ԽԱՅԱՄԱԿԱՆ ԽՐԱՏԱՐԱՆ

Պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ Օմար Խայամը ծնվել է 1048թ.ին Նիշապուր քաղաքում:

Խայամի նման կյանքը սիրող, ու միաժամանակ իր սուր քննադատություններով մարդկանց աչք ծակող ռուբիաներով (քառյակներ) հանդես եկող դեռ աշխարհը չէր տեսել:

Սիրո գերի, թե՞ հարբեցող էր նա սովորկան: Նրան շատ են քննադատել: Բայց, մի բան է պարզ. Խայամի քառյակները կյանք են ուսուցանում, բայց` հասկացողը կհասկանա միայն…

Այս կուժն՝ ինձ պես սիրով տարված է եղել,

Սիրունի սև ծամին գերված է եղել,

Կժի վզին փարված այս կանթը սիրուն,

Ձեռք է, որ իր յարին փարված է եղել…

«Դրախտն, ֊ ասին,– հուրիներով է անուշ՛».

Ես ասի. «Լոկ խաղողի հյութն է անուշ».

Առ Կանխիկն ու Ապառիկից ձեռ քաշիր–

Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ…

Խայամ, հարբած ես թե անուշ գինուց,– երջանիկ եղի՛ր,

Եթե հարբած ես սիրունի սիրուց– երջանիկ եղիր,

Ամեն բանի վերջն անէությունն է այս փուչ աշխարհում,

Կարծիր, թե… չկաս, բայց քանի որ կաս՝ երջանիկ եղիր։

Գոռոզությունը անցնում է գինուց, Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց, Սատանան մի կում թե գինի խմեր, Խոնարհում կաներ մարդ-աստծուն հնուց։

Նա Իրանի 4 նշանավոր (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ) բանաստեղծներից մեկն է:

Խայամը փիլիսոփա բանաստեղծ է: Աշխարհի ունայնության մասին երգելով նա փառաբանում է սերը:

Նա նույնիսկ չի քաշվում վիճաբանության մեջ մտնել ամենակարող Աստծու հետ: Ավանդությունն ասում է, որ մի օր Խայամը ծաղիկների մեջ նստած, իր ցավերը մոռանալու համար կավե գավաթից գինի էր խմում: Այդ պահին բարձրանում է մի քամի, վայր է ձգում գինու գավաթը ու կոտրում, Խայամը զայրացած նայում է քամու ետևից, ապա աչքերը ձգում կապույտ երկնքին եւ այսպես խոսում.

-Գինով լեցուն գավաթն իմ դու կոտրեցիր, ո՜վ Աստւած, Ցնծութեան դուռն իմ դիմաց դու փակեցիր, ո՜վ Աստւած.

Ես եմ խմել, ով իմ Տէր, բայց թէ դու ես գինովցել, Հողը բերնիս, մի՞թէ դու էլ թունդ հարբեցիր, ո՜վ Աստւած:

Խայամի այս համարձակության վրա բարկանում է Աստված և խիստ պատիժ տալիս: Ծռում է բերանը, կարկամեցնում լեզուն և սևացնում երեսի մի կողմը: Երբ մի փոքր անցնում է, Խայամն ուշքի է գալիս, տեսնում է ծանր պատիժը, զղջում իր խոսքերի համար և այսպես թոթովում դեպի Աստւած.

-Ո´վ մեղք չունի, աշխարհում, ո´վ իմ Աստւած, ասա´ ինձ, Ինչպէ´ս ապրեց արդեօք նա մեղք չգործած ասա´ ինձ Ես վատ գործեմ և դու ինձ վատթարագոյն պատիժ տաս, Տարբերութիւնն իմ ու քո էլ ո՞ւր մնաց, ասա´ ինձ:

Խայամի զղջումը լսելի է դառնում Աստծուն, վերացնում է պատիժն ու նորից շնորհում նրան կարմիր գինի և ավելի իմաստուն լեզու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s