Archives

Աշուն-ձմեռ 2012-2013

Այս տարի նորաձև են համարվում տարբեր ոճերի խառնումը: Հագուստը պետք է լինի հարմարավետ, տաք, ընդգծի պարզություն և կանացիություն:

Աշնանն ու ձմռանը ակտուալ են գոտիները, գլխարկները, մազակալներն ու տարբեր թելերը մազերի համար, ինչպես նաև ապարանջաններ ու վզնոցներ:

Մի վախեցեք փորձարկումներ անելուց, խոշոր մատանիները, ապարանջանները կընդգծեն Ձեր ոճն ու կերպարը:

Սեզոնի նորաձև գույներն են  շականակագույնի երանգները, ցայտուն մանուշակագույնը, մոխրագույնը, կանաչը:

Հագուստի հետ ընտրեք պայծառ աքսեսուարներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, որոշ հետաքրքիր համադրումներ, որոնք նորաձև են այս տարի:

Նորաձև եղունգներ 2012

Խնամված մատները կանանց  այցեքարտերն են: Առողջ եղունգ ունենալը շատ կարևոր է և “դնովի” , արհեստական եղունգներն այլևս նորաձև չեն: Նորաձև են համարվում բնական տեսք ունեցող եղունգները, որոնք , ցանկալի է մուգ գույնի մանիկյուրով ներկված լինեն:

Այս տարի  նորաձև են համարվում մուգ կարմիրը, մանուշակագույնը,սալորագույնը, շագանակագույնը, մոխրագույն ու սևը: Այս գույները նախընտրելի  են ոչ միայն մանիկյուրի, այլև պեդիկյուրի դեպքում:

Որպես կանոն, ոչ շատ երկար եղունգներն են գեղեցիկ և ոչ էլ շատ կարճերը:

Խորհուրդ Armladies թիմից` նախքան մանիկյուրով ներկելը նախ թափանցիկ լաքով ներկեք, այն ոչ միայն հարթեցնում է եղունգի մակերեսն այլև մանիկյուրը մաքրելիս արագ է մաքրվում: Եվ եթե ուզում եք մանիկյուրն արագ չորանա, ապա ձեռքերը դրեք սառույցով լի սառը ջրի մեջ:

 Կարդալ նաև` Կանացի նորաձև տաբատներ 2012

Կանացի նորաձև տաբատներ 2012

Նորաձև հայուհիներ

Նորաձև հայուհիներ

Ժամանակակից նորաձև աղջկա պահարանն անհնար է պատկերացնել առանց նորաձև տաբատների: Դիզայներները գարուն-ամառ 2012 հավաքածուի մի քանի տեսակ են առաջարկում:


Սև տաբատ`  սա շատ ունիվերսահ հագուստ է, որի շնորհիվ կարելի է ստանալ ամենատարբեր կերպարները: Այս ամառ նորաձև են նեղ և շատ լայն սև տաբատները, նրանք չպետք է ամբողջովին ծակեն ոտքը:


Սպիտակ գույն` սա ամառվա և տաքության գույնն է: Սպիտակ գույնը ակտուալ է լինելու այս ամառ: Իսկ ինչ վերաբերում է տաբատներին, ապա պետք է կրել նեղ կաբրիներ` շիֆոնից, ատլասից և բամբակից:


Վառ գույներ` եթե սիրում եք ուշադրություն գրավել և միշտ լինել ուշադրության կենտրոնում, ապա այս ամառ Ձեզ օգնության են գալիս վառ և գունավոր տաբատները:                Դրանք կարող են լինել և միատոն, և ծաղկավոր, և նեղ, և լայն, այս բոլոր մոդելներն այս ամառ շատ նորաձև են:Իսկ եթե դուք կարծում եք, որ վառ գույնը Ձեզ համար չէ և այն շատ է արտահայտիչ` ապա կրեք այն մուգ վերնազգեստի հետ, բայց չմոռանաք գունավոր աքսեսուարների մասին:

նորաձև տաբատներ 2012

Ինչ ակնոց են նախընտրում մերոնք

Ամառն առանց ամառային ակնոցի պատկերացնելն անհնար է: Բացի նրանից, որ այն պաշտպանում են մեր աչքերն արևի ճառագայթներից, այլև  վաղուց դարձել է ցանկացած նորաձև անձի  dress code-ի մի մաս: Ամեն տարի գնալով աճում է արևային ակնոցների դերը` որպես նորաձև աքսեսուար:
Երգչուհի  Հասմիկ Կարապետյանը արևային ակնոցի մեծ սիրահար է: Հասմիկ Կարապետյան

Ինչպես նա  խոստովանում է.

