Փոքր էպիզոդների մեծ դերասանուհին` Ֆաինա Ռանևսկայա

Այս կնոջը համարում են Աստծուց տրված դերասանուհի: Սակայն, կինոյում  նրա դերերը էպիզոդիկ էին: Նա բոլորի հիշողությունների մեջ ապրում է իր թևավոր խոսքերով: Այս վառ անհատականությունը ուներ բավականին սուր լեզու: Նրա յուրաքանչյուր ասված արտահայտություն դառնում էր թևավոր ու ” թռչում” ժողովրդի մեջ: Նա ապրել է երկար ու  հարուստ իրադարձություններով լի կյանքով, որտեղ թվում է թե եղել է ամեն ինչ, սակայն նա մինչև 88 տարեկանը ապրել է միայնակ…

Միայնությունը դա այն է, երբ տանը կա հեռախոս, բայց զնգում է զարթուցիչը:

Եթե դու ունես մեկին , ում կարող ես պատմել քո երազները, դու իրավունք չունես քեզ միայան համարել:

Մարգարիտը, որ ես պիտի կրեմ առաջին գործողության մեջ պիտի իսկական լինի,- ասում է մի երիտասարդ կամակոր դերասանուհի: Ամեն ինչ իրական կլինի, -հանգստացնում է նրան Ռանևսկայան, -ամեն ինչ. և՛    մարգարիտը, և՛   գործողությունը , և ՛    վերջին գործողության ժամանակ թույնը:

Այս ի՛  նչ կյանք է, այնքան ապուշ կա շուրջբոլորը, …և որքան ուրախություն են պարգևում նրանք:

Եթե մարդը քեզ վատություն է անում, դու նրան կոնֆետ տուր, նա քեզ` վատություն, դու նրան` կոնֆետ…այդպես այնքան, մինչև այդ տականքը շաքարային դիաբետ ձեռք կբերի:

Աստված  կանանց  գեղեցիկ ստեղծեց , որպեսզի նրանց կարողանան սիրել տղամարդիկ: Եվ հիմար, որպեսզի նրանք կարողանան սիրեն տղամարդկանց:

Իսկական տղամարդն այն տղամարդն է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը, բայց չգիտի նրա տարիքը: Տղամարդը, որ չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց հստակ գիտի նրա տարիքը դա նրա ամուսինն է:

Կինը իհարկե ավելի խելացի է: Դուք երբէ լսել ե՞ք, որ կինը գլուխը կորցնի միայն նրա համար, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի:

-Ինչո՞ւ են կանայք այդքան ժամանակ վատնում իրենց արտաքինի վրա և ոչ թե ինտելեկտը զարգացնելու համար,- հարցնում են Ֆաինա Ռանևսկայային:

– Որովհետև կույր տղամարդիկ ավելի քիչ են, քան խելացիները,-պատասխանում է Ֆաինան:

Տղամարդը իր ծննդյան առաջին իսկ օրվանից մինչև վերջին օրը ձգվում է կրծքերի հետևից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s