Մադմուազել ՇԱՆԵԼ

Գաբրիել Բոներ Շանել

Մադմուազել Գաբրիել (Կոկո) Շանել.

« Ես միշտ իմացել եմ, որ ոչ ոքինը չեմ լինելու, նաև քոնը…բայց երբեմն մոռանում եմ այդ մասին»

«Թիթեռնիկը չի գնա շուկա, իսկ թրթռուկը ` պարահանդես »

«Հուսահատված կինը դադարում է կին լինել… »

« Ես ողջ աշխարհի կանանց համար հագուստ եմ արտադրել, իսկ նրանք ձգտում են մերկ շրջել»

–Երբ է հարկավոր օծանելիքից օգտվել,-հարցնում է մի կին Կոկո Շանելին

– Երբ ցանկանում ես, որ քեզ համբուրեն, – պատասխանում է Շանելը

«Նյութական գործերից զատ, մենք ոչ թե խորհուրդների կարիք ունենք, այլ մեր քայլերի հաստատման»

«Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորն են»

« Ես ոչ ոքի հանդեպ ջերմ զգացմունքներ չեմ տածում, ես կամ սիրում եմ, կամ` ոչ»

«Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի, անգերազանցելի մոդային աքսեսուար է: Այն իմաց է տալիս , որ կին է հայտնվել և շարունակում է հիշեցնել կնոջ մասին, երբ նա արդեն հեռացել է »

coco_chanel_and_igor_stravinsky

«Կինը չի կարող երջանիկ լինել, եթե սիրված չէ, իսկ նրան հենց դա է պետք: Կինն, ում չեն սիրում, զերո է, և ուրիշ ոչինչ: Հավատացե’ք ինձ,երիտասարդ է նա, թե ծեր, մայր, թե սիրուհի…Կինն, ում չեն սիրում, մեռած կին է: Նա կարող է հանգիստ մեռնել, դա արդեն կարևոր չէ»

«Սիրահարվելիս ես ամբողջովին տրվում էի զգացմունքիս, բայց երբ հարկ էր լինում ընտրություն անել տղամարդու և իմ զգեստների միջև ես ընտրում էի իմ զգեստները »

«Ես միշտ ուժեղ եմ եղել իմ կրքերից: Աշխատանքը յուրօրինակ թմրանյութ է եղել ինձ համար, բայց կասկածում եմ, որ կլինեի բոլորին հայտնի Շանելն առանց տղամարդկանց օգնության… »

« Ամեն ինչ մեր ձեռքերում է, դրա համար պետք չէ թևաթափ լինել»     

«Եղեք ցերեկը տիկնիկ և երեկոյան թիթեռնիկ, քանի որ չկա ոչինչ ավելի հարմարավետ, քան կոկոնը, և ավելի տրամադրող դեպի սերը, քան թիթեռնիկի թևերը»

Կոկո Շանել

«Գեղեցկությունը միշտ զենք է »

«Անհնար է դիմանալ երեկոյան կյանքին և ցերեկը ինչ որ բան ստեղծել»

«Եթե աղջիկը չի շպարվում, նա չափազանց մեծ կարծիք ունի իր մասին »

«Յուրաքանչյուր աղջիկ պարտավոր է միշտ իմանալ երկու բան` ինչ և ում է ուզում »

«Որքան վատ է աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա »

«Ամեն կին չէ, որ գեղեցիկ է ծնվում, բայց եթե նա 30 տարեկանում չի դառնում այդպիսին, ուրեմն` հիմար է »

«Ընդունված է կարծել, որ շքեղությունը աղքատության  հակադրությունն է: Ո’չ, շքեղությունը վուլգարության հակադրությունն է »

«Մի կորցրեք Ձեր ժամանակը պատին զարկելով և հուսալով, որ այն կդառնա դուռ »

«Կան մարդիկ, ովքեր փող ունեն, կան մարդիկ, որ հարուստ են…»


One thought on “Մադմուազել ՇԱՆԵԼ

  1. Pingback: Կոկո (կինոֆիլմ ) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s