Սաշա`մի կույսի պատմություն (մաս 9)

https://armladies.wordpress.com

Սաշա. խաղ

Վերջապես մի փոքր ժամանակ գտա ու դուրս եկա խանութ, որպեսզի իսպանական փարթիի համար տեղը տեղին պատրաստվեմ: Սիրում եմ մենակ շրջել խանութներով, որովհետև ինչքան էլ ընկերուհիներս նորաձև լինեն, անպայման մի տարօրինակ ու ինձ չսազող բան կհագնցնեն  ու կասեն/ «Իսկը քեզ համար է»:

Առևտրի կենտրոնում, հարյուր անգամ անիմաստ շրջելիս հանկարծ բախվեցի մի ամուր կրծքի: Աչքերս բարձրացրի ու շփոթմունքից բերանս բաց մնաց` Ալեքսն էր:

-Սաշա՜, ողջո՛ւյն, ինչպե՞ս ես: Քանի օր է քեզ եմ փնտրում:

Ես չգիտեի ինչ պատասխանել: Առանց այդ էլ Ալեքսն ամբողջ շաբաթ դուրս չէր եկել մտքիցս: Նա շարունակեց.

-Լսիր,  շա՞տ ես զբաղված, արի միասին սուրճ խմենք:

– Արի՜, -վերջապես վերակենդանացա ես:

Մենք քայլեցինք դեպի հակառակ մայթում գտնվող գողտրիկ սրճարաններից մեկը: Այն շրջապատված էր սաղարթախիտ կանաչով ու, ասես կտրում էր քաղաքի աղմուկից ու փոշուց:

Նստեցինք դեմ դիմաց: Տեր աստվա՛ծ, նորից այդ հայացքը, որ խառնում է իմ ողջ էությունը: Հանկարծ մի անակնկալ համարձակություն իջավ վրաս.

-Ալեքս, արի՜ խաղ խաղանք,-խորամանկ ժպտալով ասացի ես:

– Արի՜,-առանց թարթելու ու ինքնավստահ ասաց նա, կարծես գիտեր, թե խոսքը ինչ խաղի մասին է:

Ես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ մի փոքր հենվեցի սեղանին ու ասացի.

– Վստահ ե՞ս, որ կդիմանաս:

Նա այնքան անկեղծ ծիծաղեց, որ ես էլ ավելի համարձակություն ձեռք բերեցի:

-Շատ  լա՛վ, էդ դեպքում սկսենք:

– Սկսե՜նք, -ասաց նա` նույնպես հենվելով սեղանի վրա:

Ու առաջինը սկսեցի ես.

-Ես հիմա դանդաղ մոտենում եմ քեզ, խոնարհում եմ գլուխս, ու զգում եմ քեզանից եկող օծանելիքի ու ծխախոտի գլխապտույտ հոտը: Վզիդ վրայի մկանները լարված են, բայց ես մեղմ համբուրում եմ վիզդ: Ձեռքս դանդաղ սահեցնում եմ քո ամրակազմ կրծքի վրայով ու..զգում եմ, թե ինչպես է արագանում սրտիդ բաբախյունը:

Ալեքսը պատրաստ էր այս խաղին.

– Ես բռնում եմ ձեռքդ ու համբուրում եմ ափդ..բռնում եմ քո կոնքերից, շոյում եմ այդ հրաշալի, գծագրված կատարելություննրն ու նստեցնում գիրկս…Ես զգում եմ մազերիդ փափկությունը, շոյում եմ նուրբ ուսերդ ու համբուրում եմ ականջդ:

Ես արդեն փոշմանեցի, որ մտա այս խաղի մեջ, մտածեցի, որ ես չեմ դիմանա, բայց որոշեցի շարունակել խաղը.

-Ալեքս, Ալեք՛ս,- գրեթե հոգոց հանելով ասացի ես ու զգացի, թե ինչպես սեղանին հենված Ալեքսի արմունկները սկսեցին դողալ: Մատուցողուհին հեռվից տեսնելով, որ մենք իրար մոտեցած զրուցում ենք, երևի մտածեց, թե սիրահարվածներ ենք ու որոշեց մեզ չխանգարել:

https://armladies.wordpress.com

Ես ուժեղացրի հարձակումս.

– Ես համբուրում եմ ականջդ, դունչդ ու դանդաղ մոտենում եմ շուրթերիդ:

Նա.

-Ես համբուրում եմ գեղեցիկ աչքերիդ կոպերը, սկզբում մեկը, հետո` մյուսը:

-Ես հետ եմ քաշվում:

– Ես երկու ձեռքով քեզ քաշում եմ դեպի ինձ ու զգում եմ քո մարմնի ջերմությունը:

– Ես ետ եմ տանում գլուխս:

-Ես համբուրում եմ դունչդ, վիզդ…

– Ես երկու ձեռքով ամուր բռնում եմ մազերիցդ:

– Ես բռնում եմ քեզ ամուր ու սկսում եմ ագահորեն համբուրել շուրթերդ, Սաշա՛… Հերի՛ք է,- գրեթե գոռաց նա, արագ վեր կացավ ու հեռացավ:

Հաղթանակի սուրը իմ ձեռքում էր, ու ես նույնպես վեր կացա: Միայն թե Մոնա Լիզայի ժպիտը չէր հեռանում դեմքիցս:

Կարդալ նաև` Սաշա`մի կույսի պատմություն (մաս 8)

17 thoughts on “Սաշա`մի կույսի պատմություն (մաս 9)

  1. Pingback: Սաշա`մի կույսի պատմություն (մաս 10) | armladies

  2. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս ) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s