Սաշա`մի կույսի պատմություն (մաս 4)

Նազելի. Ճակատիս վրա գրվա՞ծ է, որ կույս չեմ

«Սաշա՛, նորից նույն հարցն ես տալիս, ասել եմ չէ՞, չեմ ուզում դրա մասին խոսել»,-  ամեն անգամ այս պատասխանն եմ տալիս իմ ամենահետաքրքրասեր, հոգով ու ֆիզիոլոգիապես կույս ընկերուհուս, երբ փորձում է ինձնից կորզել, թե  քանի տարեկանում եմ զրկվել կուսությունիցս: Ախր այդ մասին, իսկապես, չեմ սիրում խոսել, մի տեսակ ճնշվում եմ, ամաչում, փակվում իմ մեջ… անտանելի զգացողություն է: Բայց, եթե մենակ Սաշան լիներ հարցնողը…Շատ եմ մտածել, թե ինչու են ինձ այդքան շատ այդ զզվելի, իմ ամենաչսիրած  հարցը տալիս՝ կույս եմ , թե՝ չէ. Այդ  հարցին չգիտեմ՝ ինչ պատասխանեմ՝ ոչ այո, ոչ ՝ չէ եմ  ասում. ժպտում եմ: Չէ ճակատիս վրա, հաստատ գրված չէ, որ կույս չեմ, բայց արդեն 2 տարի է, ինչ չեմ: Սրա մասին գիտեն միայն ընկերուհիներս: «Ինչու՞ ես դա արել, ի՞նչ էիր մտածում, այդ քայլին գնալուց առաջ… բախտիդ քար ես գցել…»,- երեւի սա մամայիս առաջին ռեակցիան կլիներ, եթե նրան  պատմեի: Չէ, իհարկե, ես դա չեմ անի, չափից դուրս բարոյական, պահպանողական մտածելակերպով մամաս հաստատ չէր դիմանա:  Ուրեմն այս այն դեպքն է, երբ պտուղը ծառից շա՜տ հեռու է ընկել: «Կյանքում արածս ոչ մի բանի համար չեմ փոշմանում»,- սեքս անելու մասին խոսելիս միշտ այսպես եմ պատասխանում ընկերուհիներիս,բայց դե հոգուս խորքում, լավ էլ գիտեմ, որ սխալ ճանապարհ եմ դուրս եկել ու երեւի փակուղի եմ գնում: Հիմա մտածում եմ, 40 տարեկանում անհույս կույսի զգացողությունները ծանր կլինեն, բայց այդ տարիքում շատ սիրեկաններ փոխած ու լքված  կնոջ հոգեվիճակն էլ հաստատ նախանձելի չի լինի: Բայց ամուսնության մասին էլ եմ մտածում: Հիմա հաստատ կուսության անհրաժեշտությունը այդքան չեն կարեւորում, ինչքան 10 տարի առաջ, հիմա ոչ կույսերին առաջին գիշերից հետո քիչ դեպքերում են հորական տուն հետ ուղարկում, համ էլ հիմա կուսությունը նորից ձեռք բերելը շատ հասանելի է: Ժամադրություններից ուշանալ չեմ սիրում, բայց գրեթե միշտ ուշանում եմ, ու հիմա էլ կուշանամ, եթե չհասցնեմ 15 րոպեի ընթացքում ինձ կարգի բերել ու դուրս գալ տնից: Այսօր ընկերուհիներով հավաքվելու օրն է, էլի  Սաշայենց տուն ենք գնում: Սեքսի մասին էլ ենք խոսելու, ու ինձ էլի հաստատ կհարցնեն՝ այս շաբաթ քանի՞ անգամ եմ սեքսով զբաղվել… ախր ես սեքսի մասին էլ չեմ սիրում խոսել:

 

Հ.գ. Սաշայի և նրա ընկերուհիների պատմություններին հետևեք սկզբից`

Սաշա`մի կույսի պատմություն (մաս 3)

2 thoughts on “Սաշա`մի կույսի պատմություն (մաս 4)

  1. Pingback: Սաշա`մի կույսի պատմություն (մաս 5) | armladies

  2. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս ) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s