ԱՆԻ ՔՐԻՍՏԻ. «Երբ նորից ամուսնանամ բոլորը դրա մասին կիմանան»

Անի Քրիստիին Երեւանում չենք տեսնում, փոխարենը չեն դադարում նրա մասին խոսակցությունները, նրան դեռ սպասում են և սիրում:Ինչո՞վ է զբաղված այսօր երգչուհին, ի՞նչ նոր անակընկալներ ունի: Մնացած մանրամասները կարդացեք ստորև.

-Անի, թողարկեցիք  “I am Back”  CD, թվում էր երկար դադարից հետո կշարունակեք ձեր գործունեությունը, բայց նորից լուռ եք ինչո՞ւ:
– Իմ բնավորության համաձայն, ես փոփոխական եմ եղանակի պես, բայց ոչ մարդկային առումով, այլ տրամադրությամբ: Երկրորդ ձայնասկավառակից հետո, չցանկացա պարզապես երգել` ասելիք չկար: Դա էր գլոբալ պատճառն է իմ դադարի

Ինչո՞վ եք զբաղվում այժմ ԱՄՆ-ում:
– Նորից զբաղվում եմ իմ գործով, բայց շատ չեմ պատմում անելիքներիս ու ապագա մտքերիս մասին: Նախընտրում եմ անել, նոր խոսել, դա է պատճառը որ դադարն ավելի երկար է թվում:

-Հայաստանում լուրեր են պտտվում, թե Անի Քրիստին գաղտնի ամուսնացել է: Սա ուղղակի բամբասանք է, թե՞ առաջիկայում պլաններ կան:
-Ես չեմ հասկանում գաղտնի ամուսնանալու իմաստը: ինչի՞ մասին է խոսքը, ես պարզ ու առանց բարդույթների մարդ եմ, ով չի պատմում, բայց չի էլ թաքցնում ամուսնանալու փաստը:
Երբ ամուսնանամ նորից, բոլորը կիմանան դրա մասին:

Հետաքրքիր է, կհիշե՞ք վերջին բամբասանքը ձեր մասին:AniQristi
– Ես շատ վաղուց չեմ հետաքրքրվում իմ շուրջ պտտվող բամբասանքներով:Դրանք ինձ չեն հետաքրքրում, ես զբաղվում եմ ավելի լուրջ բաներով, քան պարզապես բանբասանքներին հետևելը:
-Անի, կին տղամարդ հարաբերություններում ի՞նչն եք կարևորում
– Սերը: Եթե սեր կա, ամեն ինչ հաղթահարելի է

Այսօր ամուսնալուծությունների թիվն աննախադեպ աճել է, որո՞նք են դրանց պատճառները
-Աշխարհից ստացած  շատ ինֆորմացիան կարող է պատճառ լինել: Հիմա դեռահասն արդեն պատկերացում ունի, թե որն ինչից հետո է և այլն.. Դա էլ խանգարում է ըստ տարիքի մեծանալ: Մարդիկ ավելի ագրեսիվ են ու բավականին բարկացած կյանքի դժվարությունների հանդեպ, դա էլ անդրադառնում է անձնական կյանքի վրա: Կան նաև բազում դեպքեր, երբ մարդիկ ամուսնանում են հաշավարկով, մոռանալով սրտի մասին:

Երբ ապրում են հաշվարկով, մի օր հասկանում են, որ կյանքում ավելի վեհ զգացումունքներ կան և դա էլ դառնում է ամուսնալուծության պատճառ:

-Երբեմն մարդիկ առաջին ամուսնությունից հետո, ինչ որ դասեր են քաղում, որ երկրորդ ամուսնության ժամանակ չսխալվեն,ավելի իրատես լինեն: Կա՞ն բաներ, որոնք դուք այլևս չեք անի:
-Առաջին ամուսնությունից հետո երկրորդ ամուսնությունը լինում է ավելի դժվար, արդեն դառնում ես ավելի հետևողական և ավելի զգույշ, բնականաբար` չկրկնելով անցյալի սխալները: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ճակատագիրը կապ ունի, որը ծնվում է մարդու հետ:

Ձեր երկրպագուները լուսանկարները մի լավ ուսումնասիրելուց հետո  սկսեցին հետաքրքրվել,թե ո՞վ է լուսանկարի տղամարդ` Գուրգեն Իսրայելյանը:
– Ես խորհուրդ ունեմ իմ շա֘տ սիրելի երկրպագուներին… իրենց սիրելի երգչուհու նոր երգերն ուսումնասիրեն ու սպասեն նոր անելիքներիս, չհետաքրքրվելով անձնական հարցերով:

-Հայաստանում մենահամերգ ունենալու ե       ք, Ձեր երկրպագուներին նորից ուրախացնելու նպատակ կա՞
-Նման նպատակներ ունի ցանկացած արվեստի գործիչ և ես բացարություն չեմ, պարզապես հիմա հեռավորությունն է խանգարում , որը ժամանակավոր է:

Ի՞նչ կամ ո՞ւմ եք ավելի շատ կարոտում Հայաստանում
-Կարոտում եմ իմ հարազատներին ու իմ քաղաքը, որտեղ ունեցել եմ շատ լավ պատանեկություն և հաղթանակած օրեր:

Եվ վերջում, ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր ուզում են լսել Անի Քրիստի երգչուհուն
-Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել Անիին` թող չհուսահատվեն, անակընկալներ դեռ շատ են լինելու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s