Tag Archive | իրավունք

Բռնություն

Մեր հերոսուհին չցանկցավ ներկայանալ և որոշեց իրեն Աննա անվանել: բռնություն

Նա շատ ցավով սկսեց պատմել իր պատմությունը. «Ութերորդ դասարանից նրանք աչք էին դրել վրաս, գնում գալիս էին մեր տուն, խոսում էին հորս ու մորս հետ, իսկ ես նույնիսկ չէի հասկանում ինչ է կատարվում, իսկ երբ լրացավ տասնութ տարեկանս ինձ ամուսացրին նրա հետ, հիշում եմ դեկտեմբեր ամիսն էր», – ցավով սկսեց պատմել իր պատմությունը Աննան: Տասնութ ամյա Աննան չէր սիրում ամուսնուն, նա դեռ պահում էր սրտում այն ցանկությունը, թե մի օր գալու է իր սիրելի երիտասարդն ու ազատելու է իրեն այս կյանքից. «Ես նրան չէի սիրուն, սիրում էի մեր բակի բռնցքամարտիկին, բայց նա այդպես էլ ինձ չուզեց: Երբ ամուսնացա, հենց հաջորդ տարի տղաս ծնվեց, և նրա ծննունդից հետո ամուսնական կյանքս էլ փոխվեց, հիշում եմ մի անգամ երբ տղայիս կուրծք էի տալիս, ու ամուսինս բաղնիքում սափրվում էր, նա կարգադրեց, որ երեսսրբիչ տամ նրան, և երբ ասացի, որ չեմ կարող, նա գոռաց վրաս, և սափրվելու փրփուրը սկսեց քսել վրաս, ու սպառնաց, որ հաջորդ անգամ կվնասի ինձ: Ես ծածկեցի տղայիս դեմքը, որ հանկարծ նրա աչքերը չվանասվի»,- Աննան այս ամենը պատմում էր և աչքերը արցունքով էին լցվում, նա նորից վերապրում էր ամուսնու դաժան պահվածքը:
-Հիշում եմ երբ նրա հայրը հիվանդ էր, ինձ ստիպում էր, որ հղի վիճակում լվանամ հոր ոտքերը, և եթե չէի անում, դեմ էր տալիս պատին, և սկսում էր ծեծել, այնքան մինչև չէր հոգում: Ծնողներիս ոչինչ չէի կարողանում ասել, նույնիսկ նրանց տուն գնում էի, ամուսնուս հետ, իսկ երբ հարցնում էին այս ինչ է դեմքդ, ասում էի, թե ընկել եմ: Հասկանո՞ւմ եք… վախենում էի: Ես միայն հասկանում էի, որ այսպես այլևս չեմ կարող ապրել, նա նույնիսկ դանակ առավ ձեռքը, և ես դրանից սարսափեցի, մտածում էի, կսպանի ինձ: Եվ մի օր երեկոյան երբ բոլորը քնած էին, ես վերցրեցի որդուս և փախա այդ տանից: Ես ազատեցի այդ դժողքից և՛ ինձ, և՛ տղայիս,- ասում էր նա:

Հ.գ. Հիմա ես ունեմ ընկեր, ում հետ հադիպում եմ, նրա հետ շատ երջանիկ եմ, բայց միևնույն է «Ես վախենում եմ»

Սիրելի կանայք, եթե ձեզ հետ նմանատիպ պատմություն է տեղի ունեցել անմիջապես զանգահարեք այս հեռախոսահամարներով.
080-080-850

Նոր խորագիր…

Սիրելի կանայք, այս խորագիրը նվիրված է հատուկ կնոջ իրավունքներին:

Մեր ընթերցողների խնդրանքով, որոշեցինք բացել նաև այսպիսի խորագիր և պարբերաբար անդրադառնալ կնոջ իրավունքին:

Ժամանակակից կինը բավական բարձրունքների է հասել և թվում է, թե չունի որևե մեկի պաշտպանության, կամ խորհրդի կարիքը: Բայց արի ու տես, որ դա այդպես չէ: Միգուցե մայրաքաղաքում կինը հստակ դրել է իր դիրքերը, բայց շրջաններում դեռևս կնոջը վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեին միջնադարում:

Նախ պետք է իմանալ, որ «կնոջ իրավունք» տերմինը վերաբերում է բոլոր տարիքի կանանց և աղջիկների ազատությանն ու իրավունքների պաշտպանությանը: Ցանկացած տեսակի բռնություն` իրավաբանական կամ սոցիալական, պետք է դատապարտվի և բռնանարը պիտի ստանա իր արժանի պատիժը:

Սիրելի կանայք, երբե՛ք մի թույլ տվեք, որ Ձեզ բռնանան: