Archives

Կրծքերի խնամք

Կրծքերի խնամքով պետք է զբաղվել միշտ, շատ կարևոր է կրծքի մաշկի էլաստիկ լինելն ինչպես նաև ամուր կուրծք ունենալը:

Armladies –ն առաջարկում է մի  օգտակար դիմակ, որը նախատեսված է կրծքերի մաշկի որակը լավացնելու համար:

Եվ այսպես . վերցնել 2 ճ.գ. թարմ կաթնաշոռ և խառնել 1 ճ.գ. ձիթապտղի յուղի հետ, ապա ավելացնել 2 ճ.գ. ցանկացած մրգի թարմ քամած հյութ:

Զանգվածը լավ խառնել և քսել պարանոցին ու կրծքերին, թողնել 20 րոպե և հետո լվանալ տաք ջրով:

Կարդալ նաև`Կնոջ կրծքերը 10 րոպեում հրաշքներ են գործում

Կանանց սեքսուալ տարիքը

Սովարաբար ընդունված է ասել, որ կանանց սեքսուալությունը 27-30 տարեկանում է առավել ընդգծված: Սակայն ամերիկացի գիտնականները պարզել են, որ  30 տարեկանից է կինը սկսում զգալ գլխապտույտ օրգազմ, որը 25 տարեկանում դժվար թե զգար:

Հետաքրքիր է, որ շատերը կարծում են, որ կանայք 50-ից հետո սեռական կյանքի մասին չեն մտածում: Բայց այս տարիքային խմբում անցկացրած հետազոտությունները պարզեցին, որ այս տարիքի կանայք անգամ կլիմաքսից հհետո պարբերաբար սեքսով են զբաղվում և օրգազմ ունենում:

 

 

Կարդալ նաև` Սիրո բարենպաստ ժամերը

Ինչպիսինն է նա անկողնում

Առաջին հանդիպման ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում դիմացինի արտաքինին: Իրականում, հասարակության կողմից ընդունված չափանիշներին համապատասխանելը դեռ չի նշանակում` լինել ցանկալի:

Լուիզանա նահանգի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ  արտաքինից կարելի է որոշել, թե ինչպիսին է դիմացինը անկողնում:

Մասնագետների մի մասը կարծում է, որ անկողնում ձեզ լավ կարող եք զգալ, եթե կողակցի արտաքինը համապատասխանում է ձեր տվյալներին: Մյուսը մասը կարծում է, որ ճիշտ հակառակ արտաքին պետք է ունենա կողակիցը:

Իսկ ահա հմուտ սեքսոլոգները կարծում են, որ զույգերը ոչ միայն պետք է նման լինեն իրար, այլև պետք է լրացնեն միմյանց:

Կարևոր է ուշադրություն դարձնել մանրուքներին: Օրինակ Ձեր և Ձեր զուգընկերոջ ականջները հարկ է ոչ միայն չափով, այլև ձևով համապատասխանեն միմյանց:

  • Եթե նրա ականջները փոքր են, գրեթե կպած գլխին ուրեմն նա սեռական հարաբերություններուն նորարար է:
  • Եթե նրա ականջները մեծ ու ընդարձակ են, ուրեմն նա անկողնում  ստանդարտ է:
  • Փոքր ու կատարյալ քիթ ունեցող տղամարդը դժվար թե կարողանա բավարարել դեպի վեր ձգվող կնոջը:
  • Եթե տղամարդու ծնոտը նեղ է փոքր ինչ դուրս ցցված, ապա նա սիրում է ակտիվ և նախաձեռնությունն իր ձեռքը վերցնող կնոջ:
  • Լայն ծնոտ ունեցող տղամարդիկ սիրում են սառը, ենթարկվող կանանց:
  • Կարճ և հաստ մատներ ունոցող տղամարդիկ սիրում են կլորիկ մարմնաձևեր ունեցող կանանց : Իսկ փամփլիկ մատներով կանայք նախընտրում են նրբակազմ տղամարդկանց:
  • Փոքր կրծքերով կանայք նախընտրում են ամրակազմ, խոշոր տղամարդկանց, իսկ փարթամ կրծքերով կանայք առավել հակված են նրբակազմ տղամարդկանց:

Եվս մի հետքրքրաշարժ նորություն.

