Ի՞նչ է մտածում տղամարդը կնոջը հանդիպելիս

ժամադրությունՀոգեբանության դոկտոր Մաուրիս Լեվեսկը հետազոտություններ է անցկացրել, պարզելու, թե հանդիպման առաջին վայրկյաններին ինչի՞ մասին են մտածում մարդիկ: Այս հետազոտություններին մասնակցել են 86 կամավոր` 43 տղամարդ և նույնքան էլ կին: Հարկ է նշել, որ հանդիպումների բնույթը էական չէ` լինի դա գործնական, թե սիրային: Մաուրիսի անցկացրած հետազոտությունների առաջին փուլում բոլոր մասնակիցներին խնդրել են, որ նկարագրեն իրենք իրենց` ամբողջական, հոգեբանական պատկեր ստանալու համար: Հետո տղամարդկանց և կանանց բաժանել են զույգերի և թույլ տվել մի քանի րոպե շփվել միմյանց հետ: Հետազոտությունների արդյունքում  պարզ դարձավ, որ տղամարդիկ առաջին հերթին գնահատում են կնոջ սեքսուալ հմայքը և երկրորդական համարում նրա հաճելի զրուցակից լինելը:

Իսկ ահա կանայք այլ կերպ վարվեցին:

Կանանց կարծիքով, եթե տղամարդն ունի բարձր ինտելեկտ` հետևաբար նրա սեքսուալ գրավչությունը նույնպես բարձր է: Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց այն, որ տղամարդիկ կնոջը նախ գնահատում են սեքսուալության, նոր միայն ինտելեկտուալության առումով:

 

Հ.գ. Իսկ  armladies  -ը կարծում, որ կինը պետք է լինի և գրավիչ և ինտելեկտուալ հավասարապես:

One thought on “Ի՞նչ է մտածում տղամարդը կնոջը հանդիպելիս

  1. Pingback: Ինչպիսինն է նա անկողնում | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s