Սյուզի`Տղամարդու ձեռք բերած ամենամեծ գանձը լավ կինն է

-Ինչպիսի՞ ն պետք է լինի կինը:

-Բոլոր իմաստունների խոսքերով կինն ավելի ուժեղ է, քան տղամարդը: Միշտ ասել են կինն այսպիսին է կամ  այնպիսինը և հիմնականում մեղադրել են կանանց աշխարհի ստեղծման առաջին իսկ օրվանից: Բայց նաև նրանք ընդունում են, որ կինն ամենա-ամենան է: Առանց կանանց նրանք իրոք որ ոչինչ են: Եվ ամենալավ կինը պետք է լինի տղամարդկային:

-Բայց ասում են, տղամարդը կնոջը ներում է նույնիսկ դավաճանությունը, բայց ո՛չ տղամարկային լինելը:

-Դա ես չեմ ասել, մի իմաստուն մարդու գրառումներում եմ կարդացել: Համ էլ, տղամարդիկ բոլորն էլ դառնում են նույնը, երբ կանգնում են այն կնոջ առջև, որին երկրպագում են:

-Ինչպե՞ ս պետք է վարվի կինն իր ուզածին հասնելու համար:

– Մարդիկ շատ տարբեր են: Բոլորը նույն կերպ չեն կարող հասնել իրենց ուզածին: Մի կին փաղաքշանքով է հասնում, մյուսը` մայրաբար: Կան կանայք, ովքեր մանիպուլացիայի  են ենթարկում տղամարդկանց: Կան, որ կյանքի փորձ ձեռք բերելով են դարձել այդպիսին,  նաև որ ի ծնե այդպիսին են: Կան նաև այնպիսի ներդաշնակ  կանայք, որ կարող են իրենց ներդաշնակությամբ հասնել  իրենց ուզածին: Սակայն, մի բան է հաստատ է. եթե կինն ինչ-որ բան  է ուզում ` անպայման հասնում է իր ուզածին, ուղիներն են տարբեր: Սակայն, ինչքան էլ խոսեմ կնոջ ուժեղության   մասին միևնուն է, ես հայ աղջիկ եմ և մայրիկիցս տեսել եմ խոնարհություն, համեստությում, տատիկիցս` ավանդապաշտություն: Եվ ես ուրիշ կերպ չեմ կարող լինել:

-Կինն է խելացի, թե՞տղամարդը:

-Մի շատ լավ խոսք կա .«Տղամարդը գլուխն է, իսկ կինը` պարանոցը »: Կարող եմ ասել, որ ամուսինների հարաբերություններում տղամարդու ձեռք բերած ամենամեծ գանձը` լավ կինն է: Շատ ճիշտ է ասված, որ կինն է տղամարդուն արժեզրկում, կամ դարձնում անգնահատելի:

– Տղամարդը խանդում է, երբ սիրում է, իսկ կինը խանդում է, նույնիսկ եթե չի՞ սիրում:

-Մի լավ աֆորիզմ կա` խանդն ու սերը ծնվում են միասին, բայց միշտ չի, որ մահանում են միաժամանակ:

-Դուք կարող ե՞ք խանդել ձեր տղա ընկերներին:

-Ես բնույթով այդպիսին չեն: Փառք աստծո,  այնպիսի ընկերներ ունեմ, որոնց հետ ընկերությունը 17 տարվա պատմություն ունի : Ունեմ ինձ շատ-շատ հարազատ մի ընկեր, որի հետ մեր ընկերական պատմությունը ընդամենը մեկ ու կես տարի է: Եվ հիմա նա իմ ամենամտերիմ ընկերն է: Նրա հետ կարող եմ քննարկել գրեթե ամեն ինչ: Թեև նա տարիքով մի փոքր ինձնից մեծ է, բայց այնպիսի նրբանկատորեն է խորհուրդներ տալիս, որ իմ մտքով երբեք չէր անցնի:

Եթե ուզում ես մի տղամարդու հետ հարաբերություններ ունենալ անպայման խորհրդակցիր մեկ այլ տղամարդու հետ: Տղամարդիկ ավելի լավ գիտեն թե ինչ է պետք իրենց: Կանայք ու տղամարդիկ բացառապես տարբեր են մտածում:

– Համաձայն ե՞ք, որ կինը պետք է հնազանդ լինի:

Ասում են, որ կինն ամբողջ կյանքը զոհում է, որպեսզի երջանկություն պարգևի իր մտերիմներին: Կնոջ բնույթն է այդպիսին: ԿԻնն ամբողջովին սիրտ է, նույնիսկ նրա գլուխն է սիրտ: Այսինքն անգամ ուղեղն է սրտով մտածում: Թեև կինը պարտավոր է իրատես լինել:

-Մենությունը կարո՞ղ է ցանկալի լինել:

– Մենությունը կարող է ցանկալի լինել միայն քո ունեցածը գնահատելու, ինքդ քեզ հասկանալու համար: Երբեմն մենությունը պարտադիր է: Դու պիտի մենակ մնաս քո ու Աստծո հետ: Հասկանաս որտեղից ես եկել, ուր ես հասել և ինչեր ես արել քո կյանքում: Արդյո՞ք քո խղճի առաջ մաքուր ես: Գուցե ապաշխարհելու բան ունես:

-Ինչպե՞ս եք հաղթահարում հիասթափությունները:

-Չեմ հաղթահարում…ամեն անգամ ավելի եմ խոցվում: Կյանքը մենակ խելացի մտքեր արտահայտելով չէ: Ամեն անգամ, երբ մտերմանում եմ մարդկանց հետ ու այդ մտերմությունից տուժում եմ, դրանից ես դասեր չեմ քաղում: Ես մարդասեր եմ ու շարունակում եմ վստահել մարդկանց: Հեռավորություն չեմ պահում: Մարդիկ, անկախ իրենց հասարակական դիրքից, ինձ համար  հավասար են:

-Կարելի՞ է սիրահարված լինել մեկին և միաժամանակ սիրել ուրիշին:

-Հնարավոր է, ես չեմ ապրել նման բան, բայց հանճարների համար դա հնարավոր է: Ինչպես Շեքսպիրն է ասում.«Սերն ամենակարողն է», ինչպես ցանկանա այնպես էլ  կղեկավարի ու  հաստատ դրա դեմ անկարող ես: Բայց ես շատ սթափ եմ և վստահ կարող եմ ասել,որ ինձ հետ նման բան չի կարող լինել: Կարծում եմ, որ կա այդպիսի բան և հնարավոր է սիրել մեկին և սիրահարված լինել մեկ այլ մարդու:  Այդպիսի մարդիկ տարբերվում են այլ սովորական մարդկանցից :  Իսկ եթե այս երկընտրանքը այդպես էլ լուծում չի գտնում նշանակում է, որ ոչ մեկին էր սիրում, ոչ էլ երկրորդին էր սիրահարված, ուղղակի հակվածություն էր:

-Ասում են ոչինչ այդպես չի միավորում տղամարդուն և կնոջը, որքան…խոհանոցը:

-Համաձայն եմ: Եվ ես ոչ միայն իմ տղամարդու, այլ նաև իմ բոլոր ընկերների համար սիրով պատրաստում եմ խոհանոցում: Գրեթե ամեն շաբաթ մենք հավաքվում ենք մեր տանը և հրաշալի խնջույքներ ենք կազմակերպում: Եվ ամեն անգամ ես խոհանոցում ինչ որ մի նոր բան պատրաստում : Ես իմ տղամարդու համար ցանկացած ուտելք պատրաստ եմ եփել: Նույնիսկ եթե չգիտեմ, թե ինչպես` համացանցից կիմանամ, կամ կզանգեմ արտերկիր, ընկերուհիներիցս կհարցնեմ: Կարևորը, որ նրա ուզածը կատարվի: Ես իմ տղամարդու համար ամեն ինչի պատարաս եմ: Կներեմ ամեն ինչ, բայց այլ կնոջ արցունքների չեմ կարող արժանանալ, առավել ևս չեմ արժանացնի, վստահ եմ ասում:

-Ո՞ րն է կնոջ դերը:

– Կնոջ խորհուրդն ու միակ ուղերձը` մարդ ծնելն է:

-Պատրաստվում ե՞ ք ամուսնանալ:

-Ամուսնանալու մասին ոչ մի բան չեմ կարող ասել: Մի անգամ Բիյոնսեի հարցազրույցն էի լսում, լրագրողը հարցրեց անձնականից, իսկ նա պատասխանեց . «Իսկ այդ բառը Ձեզ չի հուշում, որ դա շատ նեղ անձնական է»:

Չեմ ուզում խոսել դրա մասին: Միայն կուզենայի ասել, որ քսանհինգ տարեկան եմ ու երբևէ որևե ժամադրություն չեմ ունեցել սիրահարների  օրվա կապակցությամբ: Այս տարի Նյու Յորքից վերադառնալիս մի անչափ գեղեցիկ բացիկ գնեցի ու…չնվիրեցի: Այդպես էլ մոտս է մնացել: Կնվիրեմ: Կնվերեմ` ՆՐԱՆ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s