Կարծիք կա, որ ծուռ ոտքեր ունեցող կանայք ամենանորորարներն են անկողնում:

Կարդալ նաև ` Ի՞նչ է մտածում տղամարդը կնոջը հանդիպելիս

Կրծքի չափերը ինտելեկտի հետ կապ ունեն

Ամերիկացի գիտնականները  հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ կրծքերի չափերը կապ ունեն ինտելեկտի հետ: Մի խումբ գիտնականների

ուսումնասիրությունները հաստատում եմ,որ որքան մեծ է կրծքերի չափերն այնքան փոքր է կնոջ ինտելեկտը:

Ցավոք, ուսումնասիրությունների մեթոդների մասին հրապարակումներ չկան…  😀

 

Սիրո բարենպաստ ժամերը

Այն տարածված անեկդոտն` իբրև ամուսնու սեռական ցանկության ժամին կնոջ գլուխն է ցավում, վաղուց հայտնի է բոլորին: Բայց , ահա հետաքրքիր է, թե կրքի հորմոնները https://armladies.wordpress.comո՞ր ժամերին են առավել ակտիվ գործում:

Ըստ գիտնականների, շատ կարևոր է զույգերի  բիոռիթմերի համընկնությունը

Վաղ առավոտյան, 07:00-09:00-նն ընկած ժամանակահատվածում տղամարդն իր սեքսուալ ակտիվության գագաթնակետում է գտնվում: Դրա մասին են վկայում նրա սեռական օրգանների փոփոխությունները:

Իսկ ահա, Եվայի ցեղի հետնորդները, իրենց սեռական ակտիվությունն են ապրում ցերեկային ժամերին, հատկապես 16:00 ամենաթեժ ժամանակահատվածն է լինում, երբ հասարակ կինը վերածվում է ցանկասեր վագրուհու:

Հետաքրքիրն այն է, որ միևնույն պրոցեսը նաև տղամարդու հետ է կատարվում:

Տղամարդու սիրո հաջորդ ժամը 19:00 ին է, երբ կինը պասիվ է լինում և  ակտիվանում է 22:00-ին, երբ տղամարդն ուզում է հանգստանալ: Այս ժամանակահատվածում, շատ կարևոր է , երբ կինն ինքն է նախաձեռնում սիրախաղը:

Ի՞նչ է մտածում տղամարդը կնոջը հանդիպելիս

ժամադրությունՀոգեբանության դոկտոր Մաուրիս Լեվեսկը հետազոտություններ է անցկացրել, պարզելու, թե հանդիպման առաջին վայրկյաններին ինչի՞ մասին են մտածում մարդիկ: Այս հետազոտություններին մասնակցել են 86 կամավոր` 43 տղամարդ և նույնքան էլ կին: Հարկ է նշել, որ հանդիպումների բնույթը էական չէ` լինի դա գործնական, թե սիրային: Մաուրիսի անցկացրած հետազոտությունների առաջին փուլում բոլոր մասնակիցներին խնդրել են, որ նկարագրեն իրենք իրենց` ամբողջական, հոգեբանական պատկեր ստանալու համար: Հետո տղամարդկանց և կանանց բաժանել են զույգերի և թույլ տվել մի քանի րոպե շփվել միմյանց հետ: Հետազոտությունների արդյունքում  պարզ դարձավ, որ տղամարդիկ առաջին հերթին գնահատում են կնոջ սեքսուալ հմայքը և երկրորդական համարում նրա հաճելի զրուցակից լինելը:

Իսկ ահա կանայք այլ կերպ վարվեցին:

Կանանց կարծիքով, եթե տղամարդն ունի բարձր ինտելեկտ` հետևաբար նրա սեքսուալ գրավչությունը նույնպես բարձր է: Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց այն, որ տղամարդիկ կնոջը նախ գնահատում են սեքսուալության, նոր միայն ինտելեկտուալության առումով:

 

Հ.գ. Իսկ  armladies  -ը կարծում, որ կինը պետք է լինի և գրավիչ և ինտելեկտուալ հավասարապես:

Տղամարդիկ շուտ են սիրահարվում

 Գիտնականները հերքել են այն պնդումը, թե կանայք ավելի ռոմանտիկ են ու շուտ սիրահարվող: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ առավել զգացմունքային են ու հակված ռոմանտիզմի, քան կանայք: Ինչպես պարզվել է` յուրաքանչյուր 5-րդ տղամարդ սիրահարվում է առաջին հայացքից: Արական սեռի ներկայացուցիչները խոստովանել են, որ առաջին ժամադրությունից հետո հիացմունք են ապրում, իսկ ահա տղամարդկանց 75% -ը արդեն 3-րդ ժամադրությունից հետո խենթի պես սիրահարվում են:
Կանանց դեպքում հակառակն է: Կանանց միայն 10% է ուժգին զգացմունքներ ապրում և սիրահարվում է միայն 6-րդ հանդիպումից հետո: Կանայք հաշվի են առնում բոլոր «կողմ» և «դեմ» երևույթները:
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ տղամարդիկ«աչքերով» են սիրահարվում: