Սաշա`մի կույսի պատմություն (մաս 8)

Նազելին ու Նարեկը  ♥

Ինձ տհաճ կիրակի է սպասվում: Արդեն մեկ շաբաթ է այս միտքն ինձ ուղղակի հանգիստ չի տալիս: Երկար սպասված իսպանական փարթիին մասնակցելուց ոչ կարող եմ հրաժարվել, ոչ էլ ուրախ տրամադրությամբ նախապատրաստվել: Եւ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ ես չեմ սիրում նման հավաքույթներ, պարեր զվարճանք… բա ի՞նչ եմ անելու: Չէ, փարթիին ես հաստատ կգնամ, որովհետեւ Նարեկին այնտեղ տեսնելու ցանկությունն ավելի մեծ է, քան նրան տեսնելու հետեւանքի տհաճությունը : Նարեկն ինձնից 10 տարով մեծ է, բարձրահասակ ու մեծ-մեծ, խորաթափանց աչքեր ունի: Նա խենթ է, երբեք հետը չես ձանձրանա. Մենք շատ ընդհանուր ընկերներ ունենք…

Հիշում եմ այդ օրը,արդեն բավական ուշ էր, երբ մենք դուրս եկանք ակումբից, որտեղ իմ ամենամտերիմ ընկերուհու՝ ծնունդն էինք նշում: Շքեղ, կաշեպատ մեքենայի փակ https://armladies.wordpress.comտարածության մեջ այդ օրը Նարեկի կողքին էի հայտնվել. Ամենավերջինը ես էի, ում նա պատրաստվում էր տուն ճանապարհել: Առաջին հավաքույթը չէր, որին երկուսս էլ հրավիրված էինք, այդ օրն էլ նախորդ բոլոր հավաքույթներից ավելի ակտիվ էինք ու ավելի շատ էինք միասին պարել, փոխադարձ կատակներ արել: Բայց մեքենայում նրա կողքին նստել էի անծանոթի պես լուռ, հուզված էի ու կորցրել էի անմիջականությունս. Որ չմատնեմ ՝ ինչ է ներսումս այդ պահին կատարվում, խոսում էի առանց նրան նայելու: Մեջս ամեն ինչ տակնուվրա էր լինում , տարօրինակ երանության մեջ էի ու ոչ թե գինուց, այլ նրա ներկայությունից : «Ի՞նչ կլինի, եթե նրա ձեռքերն ինձ շոյեն»,- աչքի պոչով ղեկը բռնած նրա ուժեղ ձեռքերը զննելուց հետո մտածեցի ու քարացա այդ մտքից: «Հոգնել ե՞ս»,- արդեն մեր տան դարպասին մոտենալիս հարցրեց Նարեկը,- «Մի քիչ» ,- պատասխանեցի՝ շրջվելով նրա կողմը ու լուսնի լույսի տակ նկատեցի նրա շուրթերին խաղացող ժպիտը, վառվող աչքերը. գլուխս պտտվեց, ու չհասկանալով, թե նրա շագանակագույն աչքերի խորքում ինչ է թաքնված, շփոթվեցի: «Սպասիր»,-ձեռքս սեղմեց, հետո արագ դուրս եկավ մեքենայից, բացեց իմ կողմի դուռն ու ձեռքը ինձ պարզեց. Օգնությունից չհրաժարվեցի, մեքենայից դուրս եկա, ու շնորհակալություն հայտնելուց եւ բարի գիշեր մաղթելուց հետո ձեռքս հետ քաշեցի, որ գնամ, բայց Նարեկը ձեռքս ավելի ամուր սեղմեց: «Երեկույթը քեզ դուր չեկա՞վ»,- հարցրեց՝ մի քանի քայլով ինձ ավելի մոտենալով: Նրան այդքան մոտ կանգնած լինելուց չէի համարձակվում շունչ քաշել, վախենում էի հայացքս վերեւ բարձրացնել ու սկսեցի կմկմալ. «Ա-մեն ինչ շատ լավ էր»: Զգացմունքներս, որ այդ օրն ամեն կերպ փորձում էի թաքցնել, հուզմունքս ավելի արտահայտիչ դարձրեց, ու ամոթից կարմրեցի, վառվեցի: «Լու՞րջ»,-նորից հարցաքննեց Նարեկը ու մատները սահեցրեց մազերիս մեջ ու առաջ գալով համբուրեց դաստակիս զարկերակը: Նրան էլ չէի տեսնում, միայն զգում էի, թե ինչպես ձեռքերը մեջքիս փաթաթվեցին , շուրթերը ստիպեցին բացել շուրթերս եւ գտնել նրա լեզուն: Նրա օծանելիքի բույրն ու սրտիս արագ աշխատանքը ինձ ավելի էր թուլացնում ու ենթարկեցնում նրա համբույրների համաչափությանը՝ մեկ արագ, մեկ դանդաղ ու քնքուշ ընդմիջմամբ: Գիտակցությունս մթագնել էր, մարմնովս կրակն էր վազում ու նրան ավելի ամուր էի ուզում հպվել: «Նարե՜կ»,- կամքիցս անկախ հեւացի… Այս դեպքից 2 շաբաթ անց Նարեկին կրկին կտեսնեմ վաղվա փարթիում., բայց…  գիտեմ,մենակ չի գալու…

Կարդացեք նաև ` Սաշա`մի կույսի պատմություն (մաս 7)

6 thoughts on “Սաշա`մի կույսի պատմություն (մաս 8)

    • Սիրելի Արփին, ուրախ ենք, որ հետևում եք Սաշայի և նրա ընկերուհիների պատմություններին: Հաջորդ մասն արդեն կարող եք կարդալ🙂

  1. Pingback: Սաշա`մի կույսի պատմություն (մաս 9) | armladies

  2. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս ) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s