Դարձիր սեքսուալ 2 շաբաթում

Ո՞վ է սեքսուալ կին համարվում: Նա, ով վստահ է սեփական ուժերին, գեղեցիկ և խնամված է, հագնվում է նորաձև ու գրավիչ: Երբ նա քայլում է փողոցով, տղամարդիկ հիացմունքով են նայում, կանայք` նախանձով: Գեղեցիկ ու ցանկալի լինելու համար  պարտադիր չէ երկար որտքեր ունենալ, կամ մոդելի կառուցվածք: Ցանկացած ֆիզիկական տվյալներով կին կարող է ցանկալի լինել, եթե  կամենա:

Նախ ներսից

Եթե դուք ինքնավստահ չեք, ապա ճիշտ ժամանակն է աշխատել այդ ուղղությամբ: Ուսումնասիրեք Ձեզ հայելու մեջ, հաճախ ասեք ինքներդ Ձեզ, որ ամենահմայիչն ու գրավիչն եք: Կարդացեք գրքեր ‹‹ինքնակատարելագործման›› շարքից: Սովորեք ինքներդ Ձեզ կառավարել, դա կօգնի տարբեր իրավիճակներում ճիշտ դրսևորվել:

Ամուր հոգի և մարմին

Երկու շաբաթում դիատաներով դժվար թե էական արդյունք ունենաք , բայց մարզասրահ հաճախելով և շաբաթվա մեջ 6 ժամ պարապելով, հաստատ արդյունք կտեսնեք : Իսկ,  թե մարզասրահ գնալու ժամանակ կամ գումար չունեք, ապա կարելի է առավոտյան վազել, վերելակի փոխարեն աստիճաններից հաճախ օգտվել, փորի ձգումներ անել և այլն: Սննդին նույնպես պետք է ուշադրություն դարձնել`

  • Սնվելուց 20 րոպե առաջ սառը ջուր խմել, դա “փակում” է ախորժակը:
  • Նախաճաշին կարող եք ուտել այն ինչ ցանկանում եք, ճաշին և ընթրիքին եղեք զուսպ:
  • Ճաշին և ընթրիչին  հավի միսն ու բանջարեղեն պետք է ուտել:
  • Օրվա կեսից հրաժարվեք քաղցրավենիքից ու խմորեղենից:
  • Ժամը 19:00 –ից ուշ մի ընթրեք

Ահա, այս կանոններին  հետևելով և ֆիզիկական վարժություններ անելով մեկ շաբաթից կզգաք արդյունքը:

Հանգստություն

Ոչինչ կնոջն այդքան չի ուրախացնում, որքան վարսավիրանոց հաճախելը,  մերսման հաճույքը վայելելը կամ պարզապես  մատնահարդարի հետ դեսից դենից խոսելն ու հետո ձեռքերով հիանալը: Միանշանակ չի կարելի ասել, որ շիկահերներն են առավել սեքսուալ կամ սևահերները: Պետք է ընտրել այնպիսի գույն, որը համապատասխանում է Ձեզ, այդ հարցում կարող է օգնել լավ մասնագետը: Հիշեք, որ խնամքը պետք է լինի պարբերաբար:

Ընդգծված աչքեր

Համապատասխան դիմահարդարումը սեքսուալ կերպարի մի մասն է կազմում: Կարիք չկա կեսօրին դուրս գալ փողոց  կարմիր շուրթերով կամ երեկոյան դիմահարդարումով: Սակայն, կարելի է գեղեցիկ ընդգծել աչքերը չչարաշահելով կոսմետիկական միջոցները: Հիշեք, տղամարդիկ չեն սիրում շատ շպարված կանանց:

Խանութներ, գնումներ

Ոչինչ այդպես չի բարձրացնում կնոջ տրամադրությունը, որքան գնումներ անելը: Հագուստներ ընտրելիս նույնպես պետք է ընտրել գրավիչը: Սեքսուալ հագուստներից են կարճ կոստյումը, կարճ կիսաշրջազգեստը, երկար շիֆոնե շրջազգեստը, իսկ բլուզները հետաքրքիր կտրվածքներով: Չմոռանանք բարձրակրունկների մասին, որոնք երկարացնում են ոտքերն ու առավել գրավիչ դարձնում կանանց (այն կանանց, ովքեր կարողանում են

գեղեցիկ քայլել բարձրակրունկներով😀 ):

Իհարկե, չենք մոռանում գրավիչ ներքնազգեստների մասին: Ամեն անգամ մերկանալիս և Ձեր մարմնի վրա տեսնելի սեքսուալ ներքնազգեստ Դուք ինքնին Ձեզ սեքսուալ եք զգում և առավել սիրում Ձեր մարմինը:

Եվ վերջում

Իրականում երբ կինը սիրում է իրեն, ինքնավստահ է ու խնամված, ապա սեքսուալ լինելն այդքան էլ բարդ չէ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s