Ձմերուկի սեզոնը հայտարարվում է բացված

Այս հրաշամիրգը բառացիորեն օրգանիզմից դուրս է մղում ամեն մի ավելորդ բան: Օգտվեք առիթից:

Արդեն Օգոստոսն է և armladies-ը խորհուրդ է տալիս անտարբեր չանցնել հյութեղ ձմերուկների ու անուշաբույր սեխերի (սեխի մասին դեռ կխոսենք😉 )կողքով :

Ձմերուկը 100 %  դիետիկ մթերք է: Ցածր կալորականությամբ` 100գ –ում միայն 30 կկալ է: Այն պարունակում է բջջանյութ, որն օգնում է աղիների նորմալ աշխատանքին և լավացնում է մարսողությունը: Ձմերուկն ավելի քան 90% բաղկացած է ջրից: Շատ են նաև հանքային նյութերը: Շատ կարճ ժամանակահատվածում ձմերուկային դիետայի շնորհիվ կարելի է զգալիորեն նիհարել և միաժամանակ առողջացնել օրգանիզմը:

Սակայն…

Ձմերուկային դիետան փորձելուց առաջ դու պետք է իմանաս,որ այն բավականին լավ միզամուղ է : Հակցուցվում է դիաբետ ունեցողների համար, երիկամներում քարի առկայության դեպքում նաև  ցածր ճնշում ունեցողներին: Դիետա պահելուց առաջ անպայման “ճանաչեք” ձեր օրգանիզմը և խորհրդակցեք բժիշկ- դիետոլոգի հետ:

Բայց մեկ ամբողջ օր միայն ձմերուկով սնվելուց հետո դուք ձեզ թեթև և առողջ կզգաք: Դեհ երբեմն- երբեմն կարելի է բեռնաթափման օր հայտարարել ու վայելել ՉՄԵՌՈՒԿԸ:

 

2 thoughts on “Ձմերուկի սեզոնը հայտարարվում է բացված

  1. Pingback: Մազերի վերականգնում լողափնյա հանգստից հետո | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s