Կործանող սեր էր

“Դպրոցն ավարտելուց հետո կրթություն չստացա: Ընտանիքս հնարավորություն չուներ, ես էլ` ցանկություն: Ինձ համար ինքնակրթությունն առավել նախընտրելի էր…ժամանակն անցնում էր, ընկերուհիներս կրթություն էին ստանում, իսկ ես ստիպված աշխատանք էի փնտրում, որպեսզի իմ գրպանի ծախսերը հոգամ:

Բախտս բերեց, ես աշխատանքի անցա խանութում: Հետաքրքիր էր, մանավանդ, որ տարբեր տեսակի ու բնավորության մարդկանց հետ էի շփվում: Խանութի տնօրենի ընկերը հաճախ էր գալիս զանգեր անելու, ես հետո միայն հասկացա, որ նրա հաճախակի այցերը ինձ տեսնելու փորձեր էին: Սկզբում չէի հավանում անգամ նյարդայնացնում էր նրա հանդգնությունը, բայց հետո մտերմացանք, լավ ընկերներ դարձանք: Սարգիսն ինձանից 12 տարով մեծ էր: Նրա հասուն դատողություններն ինձ հիացնում էին…

Մի անգամ նա ինձ ռեստորան հրավիրեց: Շատ ուշադիր էր, սիրալիր ու զգում էի, որ սիրահարվել եմ ու զգացմունքս փոխադարձ էր, նա հենց այդ օրը խոստովանեց, որ սիրում է ինձ: Մեր հանդիպումները դարձան հաճախակի, ես ասես երկնքում լինեի, բայց ուրախությունն իմ մթագնեց, երբ պարզեցի, որ Սարգիսն ամուսնացած է և ունի 3 երեխա: Նա խոստացավ, որ ապահարզան կստանա կնոջից ու կմնա ինձ հետ: Հետո առաջարկեց տուն վարձել ու երեխա ունենալ, բայց ես չեի ցանկանում ստվերում մնալ: Նա ամեն անգամ խոստանում էր, երդվում էր,անգամ` լալիս: Մի անգամ էլ նրա կինը փորփորել էր Սարգսի բջջայինն ու գտել մեր հաղորդագրություններից: Զանգ տվեց ինձ` բարկացած, պահեց իրեն այնպես ինչպես կպահեր ցանկացած կին, ում դավաճանում են…

Ընտանիքս իմացավ նրա մասին: Կողպեցին ինձ սենյակում, ոչ կարողանում էի զանգ տալ, ոչ կարողանում էի տեսնել, սարսափելի էր ու թվում էր, որ դա վերջն է, ես հուսահատված էի…ես երդվում էի, որ չեմ տեսնելու Սարգիսին, բայց անտեսում էի երդումս ու նետվում նրա գիրկը: Այսպես 4 տարի ես ապրեցի նրանով ու ոչինչ չփոխվեց…

Մի անգամ հյուրեր ունեցանք Ռուսաստանից: Հորեղբորս որդին էր ու նրա ընկերը` Կարենը: Երբ հիշում եմ մեր առաջին հայացքների փոխանակումը փշաքաղվում եմ, ես իսկապես սիրահարվել էի…

Կարենը հաճախ էր այցելում մեզ, մենք խոսում էինք ծիծաղում: Նա խելացի և բարեհամբույր էր, կիրթ ու զուսպ: Մեր տանը սկսվեց ծաղիկների տեղատարափ և ընտանիքիս համար պարզ էր, որ Կարենն անտարբեր չէ իմ նկատմամբ:

Ես սարսափում էի այն մտքից, որ Կարենը կարող է պարզել, որ իմ կյանքում Սարգիս է եղել, որ ես նրա համար ուղղակի ընկերուհի չեմ եղել, այլ սիրուհի…Երբ Կարենն առաջարկեց ամուսնանալ ես երջանիկ էի, թեև Սարգիսը սպառնում էր, որ կպատմի ու կխայտառակի ինձ ամբողջ քաղաքով: Ես արեցի վճռական քայլ ու նախքան մեր հարաբերությունների օրինականացնելը Կարենին պատմեցի Սարգիսի մասին: Նա բարկացավ, խոցված զգաց, նեղվեց, բայց ներեց ու հարգեց իմ ազնվությունը: Մեր նշանադրության օրը Սարգիսը հարբած եկել էր բակ, որոշել էր բարձրանալ մեր տուն ու տեսարան սարքել, բայց բարեբախտաբար ընկերները չէին թողել: Անընդհատ զանգում էր ու ասում, որ կների ինձ եթե նշանս չեղյալ համարեմ ու վերադառնամ իր մոտ, լալիս էր փոքրիկի պես ու երդվում, որ կբաժանվի, բայց ես հաստատուն էի իմ որոշման հարցում: Ի վերջո նա համակերպվեց այն մտքի հետ, որ ես ուզում եմ ընտանիքս ունենալ…

Այժմ ես Ռուսաստանում եմ, ուր ապրում եմ ամուսնուս հետ: Նա աշխատում է, աստվածացնում ինձ ու միայն հիմա եմ հասկանում, թե ինչ է սերը”:

Լուսինե 25 տարեկան,քաղաք Երևան

One thought on “Կործանող սեր էր

  1. Pingback: ԳԱՅԹԱԿՂՎԱԾԸ | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s