Սաշա`մի կույսի պատմություն (մաս 15)

Անակնկալ հանդիպում

– Իհարկե՜ սիրելիս, – պատասխանեցի ես ու անջատեցի բջջայինս:

Հյուրանոցի բակում` կանաչ խոտերի մեջ հիանալի փոքրիկ սրճարան կար: Ես ոտաբոբիկ իջա բակ ու մոտեցա բացօթյա բարին: Բարմենը ժպտաց, ես պատվիրեցի սառը ձմերուկն ու սուրճը: Նայեցի հորիզոնին, եղանակը մեղմ էր, օդի մեջ հաճելի սառնություն կար: Ոտքերով տրորում էի կանաչ ու փափուկ խոտն ու շնչում սարերից եկող ծառերի թարմ բույրը:

– Վայելում եք բնության ազատությու՞նը,- նորից լսեցի Արսենի ձայնը:

– Ո՜չ,-կոպիտ պատասխանեցի ես ու գնացի մի հարմար տեղ փնտրելու, Սոֆին ուր որ է պիտի մոտենար:

Ես զարմացա նրա համառության վրա, երբ տեսա, թե նա ինչպես մոտեցավ ինձ:

-Դուք մենա՞կ եք, կարելի՞ է Ձեզ միանալ:

– Ես մենակ չեմ, շուտով ընկերուհիս կմոտենա, և հետո չէ՜, չի կարելի մինալ մեզ:

Նա ի պատասխան մեղմ ժպտաց, վերցրեց ծաղկամանի մեջ դրված ծաղիկը, նվիրեց ինձ ու գնաց:

‹‹Ինչ համառն է ››. մտածեցի ես ու մտքերս նորից թռան դեպի Ալեքսը: Տեսնես ի՞նչ է անում, ինչո՞ւ չի զանգում: Չնայած նրան էլ եմ հասկանում, ինչո՞ւ պիտի զանգի: Ինչո՞ւ, Սաշա՜: Քո տարօրինակ պահվածքից հետո: Ինչ, այդքան թա՞նկ էր կուսությունդ, վախեցա՞ր: Չէ, չէ, հարցը դրանում չէր: Ես հստակ գիտեի իմ պատասխանը: Ես վստահ չէի, սիրում եմ Ալեքսին, թե ոչ… Իսկական, նվիրական սիրով: Այն սիրով, որից մարմինդ փշաքաղվում է, սիրտդ նրա մտքից կանգ է առնում ու հոգիդ էլ քեզ վեր է հանում, վեր դեպի երկինք: Այդ ձգողությունը տղամարդու ու կնոջ միջև միշտ էլ կա: Սեռականը միշտ էլ կա, բայց ես էդպես չեմ ուզում…

Մտքերով տարված ես չէի էլ նկատում , որ Արսենի նվիրած ծաղիկը քսում եմ շուրթերիս ու բերանով խաղում եմ թերթիկների հետ: Վաղեմի սովորություն է: Այդ տեսարանը բաց չէր թողել մի քանի սեղան այն կողմ նստած Արսենը: Մեքենայի արգելակման ձայնը ինձ ուշքի բերեց: Սոֆին է, մտածեցի ես ու շրջվեցի: Բայց հայացքս կանգ առավ Արսենի

ցանկությունով լի աչքերի վրա: Նա այնպես էր ինձ նայում, ինչպես վագրն է նայում եղնիկին: Մարմնովս սարսուռ անցավ:

– Սաշա՛,- հեռվից ձայնեց Սոֆին: Ես մոտեցա նրան ու մենք գրկախառնվեցինք: Իրար գրկած մոտեցանք մեր սեղանին:

– Ինչ կա չկա, լավ տղաներ չկա՞ն,- կատակով հարցրեց Սոֆին:

-Կա՜ն, քո կարծիքով ուշք ու միտքս տղաներն են, ահա մեկն այնտեղ նստած պլշած նայում է,-կիսաբարկացած ասացի ես ու գլխով ցույց տվեցի Արսենի կողմը:

Սոֆին շրջվեց, զգացի, որ մի բան նրա հետ կատարվեց, սակայն նա բան չասեց, նստեց:

Այդ պահին մատոցողը բերեց մեր սուրճն ու ձմերուկը:

-Ահա՜ , իմ ձեռքով պատրաստած համեղ սուրճը, – ծիծաղելով ասացի ես,- հատուկ քեզ համար, դե՜ պատմիր:

Սոֆին կարծես մի պահ մտածմուքի մեջ ընկավ, հետո ուշքի գալով ասաց:

– Չես հավատա, հետևիցս մի պարսիկ շուն էր ընկել: Հազիվ պոկվեցի այդ լկտիից: Ախ այդ պարսիկները…

– Սոֆի, վերջացրու, ազգին վիրավորել չի կարելի, ճիշտ է բոլոր ազգերի մեջ էլ վատ անհատներ լինում են, բայց չի նշանակում, որ մի ամբողջ ազգ պիտի պատասխանատվություն կրի իր անհաջող ազգակցի համար:

-Միևնույն է ,չեմ սիրում դրանց: Լա՜վ, արի մեր գործերից խոսենք:

Այն ամբողջ ընթացքում, երբ ես ու Սոֆին խոսում էինք,Արսենը հայացքը, չէր կտրում մեր սեղանից: Բայց ես նկատեցի, որ Արսենը մի փոքր շփոթության մեջ ընկավ Սոֆիին տեսնելիւս: Սոֆին պատմեց իր հեռուստատեսային հետագա ծրագրերի մասին: Դա իսկական Սոֆիի տեղն էր:

Մենք դուրս եկանք սրճարանից: Մոտեցանք մեքենային, որ վերցնենք Սոֆիի ճամպրուկը: Այդ պահին Արսենը արագ մոտեցավ մեզ ու օգնություն առաջարկեց:

– Ո՜չ,- ասացի ես, -շնորհակալություն պետք չէ:

Սոֆին փակեց մեքենան ու տեսավ Արսենին հակառակ կողմում կանգնած.մոտեցավ` մի փոքր տարակուսած: Արսենը շրջվեց Սոֆիի կողմն ու ասաց.

-Բարև՜ Սոֆի, չե՞ս հիշում ինձ:

-Դուք ծանո՞թ եք իրար,-զարմացած հարցրեցի ես:

Սոֆին խորհրդավոր ժպտաց…

 

Կարդալ նաև`Սաշա`մի կույսի պատմություն (մաս 14)

2 thoughts on “Սաշա`մի կույսի պատմություն (մաս 15)

  1. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս ) | armladies

  2. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մաս 16) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s