«Կան երեք իրեր որոնք պետք է ըստ իս, որակյալ լինեն` պայուսակը, կոշիկները և արևային ակնոցը, այո և ինչու ոչ բրենդային: Ես “բրենդամանիայով” երբեք չեմ տառապել և հիմա էլ չեմ տառապում բայց իմ արևային ակնոցները միշտ են եղել բրենդայինԵրբ որ ես լինում եմ լողավազանում, կամ ծովում, ինձ հետ չեմ տանում այդ բրենդային ակնոցները, նման դեպքերի համար ունեմ շատ ավելի անորակ, ոչ թանկ անկոցներ, ափսոսում եմ»: 

Երգչուհին ներկայումս ունի յոթ արևային ակնոց, տարբեր տեսակի և գույնի: Նա կարծում է որ իրեն սազում են սև, դասական ոճի ակնոց. «Երբ քայլում եմ Երևանի փողոցներով, նախընտրում եմ մեծ, դեմքը բավականին փակող, սև ակնոց կրել, քանի որ այդ կերպ քիչ թե շատ դառնում ես անճանաչելի և ուշադրությունից հեռու»:

Նաիրա ՄովսիայանԴերասանուհի Նաիրա Մովսիսյանի սիրում է կրել տարբեր բրեդների անկոցներ, իսկ գույնը պետք է լինի շագանակագույն: Ինչպես ինքն է խոստովանում.  «Մեծ մասամբ ամուսինս է գնում ինձ համար ակնոց, իսկ օպտիկական ակնոցններս բոլորը GENESIS բրենդ են»:

Դերասանուհի Աննա Դավթյանն ունի երկու ակնոց. «Մեկը Bvlgary բրենդ է, իսկ մյուսն ուղղակի նվեր է»: Աննա սիրում է ինչպես օպտիկական այնպես էլ արևային ակնոց, իսկ գույնը պետք է լինի շագանակագույն:Աննա Դավթյան

Նորաձև լողազգեստներ 2012

https://armladies.wordpress.com

Լողազգեստը վաղուց արդեն դադարել է «լողալու գզեստ»  կոչվելուց: Այսօր այն նորաձև հագուստ է, և ցույց է տալիս իր

« տիրուհու » ճաշակը: Այս ամենի հետ մեկտեղ լողազգեստը պետք է հարմարավետ լինի:

Լողազգեստով կինը միշտ գրավում է ծովափում հանգստացող տղամարդկանց ուշադրությունը, որքան  գրավիչ է լողազգեստը, այնքան մեծ է ուշադրությունը
Մոդելավորողներն այս ամառ առաջարկում եմ կրել գծավոր լողազգեստներ, վառ գույներով և փայլուն կտորներով: Բայց եթե դուք զանազանության սիրահար եք, ապա կարող եք ունենալ միանգամից երկուսը` մեկը գունավոր, մյուսը` միագույն:
Իսկ ինչպիսի՞ լողազգեստ ընտրել`
• Շատ խոշոր կրծքեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել  երկաթներով կրծքկալներ:  Նման լողազգեստին ավելացրեք կուլոն և լողափում կլինեք ամենագեղեցիկը:
• Կլոր կոնքեր և գեղեցիկ երկար ոտքեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում կրել կոնքերի կապիչներով կիսավարտիքներ
• Իսկ եթե ունես երազելի, մոդելային արտաքին, ապա ցանկացած լողազգեստը քեզ հարմար է:
• Եթե ունեք գեղեցիկ ուսեր և ձեռքեր, ապա ընտրեք պարանոցին կապվող կապիչներով լողազգեստ, իսկ կերպարն ավելի ընդգծելու համար, չի խանգարի մեծ թևնոցներ կրելը:
Հ.գ. armladies-ը խորհուրդ է տալիս վայելել ամառը ճիշտ ընտրված լողազգեստով: Եվ հաճելի հանգիստը, բնավ, լողազգեստի գեղեցկության հաարցում չէ:

Երկար եվ գեղեցիկ

Michael KorsԱյս սեզոնին շատ նորաձև են maxi կիսաշրջազգեստները, նրանք սազում են բոլոր տեսակի կազմվածք ունեցող աղջիկներին և կանանց:  Իր ունիվերսալ տեսքի շնորհիվ օգնում են վիզուալ  փոքրացնել հասակը կամ ավելի բարձրահասակ երևալ: Մաքսի կիսաշրջազգեստի շնորհիվ կարող ես և ստանալ թեթև, եթերային տեսք, և շատ խիստ աշխատանքային ոճ:
Այսօր նորաձևությանը հետևող աղջիկն իր պահարանում պարտադիր պետք է ունենա այս կիսաշրջազգեստից: Լայկռա, պլիս, այս կտորներն են որ տալիս են յուբկային ավելի եթերային տեսք:
Դիզայներները խորհուրդ են տալիս կիսաշրջազգեստները կրել տարբեր տեսակի տոպերի, պիջակների և ժիլետների հետ: Ինչպես նաև  շատ կարևոր են աքսեսուարները, որոնք որպես կանոն պետք է մեծ լինեն և շքեղ տեսք տան: Կարևոր է նաև  ճիշտ ընտրված կոշիկը: Եթե տոպեր` ապա ցածր կոշիկ, իսկ եթե ավելի աշխատանքային ոճ ապա առանց բարձրակրունկների հնարավոր չէ:

Հ.գ. Իսկ armladies-ը խորհուրդ է տալիս, ետ չմնալով նորաձևությունից, փորձեք չկրկնվել` հանգնելով միանման կիսաշրջազգեստներ:

Բարձրակրունկ

Ասում են բարձրակրունկ կոշիկները հնարել են տղամարդիկ` կանանց ավելի ցանկալի տեսնելու համար: Բայց, տեսնես նրանք գիտեն, թե ինչ տանջանքներ ենք մենք կրում`գրավիչ լինելու համար: Առաջին կրնկավոր կոշիկերը ի հայտ են եկել Ֆրանսիայում 16-րդ դարասկզբին: Առաջին կինն, ով իր պահարանում տեղ հատկացրեց կրունկներին` Եկատերինա Մեդիչին էր:

Համաձայնեք, բարձրակրունկ կոշիկները մեզ դարձնում են ավելի գրավիչ եվ սեքսուալ, ասածներս վստահ եմ կհաստատեն տղամարդիկ: Իսկ բժիշկներն այլ բան են ասում. դրանք առողջական բազմաթիվ խնդիրներ են ստեղծում:

Վերջին հետազոտությունների համաձայն. աղջիկները տարբեր վնասվածքներով դիմել են բժշկի` բարձրակրունկների պատճառով: Հիմա ի՞նչ, զրկենք մեզ մեր սիրելի բարձրակրունկ կոշիկներից, միայն նրա համար, որ մի օր մենք էլ կարող ենք հայտվել հիվանդանոցում: Դե իհարկե ո ՜չ: Դրա համար կա լուծում:

Ինքս բարձրակրունկ կոշիկների մեծ սիրահար եմ, և գիտեմ բոլոր հարմարավետ կոշիկների չափսերը, օրինակ  2-3 սմ կրունկը բնականին ամենամոտ բարձրությունն է, դրանից ոտքերը ոչ հոգնում են, ոչ էլ` ցավում: 3-6 սմ-ին սովորելու համար, ինձանից չորս շաբաթ պահանջվեց: Իսկ 6-15 սմ-ին երբեք չես սովորի. Ինչպես ես եմ սիրում ասել`  «մարդասպան» կոշիկներն են:

Երբեմն իմ սիրելի բարձրակրունկ կոշիկները, նույնիսկ հասցնում են ինձ հոգնեցնել, բայց ես դրա համար ունեմ իմ հնարքը, պայուսակումս պահում եմ մի զույգ ցածր կոշիկ, եվ հարմար պահին փոխում եմ: Քեզ էլ խորհուրդ կտամ: