Սաշա` մի կույսի պատմություն (մաս 18)

Այդ խղճուկ ամուսնացածները

 

-Սաշա, ես ցավում եմ, եթե դու Արսենին հավանել ես: Հասկանում եմ, նա հմայիչ է, առինքնող, ցանկացած աղջկա մոտ հաճելի զգացմունքներ կարող է առաջացնել: Գիտե՞ս, համարյա բոլոր աղջիկները սիրում են հանդուգն, համարձակ տղամարդկանց, բայց նա այդ դեպքը չէ,-ասացի ես ու  գինու մի մեծ կում կուլ տվեցի:

-Բայց, չե՛մ հասկանում Սոֆի: Ի՞նչ խնդիր ունես նրա հետ:

-Այդ նա խնդիր ունի ինձ հետ, իսկ ավելի լուրջ իր գլխի հետ: Նա հիվանդի մեկն է: Այն որ իրենց մաչո են երևակայում, բայց իրականում չմ *  են: Հասկացա՞ր,-ձայնիս տոնը բարձրացնելով ասացի ես: Կարծես զգացումներս չէի կարողանում կառավարել:

-Գլուխ չեմ հանում քեզանից, պա՛րզ խոսիր,-ավելացրեց Սաշան:

-Արսենը ամուսնացած է: Հիմա հասկացա՞ր: Այդ խղճուկ ամուսնացած տղամարդիկ… լս՛իր:Երբ ես մոդելային կյանքով էի ապրում,  մի անգամ պետք է լուսանկարների շարք ունենայի նորաբաց մի հագուստի սրահում: Այդ սրահը Արսենինն էր: Լուսանկարվելու ժամանակ նա հետևում էր մեր աշխատանքին, երբ ավարտեցինք առաջարկեց սուրճ խմել: Ես հոգնել էի ու հրաժարվեցի, բայց լուսանկարիչն ու խմբագիրը չմերժեցին և քաղաքավարիությունից ելնելով միացա նրանց:

Ամուսնացած տղամարդիկ ուրիշ են: Նրանք հղկված են որպես տղամարդ, նրանք գիտեն ինչ անեն, ինչ ասեն, որ գերեն քեզ: Նա հետաքրքիր զրուցակից էր, հումորով, խելացի, մեկ էլ այնպիսի մեջբերումներ էր անում իմաստուն մարդկանց խոսքերից զարմանում էի …հետո միայն հասկացա, որ նա ամեն իրավիճակի համար անգիր արած արտահայտություններ ունի, նա ուղղակի լավ գիտեր կնոջ հոգեբանությունը…

Հետո սկսեց ինձ զանգել և քանի որ նրա մատին չկար ամուսնական մատանի ու Արսենն իրեն պահում էր ինչպես անհոգ երիտասարդ ես կարծում էի որ նա ազատ տղամարդ է:Բացի այդ, անհարմար էի զգում հարցնել` արդյոք ամուսնացած չէ: Երազանքնե՜ր, հույսե՜ր, ապրումնե՜ր…

Մենք հանդիպում էինք ամեն օր, նա ինձ համար անակնկալներ էր պատրասում` մոմերով ընթրիք, սերենադ, սիրո խոստովանություններ, անակնկալ նախաճաշ արտերկրում: Ես  սիրահարվել էի: Նա ամեն ինչ անում էր, որ բանը հասներ անկողին: Ամեն անգամ երեսով էր տալիս, որ եթե սիրեի ապա չէի զսպի ինձ: Նա ամեն անգամ ինձ փորձում էր գայթակղել:

-Սոֆի, դու նրա հետ եղե՞լ ես,- վախվորած հարցրեց Սաշան:

-Իհարկե եղել եմ,-ծիծաղեցի ես,- բայց սիրով երբեք չենք զբաղվել: Սաշա, հիշո՞ւմ ես Մարիաննային, մոդել: Այն որ հանքային ջրի գովազդում շատ էր երևում:

-Հա հիշում եմ, բայց նա էլ չի աշխատում չէ՞:

-Ամուսնացավ ու թողեց աշխատանքը: Այդ օրերին Մարիաննան հղի էր: Ինձ խնդրեց միասին խանութներով պտտվենք ու երեխայի համար հագուստ ընտրենք: Մանկական հագուստի սրահում տեսա Արսենին ու նրա հղի կնոջը…

-Աստված իմ…

– Պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը: Նրա կինը հղիության վերջին ամիսներում էր, իսկ ամուսինը ամենավերջին լկտիի պես էր իրեն պահում: Նա ոչ միայն չէր ասել, որ ամուսնացած է , այլև խաբել էր կնոջը…Հասկանում ես, թե կինը որքան է նրա կարիքը զգացել, մանավանդ այդ վիճակում, իսկ նա այդ թանկագին րոպեները ինձ հետ է անցկացրել: Ես ինձ ահավոր վատ էի զգում: Ես ինձ էլ էի մեղավոր զգում, որ չէի կռահել, որ նա ամուսնացած է: Սաշա, բայց դու պատկերացնում ես, թե որքան աղջիկներ կան, որ խաբվում են ու հետո այդպես տարիներով ապրում սիրուհու կարգավիճակով:

-Իսկ նա ի՞նչ արեց այդ պահին:

-Աղերսանքով նայում էր աչքերիս մեջ` ասես խնդրում, որ տեսարան չսարքեմ, բայց ես անաստված չեմ, ես մի հիմարիկ աղջիկ էի, որը հավատացել էր արքայազնի գոյությանը:

-Իսկ հետո՞, հանդիպում, պարզաբանում չեղա՞վ Սոֆի,-հարցրեց Սաշան:

-Հետո, երբ կրքերը հանդարտվեցին, ես պատասխանեցի նրա զանգերին: Նա երդվում էր, որ ինձ է սիրում ու բաժանվելու է կնոջից, որ վաղ է ամուսնացել, չսիրելով…մի խոսքով ստանդարտ, խղճուկ պատմություն, խղճուկ ամուսնացած տղամարդուց, որը ամեն ինչի վրա թքած ունի միայն թե իր հաճույքները բավարարի:

Սաշան բարձրացրեց գինու բաժակը, մենք միաժամանակ հոգոց հանեցինք ու զարկեցինք բաժակները.

-Մեր կենացը,-ասաց Սաշան

-Մեր երջանկության կենացը,-ավելացրի ես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s