Համբուրիր ինձ

Kiss me

Երբ տղամարդը կարողանում է լավ համբուրվել` հրաշալի է, սակայն նույնքան կարևոր է, երբ կինն է հաճելի համբուրվում: Համբույրը երկկողմանի հաճույքաբեր, բուռն գործընթաց է, որը պետք է վայելել ինքնամոռաց:
Կրքով լի համբույրի ընթացքում մարդու դեմքի 29 մկաններն աշխատում են, որը լավ միջոց է կնճիռների դեմ պայքարելու համար: Ավստրիայի գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում էր, որ համբույրը կարող է փոխարինել անգամ պատվաստումներին: Հայտնի է, որ մարդու բերանի խոռոչում «բնակվող» բակտերիաների ութսուն տոկոսը միատեսակ են, իսկ ահա քսան տոկոսը յուրաքանչյուր մարդունը իրենն է` անհատական է: Համբուրվելիս բակտերիաների ակտիվ փոխանակում է տեղի ունենում, որը ամրացնում է իմունային համակարգը:
Հատկանշական է, բայց ևս ապացուցված փաստ, որ համբուրվելու ընթացքում մարդու ուղեղը «ցավազրկող» նյութ է արտադրում, այդ իսկ պատճառով թեթև ցավեր ունենալիս համբուրն ուղղակի իմաստով կարող է բուժել:
Սովորաբար, մարդը մեկ րոպեյի ընթացքում շնչում-արտաշնչում է քսան անգամ, իսկ ահա համբուրվելիս այդ թիվը կրկնապատկվում է, հետևաբար թթվածնի ներհոսքն ավելանում է թոքերում, ինչը կրկին օգտակար է:
Կրքոտ, անձկալի համբույրի ընթացքում արտադրվում է երջանկության հորմոնը, որն իր հերթին չեզոքացնում է սթրեսի հորմոնը, այդ իսկ պատճառով համուրիր ինձհամբուրվել սիրող մարդիկ լավատես են: Իսկ, ահա նրանք, ովքեր ուզում են նիհարել, հարկ է, իմանան, որ կրքոտ, խելքահան անող համբույրի երկու րոպեի ընթացքում օրգանիզմում այրում է երկու կիլո կալորիա:
Իսկ, ահա Չիկագոյի ստոմատոլոգիական ասոցիացիայի ատամնաբույժները պնդում են, որ համբույրը պաշտպանում է էմալը կարիեսից, քանի որ համբույրի ընթացքում մեծ քանակով լորձ է արտադրվում: Ճապոնացի բժիշկներն էլ փորձեր են անցկացրել համբուրվող զույգերի շրջանում և պարզել, որ համբույրի ընթացքում կարգավորվում է արյան ճնշումը, նվազում խոլեստերինի քանակը արյան մեջ, որն էլ էապես նվազեցնում է ինֆարկտները:
Իսկ գերմանացի գիտնականները ետ չմնալով կոլեգաներից պարզել են, որ համբույրից հաճույք են ստանում կանանց 65 %-ը, իսկ տղամարդկանց 44%-ը, և եթե վերջիններիս համար համբույրը սովորույթ է մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան մերձեցմը:
Ի դեպ, ամենաերկար համբույրը տևել է 17 օր, 10 ժամ և 30 րոպե, որից հետո սիրահար զույգերը վերակենդանացման բաժնում են հայտնվել:

Հ.Գ.Համբույրի ողջ մոգությունը կայանում է նրանում, երբ դա արվում է միայն սիրելի անձնավորության հետ և ճիշտ տարիքում:


3 thoughts on “Համբուրիր ինձ

  1. Pingback: Հասմիկն ու Սերժոն առաջին համբույրի մասին | armladies

  2. Pingback: Էրոգեն գոտիների հորոսկոպ | armladies

  3. Pingback: Էրոգեն գոտիների հորոսկոպ | Yellow News

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s