու հարգանք կստանաք կանանց կողմից:

Հա հիշեք ևս մի բան, կանայք սիրում են բոլոր տարիքի տղամարդկանց ուշադրությանն արժանանալ: Այսինքն հաճոյախոսելու  համար տարիք գոյություն չունի:

Ի դեպ տղամարդիկ նույնպես անտարբեր չեն հաճոյախոսությունների նկատմամաբ: Նրանք երկու տեսակի հաճոյախոսությունից կարող են հաճույք ստանալ հատկապես` «Դուք հիանալի եք պատրաստում»  և «Դուք մեծն խաբեբա եք»)))): Թե՞ ոչ:  Մարկ Տվենն  ասում էր. «Ես կարող եմ երկու ամիս սնուցվել լավ կոմպլիմենտով»: Իսկ  Վիկտոր Հյուգոն ասել է. «Կոմպլիմենտը, նույն է ինչ համբույրը քողի միջից»: Այո~, հասկացող տղամարդիկ են նրանք:

Այս ամենի հետ մեկտեղ, սիրելիներս, անհնար է կնոջն ասել մի կոմպլիմենտ, որը նրան իրոք կզարմացնի: Մենք դեռ կոմպլիմենտների թեմային անդրադառնալու ենք: Իսկ այժմ սպասում ենք ձեր մեկնաբանություններին 😉

Կյանք եւ մահ, որ անցավ տեսախցիկների նշանակետից

1981 թվականի հուլիսի 28-ի առավոտյան ամբողջ աշխարհը հետեւում էր՝ ինչ է կատարվում Սուրբ Պողոսի լոնդոնյան հավաքույթում: Այնտեղ մեկ միլիարդ ժողովրդի աչքի առջեւ Մոխրոտիկի հեքիաթն էր իրականանում:
Արքայազն Չարլզ Ֆիլիպ Արթուր Գեորգ Վինդզորը ամուսնանում էր մանկապարտեզի դաստիարակ Դիաննա Սպենսերի հետ: Այդ օրը ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հեքիաթը դառնալու է դրամա, ավարտվելու՝ ողբերգությամբ եւ վերածվելու է լեգենդի:

արքայական հարսանիք
Իրականում՝ Դիանան, այնքան էլ հասարակ ծագում չուներ, ինչպես նրա մասին գրում էին ԶԼՄ-ները: Նա հայտնի և ազնվազարմ ընտանիքի դուստր էր ( ծնվել է 1961թ Սանդտինգեմում՝ Նորֆոլոկ կոմսություն) , գերազանց կրթություն է ստացել Շվեյցարիայում: Նախքան Դիանային հանդիպելը արքայազն Չարլզը սիրահետում էր էր Դիանայի ավագ քրոջը՝ Սառային: Լուրերի համաձայն, արքայազնը նույնիսկ նրա ձեռքն է խնդրել ու մերժվել է: Բաց ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ արքայազնը հանդիպեց Դիանային… Ասում են՝ հանդիպման հենց հաջորդ օրը արքայազնը մտերիմների ներկայությամբ անկեղծացել է, թե գտել է այն աղջկան, ում հետ պատրաստվում է ամուսնանալ: Այդ օրվանից սկսեցին նրանց ժամադրությունները… թեև պապարացիները հասցրեցին այդ ընթացքում սկանդալային ֆոտոներ հրապարակել, բայց զույգը չէր շտապում պաշտոնական հայտարարություն անել:
Փետրվար 24. 1981 թվական. արքայադուստր Դիանան մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Չարլզի հետ նշանվելու լուրը հրապարակելու համար, իսկ շատ կարճ ժամանակ հետո, նրանք ամուսնացան: Բայց, Դիանայի համար հեքիաթը ավարտվեց հարսանիքի հենց հաջորդ օրը, երբ հասկացավ , որ ամուսնությունը ձախողված է: Դիանան խոստովանեց, որ հարսանիքի օրը իր կյանքի ամենավատ օրն էր. « Այդ օրն այնպիսի զգացողություն ունեի, որ գառնուկ եմ ու գնում եմ դեպի անդունդ»: Պարզվում է՝ Չարլզը արդեն մի քանի տարի է մինչեւ ականջները սիրահարված է մեկ այլ կնոջ՝ Կամիլլա Փարքեր Բոուլզին: Ասում են՝ արքայազնը ցանկացել է հենց նրա հետ ամուսնանալ, բայց չի հասցրել առաջարկություն անել. Կամիլլան ուրիշի հետ է ամուսնացել: Բայց ամուսնացած լինելու հանգամանքը նրանց չխանգարեց սիրային բուռն հարաբերություններ սկսելուն:

Ռոմանտիկ ու մինչեւ ականջները սիրահարված Դիանայի համար սա մեծ հարված էր: Երկարատեւ վեճեր, արցունքներ… Դիանան ամուսնու մեջ սեր ու խանդ առաջացնելու համար նույնիսկ սիրավեպեր սկսեց այլ տղամարդկանց հետ, բայց ոչինչ այդպես էլ չկարողացավ փոխել: Նրան սիրում էր ողջ աշխարհը, բացի սեփական ամուսնուց: Հենց առաջին օրվանից ձախողված ամուսնությունն ավարտվեց 1996 թվականին. Դիանան ու Չարլզն ամուսնալուծվեցին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հրապարակեցին, ոչ միայն Դիանայի սիրեկանների անունները, այլեւ Չարլզի սիրային խոսակցություններն ու լուսանկարները Կամիլլայի հետ: Ամուսնալուծոթյունից ուղիղ մեկ տարի անց հերթական սիրեկանի հետ Փարիզի իրենց առանձնատունը վերադառնալու ճանապարհին ավտովթաից մահացավ լեգենդար Դիանան: