Սաշա` մի կույսի պատմություն (մաս 17)

Ձիարշավարանում

Առավոտյան Սաշան էր զանգել, առաջարկում էր միանալ իրենց, իհարկե հրաժարվեցի. ‹‹ ինչ եմ կորցրել Դիլիջանում, այդ ծառերի մեջ Սաշա ››,-մտածեցի ես: Դրա փոխարեն որոշել էի ձիարշավարան գնալ, վաղուց չեմ գնացել: Երբ ներս մտա այն տեղը, որտեղ ես միշտ նստում էի ազատ էր, շտապեցի զբաղեցնել այն:

– Ինձ Jack daniels խնդրում եմ, ինչպես միշտ , – ասացի ինձ մոտեցած մատուցողին:

-Սյուզի՞, այդ դու ես,- հանկարծ լսեցի կողքի սեղանից եկող աղջկա ձայնը:

Երբ պտտվեցի դիմացս մեր կուրսի Մարին էր, այն Մարին ում երբեք տանել չէի կարողանում, այն աղջիկը ում թեթև ձեռքով սկսեցի թաքուն ծխել մեր համալսարանի պատերի տակ:

– Ձայնիցդ ճանաչեցի սիրելիս, որքա՜ն ես փոխվել,-շարունակեց նա

– Ահ Մարի,սիրունիկ աղջիկները տարիների ընթացքում գեղեցկուհիներ են դառնում: Բարև,-մի կերպ պատասխանեցի նրան

– Մենա՞կ ես, կարող եմ միանալ քեզ:

-Բայց միայն տաս րոպեով ,լա՞վ, ես մարդ եմ սպասում,-ստեցի, որովհետև հավես չունեի լսել նրա հիմար պատմությունները:

-Գիտե՞ս  ջան, ամուսնացել եմ,- միանգամից ասաց նա ու ավելացրեց,-չնայած որ ամիսը տասն անգամ գործուղումների է գնում, բայց դա կարևոր չէ, նա շատ հարուստ է:

-Ըհն:

– Որ պատմեմ ի՜նչ հարսանիք եմ ունեցել, ի՜նչ մեղրամիս ենք անցկացրել բերանդ բաց կմնա, ջան:

Մարին սկսեց պատմել իր ճոխ հարսանիքի և ‹‹չկայացած›› ամուսնու մասին, թե որքան լավ է նրա հետ անկողնում, թե ինչ բուռն սիրով են զբաղվում, երբ ամուսինը վերադառնում է գործուղումից տուն: Ես միայն լուռ լսում էի, միայն ժամանակ առ ժամանակ թարմացնելով խմիչքիս բաժակը :Մի քանի րոպե հետո հասկացա որ այլևս չեմ լսում նրան, միայն տեսնում էի նրա շարժվող բերանը, այն երբեմն սեղմում էր, երբեմն էլ մեծ բացում: Նրա բերանը փակվեց, երբ զանգեց նրա հեռախոսը` ամուսինն էր, երևի գործուղումից էր վերադարձել:

– Լավ սիրելիս ես պետք է վազեմ, հա՛, ի դեպ սա էլ իմ համարը, զանգի՛ր,- նա գրեց համարը անձեռոցիկի վրա և դուրս թռավ:

Ես նույնիսկ չհասցրեցի ասել ցտեսություն: Լավ է այլևս ստիպված չէի լինելու լսել նրա հիմար պատմությունները:

Վերջապես բերեցին իմ ձիուն, նա ինչպես միշտ գեղեցիկ էր ու  հպարտ, անզգայուն ինչպես նրա տերը:Երբ վեր կացա, որ մոտենամ նրան, հանկարծ լսեցի մատուցողի ձայնը.

– Սյուզի, այս թուղթը ձերն է,- նա ցույց տվեց այն անձեռոցիկը, որի վրա Մարին գրել էր իր համարը:

– Ո՛չ դա իմը չէ, կարող եք գցել:

Մի քանի րոպե անց ես թամբել էի իմ անսանձին, նա ինչպես միշտ հրաշալի էր, նա միակն է ում ես չեմ կարողանում սանձել, ինձ հանդիպած բոլոր տղամարդիկ իմ ոտքերի տակ են, ես հեշտ եմ հասնում նրանց, իսկ Ռաուլը (այդպես է ձիու անունը) ուրիշ է, դրա համար էլ սիրում եմ նրան: Մի քանի պտույտ արեցինք ձիարշավարանի տարածքով, ես տարվել էի և ուզում էի որ վազքը արագացներ, այնքան որ ուժեղ քամի լիներ:

-Վազիր Ռաուլ, ավելի արագ, շատ արագ,- բղավում էի ես:

Նա ենթարկվում էի ինձ, բայց նրան դուր չէր գալիս, իսկ ես չէի զգում: Հանկարծ նա իմ կամքից անկախ սկսեց վազել շատ արագ, հասկացա որ կորած եմ և կորցրել եմ նրա հանդեպ իմ կառավարումը: Փորձում էի նրան հանգստացնել, բայց նա չէր դադարում վազել: Ես ճոճվում էի նրա վրա, մեկ թռնում էի վերև մեկ նորից նստում վրան: Գլուխս պտտվում էր, խմիչքը լրիվ ազդել էր վրաս :Սկսեցի գոռալ` օգնեցե՜ք և միայն իմ ձայնին օգնության հասան ձիարշավարանի աշխատողները: Նրանք փորձում էին կանգնեցնել Ռաուլին, իսկ նա անպարտելի էր: Մի քանի պտույտ կատարելուց հետո մենք վայր ընկանք:

-Սյուզի՜, Սյուզի՜, Սյուզի ուշքի եկեք,-լսում էի ինչ որ ձայներ…

Սաշա` մի կույսի պատմություն (մաս 16)

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s