Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց


 Հոգեբանները մի շարք հետազոտություններ են արել և պարզել են, թե ինչպիսի կանանց չեն սիրում տղամարդիկ:

Ստորև առաջարկում ենք ծանոթանալ այդ տեսակներին:


 «Լկտի» 

Ամենաիսկական լկտին նա է, ով  մեկի անկողնուց “թռչում”  է  մյուսինը: Նրա համար մեկ է` տղամարդը ամուսնացած է, թե ոչ: Նրա համար միևնույն է. ինչ կմտածեն իր մասին մյուսները: Հարաբերություններ հաստատելիս նա երկար չի մտածում` հատկապես հետևանքների մասին: Նա ստանում է իր չափաբաժին “սերն” ու հեռանում է:

Տղամարդը նրա համար ժամանակ միշտ է գտնում, նվիրում է թանկարժեք նվերներ, սակայն այդ հարաբերությունները երբեք ամուսնությամբ չեն ավարտվում: Այս տեսակի կանանց տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում: Նրանց հետաքրքրում են միայն սեռական հարաբերությունները:

«Միմոզա» 

Այս տեսակի կինը նախընտրում է լավ, քնքուշ, հոգատար “այգեպանի”,որի դրամապանակը միշտ լիքն է: Նա սիրում է, երբ տղամարդն իր ոտքերի առաջ է, անխոս “տանում” է նրա կամակորությունները, բայց հետո, հենց այդ տղամարդն էլ հեշտությամբ կարող է անհետանալ:

«Միմոզա»  տեսակի կինը սիրում է մոմերով ընթրիք, սիրո խոստովանություններ (անգամ եթե անգիր արած լինեն), անակնկալներ և այլն: Նա սիրում է անդադար ուշադրության կենտրոնում լինել, ռոմանտիկ է , երազկոտ…Սակայն որոշ ժամանակ անց ձանձրացնում է ցանկացած տղամարդու:

Այս  կինը “կարող է” սիրել միայն այն տղամարդուն, ով ՊԱՏՐԱՍՏ է  իր հանդեպ հոգատար լինել, տանել նրա “նազուտուզը” և կարևորը. ի վիճակի կլինել նրան ապահովել կյանքի լավ պայմաններով:

Իսկ, երբ նրա ակնկալիքները չեն իրականանում, նա վերածվում է չար, մշտապես վիրավորված անօգնական կնոջ:

«Տիեզերքի կենտրոն»  

Էգոիստ կերպար է` միայն իրեն, միայն իր համար:

Այս տեսակի կինը չի ընդունում ոչ մի տեսակի պատճառաբանություն: Նա ընդունակ է քայլելու դիակների վրայով միայն թե հասնի իր նպատակին:

Այն տղամարդիկ, ովքեր այսպիսի կանանց հետ են ապրում, ի վերջո ատում են թե նրանց, թե իրենց` թուլակամ լինելու համար: Նա անտանելի է, կարծում է, որ երկիրը պտտվում է իր շուրջ: Այսպիսի պահվածքով  ստիպում է տղամարդուն, որ նա զղջա իր ըտրության հարցում:

«Մուկիկ» 

Լուռ, չերևացող կերպար է, ով պատրաստ է ամեն ինչ անել  կողակցի բոլոր պահանջները բավարարելու համար:

Նա բոլոր հարցերում համաձայն է, անգամ կարիք չկա նրա կարծիքը լսել: Նա միշտ հավատարիմ կլինի իր “տիրոջը” :

Ամբողջ կյանքում երջանիկ է, որ ընտրություն անելիս նրան են ընտրել, որպես կին: «Մուկիկն»   իր ամուսնուն կորցնելու վախից համաձայն է ցանկացած կարգավիճակում լինել և սիրով է ընդունում իր կողմը նետած ուշադրության “փշրանքները”:

Որպես կանոն, այդ աստիճան նվիրվածությունը գնահատված չէ տղամարդկանց կողմից և նրա հետ կարող են մնալ միայն խղճահարությունից դրդված:

 

«Կարիերիստ» 

Նա պատերազմում է բոլորի հետ, որպեսզի հասնի իր դիրքերին: Ընտանիքը նրա համար երկրորդ տեղում է:  Օրվա ցանկացած ժամի կարող են զանգ տալ և խորհուրդներ հարցնել այս կնոջից:

«Կարիերիստ»  կինը միշտ ինքնավստահ է և գործնական: Նա ամեն ինչից ամենաշատն է ուզում :  Աշխատում շատ, բայց ոչ թե փողի համար, այլ, որովհետև ձեռնտու է, հեռանկարային է:Նա, անգամ անկողնում է գործերից խոսում, որը ոչ մի տղամարդ չի հանդուրժի: Բացի այդ, տղամարդը սիրում է լինել առաջնորդի դերում:

Այսպիսի կանանց ամուսինները “նստում “ են տանը և հետևում երեխաների դաստիարակությանը, երազելով  հասարակ և համեստ կնոջ մասին:

 

«Որսորդուհի» 

Նա հմայիչ է և գեղեցիկ է հագնվում: Նա սիրում է սեթևեթել և սիրախաղ անել:

Այս տեսակի կնոջ համար առաջնային նպատակն ամուսնանալն է: Եւ, երբ նա հասնում է իր դրան կտրականապես փոխվում է վերծվելով տնային տնտեսուհու, որը կապում է մի ճաշոտ գոգնոց ու այլևս չի հետևում իրեն: «Որսորդուհին»  կարծում է , որ նա լուծել է իր խնդիրը` ամուսնանացել է և կարճ ժամանակ անց նրա տղամարդը դադարում է հետաքրքրվել նրանով և սկսում է փնտրել իսկական «որսորդուհու» :

 

 

 

«Ձյունե թագուհի» 

  Նա գեղեցկուհի է, ով կարող է ցանկացածին “իրենով անել”: Նա շատ հանգիստ օգտագործում է սեքսն այլ նպատակների հասնելու համար: Տղամարդուն դիտարկում է, որպես իր շահերին հասնելու “միջոց”:

«Ձյունե թագուհի»  անկողնում  թաքցնում է սառնությունը և խաղում բավարարված կնոջ դեր: Նա չի կարող և ի վիճակի էլ չէ իսկապես սիրել, հաճույք ստանալ սիրուց: Այս կնոջ  մոտ չոր հաշվարկ է, ես` քեզ, դու` ինձ: Սովորաբար այս տեսակի կանայք ավելի շատ սիրուհու դերում են լինում, բայց այդ դերն էլ է ժամանակավոր:

 

 

«Մամուլյա» 

Լավ տնային տնտեսուհի է, հրաշալի մայր, օրինակելի կին: Նրա տանը ամեն ինչ իր տեղում է ու կարգին: Նա հասցնում է և արդուկ անել, ճաշ եփել, երեխայի դասերին հետևել և ամուսնական պարտականությունները ճիշտ ժամանակին անել: Սակայն այս տեսակի կինն անտեսում է տղամարդուն և սիրային կյանքում պասիվ է: Նա  կարևորում է երեխաների առողջությունը և ընդհանուր ընտանիքի գաղափարը:

Որպես կանոն, այս կանանց չեն լքում, որովհետև տունը մաքուր է, ճաշը պատրաստ մտահոգվելու առիթ շատ չի լինում: Բայց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, այս տեսակի կնոջ տղամարդու կողքին հայտնվի սիրուհի, ով ավելի ուշադիր ու ջերմ կլինի նրա նկատմամբ:

 

Կարդալ նաև` Տղամարդիկ շուտ են սիրահարվում

2 thoughts on “Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s