Հատուկ տղամարդկանց համար, որը պետք է կարդան նաև կանայք

Սիրելիներս, հայտնի փաստ է, որ կինը սիրում է ականջներով: Կնոջը հաճոյախոսելն անհրաժեշտ է այնքան, որքան ջուրը ծաղկին: Չե՞ք նկատել, որ որքան շատ լավ բան եք ասում կնոջ հասցեին, այնքան ավելի է նա ծաղկում: Եվ  բոլորովին էլ պարտադիր չէ, որ ձեր անձնական կինը լինի:

Մի անգամ երթուղայինի մեջ մի տղա պատահաբար տրորեց մի աղջկա ոտքը: Աղջիկը ցավից, կամ էլ անհարմարությունից բարձրաձայն հայհոյեց նրան: Տղան մեղմ ժպտաց ու ասաց. «Ներեցեք խնդրում եմ, բայց այդքան գեղեցիկ աղջկան չի սազում այդպես հայհոյել»:

Աղջիկը շփոթվեց ու կարմրած մեղմ ժպտաց ու ինքն էլ ներողություն խնդրեց: Այդ տղան զինաթափ էր արել ագրեսիվ աղջկան:

Ձեր հաճոյախոսությունը  պիտի լինի հնարավորինս անկեղծ: Հանկարծ ժլատություն չանեք: Ինչքան շատ կոմպլիմենտներ շռայլեք, այնքան շատ սեր ու հարգանք կստանաք կանանց կողմից:

Հա հիշեք ևս մի բան, կանայք սիրում են բոլոր տարիքի տղամարդկանց ուշադրությանն արժանանալ: Այսինքն հաճոյախոսելու  համար տարիք գոյություն չունի:

Ի դեպ տղամարդիկ նույնպես անտարբեր չեն հաճոյախոսությունների նկատմամաբ: Նրանք երկու տեսակի հաճոյախոսությունից կարող են հաճույք ստանալ հատկապես` «Դուք հիանալի եք պատրաստում»  և «Դուք մեծն խաբեբա եք»)))): Թե՞ ոչ:  Մարկ Տվենն  ասում էր. «Ես կարող եմ երկու ամիս սնուցվել լավ կոմպլիմենտով»: Իսկ  Վիկտոր Հյուգոն ասել է. «Կոմպլիմենտը, նույն է ինչ համբույրը քողի միջից»: Այո~, հասկացող տղամարդիկ են նրանք:

Այս ամենի հետ մեկտեղ, սիրելիներս, անհնար է կնոջն ասել մի կոմպլիմենտ, որը նրան իրոք կզարմացնի: Մենք դեռ կոմպլիմենտների թեմային անդրադառնալու ենք: Իսկ այժմ սպասում ենք ձեր մեկնաբանություններին😉

2 thoughts on “Հատուկ տղամարդկանց համար, որը պետք է կարդան նաև կանայք

  1. Et Shutvanic Gideinq…. nor ban aseq hargeli ev sireli andznakazm , u kan axchikner voronc dur chi gali kompliment(inchqanel ankexc ev srtic lini) …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s