Սաշա`մի կույսի պատմություն (մաս 5)

Դուռը բացեցի իմ սիրելի եռյակը ներս մտավ: Մենք բոլորս էլ շատ տարբեր ենք, բայց մենք ընդհանուր մի շատ կարևոր բան ունենք..մենք կին ենք:

Սյուզի..նա անընդհատ ժպտում է, ծիծաղում, խոսում անդադար, բայց խորը վերք ունի սրտի մեջ:

Սոֆին գիտե ինչպես ապրել, օգուտ քաղել կյանքի ամեն մի վայրկյանից: Իսկ իմ Նազենին… նա իսկական նազանք է:

Մենք տեղավորվեցինք բազկաթոռին, ինչպես միշտ սուրճ, քաղցրավենիք ու գինի: Բոլորս էլ գինի սիրում ենք, այդ հինավուրց խմիչքը երբ առկա է սեղանին տրամադրությունը միշտ տեղն է լինում:

Սյուզին միանգամից մի բաժակը խմեց.

-Կամա՜ց, -ծիծաղելով ասացի ես, մեզ բան չես թողնի:

-Այո, այն պետք է կամաց -կամաց խմել,որ համը զգաս` ինչպես սերը -ասաց Նազենին` մի կում անելով:

-Վայելե՜լ, ինչպես սերը, – շրթունքի վրայից հաճույքով լիզելով գինու կաթիլը ասաց Սոֆին:

– Աղջիկներ մենք պետք է խոսենք սպասվելիք իսպանական երեկոյից, պատրաստ եք չէ՞ մի լավ պարելու..

-Իհարկե՜,- միաբերան պատասխանեցին Սոֆին ու Սյուզին: Նազենին մեղմ ժպտաց:

Ու մենք ամբողջ երեկո ջերմ զրուցեցինք: Մինչև իսպանական փարթին մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք կհասցնենք տեղը տեղին պատրաստվել:

                              *            *               *

Երկուշաբթի երեկոյան ժամադրված էի մի կնոջ հետ, ում հետ պիտի աշխատանքային պայմանագիր կնքեի: Մասնագիտությամբ ֆոտոնկարչուհի եմ, շատ եմ սիրում աշխատանքս: Այդ կնոջ ամսագրի համար պիտի ֆոտոներ անեմ:

Պայմանավորվել էինք հանդիպել բացօթյա սրճարաններից մեկում: Պայմանավորված ժամից մի փոքր ուշացումով մոտեցա Տիկին Էմմային (այդպես էր նրա անունը¤: Նա քառասունին մոտ, կառե մազերով, բավականին խնամված մաշկով մի կին է: Էմման անդադար ծխում է, բայց չգիտես ինչու ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա կանացի թեթև շարժումով տուփից հանում ու գծագրված, բայց նուրբ շուրթերին մոտեցնում գլանակը, (այդ պահին լսվում է կրակայրիչի չխկոցը, նրա կողքի տղամարդիկ միշտ պատրաստ են վառելու նրա ծխախոտը) հետո այնպիսի հաճույքով է քաշում ծուխը, որ դու ինքդ կոկորդումդ զգում ես ծխի դառնությունը, ու հետո թեթևակի փչելով բաց է թողնում ծխի քուլան` ասես ցանկանալով դիմացինին կախարդել այդ ծխով:

Նա մենակ չէր: Դիմացը ինչ որ տղամարդ էր նստած:

– Ա՜ , Սաշա, ողջույն: Նստիր, խնդրեմ: Ծանոթացիր Ալեքսն է:

Ալեքսը ոտքի կանգնեց ու համբուրեց ձեռքս, ես ոտքից-գլուխ մի հայացք անցկացրի Ալեքսի վրայով: Նրա կատարյալ տեսքից (համենայն դեպս ինձ այդպես թվաց) շունչս կտրվեց: Ես նստեցի ու գրեթե ողջ խոսակցության ընթացքում փորձում էի մի վայրկյանից ավել չնայել

նրան: Հանկարծ Էմմայի հեռախոսը զնգաց: Իսկ Ալեքսը զբաղված էր թղթի վրա ինչ որ բան խզմզելով:

Ես առիթից օգտվելով ինձ թույլ տվեցի ավելի երկար նայել նրան: Ալեքսի աչքերը մուգ կանաչ էին, դեմքը սափրած չէր և դա նրան ավելի տղամարդկային տեսք էր տալիս: Եվ ես պատկերացրի, թե ինչպես եմ համբուրում նրա ականջը, հետո այտը, զգում եմ նրա այտերի ծակծկոցը, համբուրում նրա հյութեղ շուրթերի անկյունը, հետո դանդաղ շուրթերս հպում եմ նրա շուրթերին…դա կլինի երկար, անմոռանալի, կրքոտ… երկար ու անմոռանալի…Ա՛խ: Այնպես պատկերացրի, որ ինքս կծեցի շրթունքս ու այնքան ուժեղ, որ շուրթս վնասեցի, արյուն եկավ:

-Ի՞նչ պատահեց- իրար անցան Էմման ու Ալեքսը:

– Ոչինչ, ոչինչ, – անձեռոցիկով շրթունքս մաքրելով ասացի,- ներեցեք հիմա կգամ,-ասացի ես

ու արագ քայլելով գնացի զուգարանի կողմը: Տե՜ր աստված…. հիմա°ր, անփորձ կույս: Աղջիկները ճիշտ են ասում, այս ամենը ոչ մի լավ բանի չի բերի: Պիտի ընկեր ունենալ, թեկուզ չսիրել, բայց թող տղամարդ լինի կողքիդ:

Մի փոքր ուշքի գալով` վերադարձա:

– Սաշա, չներկայացրի, Ալեքսը իմ գործընկերն է ու շատ հավանում է քո աշխատանքները, -ասաց էմման:

– Սաշա, ինչ գեղեցիկ ու տարօրինակ աչքերի գույն ունես` մուգ շագանակագույն, թե՞ կանաչ ու սևով շրջանակված,- ասաց Ալեքսն ու կարծես իր հայացքով մտավ իմ ամբողջ էության մեջ:

Ես հասկացա, հենց նա էլ կլինի իմ առաջին տղամարդը:

Հ.գ. Սաշայի և նրա ընկերուհիների նախորդ գրառումներին ծանոթացեք այստեղ`

                                                                                                                                                                      Սաշա`մի կույսի պատմություն (մաս 4)

6 thoughts on “Սաշա`մի կույսի պատմություն (մաս 5)

  1. Pingback: Սաշա`մի կույսի պատմություն (մաս 9) | armladies

  2. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս ) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s