ՄՐՈԺԵԿՅԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՎ ՆԱՅԵԼԻՍ


Սլավոմիր Մրոժեկը լեհ հանրահայտ գրող-երկիծաբան է: Ծնվել է 1930թ-ին, սովորել է ճարտարապետություն և գեղարվեստ Կրակովում` գրեթե միևնույն ժամանակ հանդես գալով որպես արձակագիր և ծաղրանկարիչ: 50-ական թթ.-ից սկսել է զբաղվել դրամատուրգիայով: Նրա «վրձնին» են պատկանում նաև մի քանի կինոսցենարներ:

Իր ստեղծագործություններում Մրոժեկը սրատեսությամբ ու նբանկատորեն ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնում է ժամանակակից կենցաղի տխուր ( իսկ երբեմն էլ մռայլ) կողմերի վրա` ձգտելով ոչ թե պարզապես լույս սփռել, այլ այրել դրանք երգիծանքի բուժիչ բովով: Նրա ծաղրը հաճախ արտահայտվում է դառնությամբ, բայց ոչ երբեք մարդու նկատմամբ  անհավատությամբ: Նա ապստամբում է կյանքի և մտածողության պարզեցման և  անհատականության հոգևոր աղքատացման դեմ:

Մրոժեկյան ակնոցներով նայելիս աշխարհն այնքան էլ վարդագույն չէ ( նա վարում էր նույնանուն մի էջ կրակովյան ամսագրերից մեկում): Այդ իսկ պատճառով, նրա ոճին բնորոշ են ծաղրն ու գրոտեսկը, առակաբանությունն ու գոյության աբսուրդային գծերի արտահայտումը:

Ստորև ներկայացնում ենք նրա շշմեցուցիչ լակոնիզմով գրված,  մրոժեկյան յուրօրինակությամբ լեցուն ստեղծագործություններից մեկը` համանուն գրքից, որտեղ կոնկրետությունից զուրկ դեպքերն ու կերպարները ձեռք են բերում ցավի չափ ճանաչելի իրողության տեսք: Համոզված ենք, որ շատերը կգտնենն իրենց այստեղ: Այն իր արդիականությունը չի կորցրել նույնիսկ մեր օրերում…

(Թարգմանությունը ` ArmLadies )

 

Ուզում եմ ձի լինել

 

Տե՛ր աստված, ինչպե՛ս կկամենայի ձի լինել…

Հենց հայելու մեջ տեսնեի, որ ձեռքերիս ու ոտքերիս փոխարեն կճղակներ են, հետևիս պոչ կա և ունեմ իսկական ձիու գլուխ, անմիջապես կգնայի բնակշինության վարչություն:

– Խնդրում եմ ինձ տրամադրել ժամանակակից մեծ բնակարան բոլոր հարմարություններով,- կասեի ես:

– Դիմում գրե՜ք և սպասեք ձեր հերթին:

– Հա, հա՛, – կծիծաղեի ես, – միթե՞ չեք տեսնում, որ ես ոչ թե ինչ-որ գորշ մարդ եմ, այլ  յուրահատուկ , ոչ սովորակա՛ն:

Եվ անմիջապես կստանայի ժամանակակից մեծ բնակարան` լոգարանով: Ես ելույթ կունենայի կաբարեյում և ոչ ոք չէր կարող ասել, որ ես տաղանդավոր չեմ: նույնիսկ այն ժամանակ, երբ իմ տեքստերը վատը լինեին: Ընդհակառակը:

–  Ձիու համար վատ չէ, – կգովաբանեին ինձ:

– Այ քեզ գլու՛խ,- կհիանային այլոք:

Էլ չեմ ասու՛մ ասացվածքներից  ու առածներից քաղած իմ օգտի մասին. Ձիու առողջություն, աշխատում է ձիու պես, ձին չորս ոտք ունի` էլի սայթաքում է…Իհարկե ձիու կերպարը կունենար նաև իր բացասական կողմերը: Իմ թշնամիների ձեռքը ես մի նոր զենք կդնեի: Իրենց անանուն նամակները նրանք կսկսեին այս խոսքերով. “Միթե՞ դուք ձի եք, դու՜ք խղճուկ պոնի՛ եք”: Կանայք հետաքրքրություն կցուցաբերեին իմ նկատմամբ:

– Դուք յուրահատուկ եք, – կասեին նրանք:

Երկինք համբարձվելիս, ես փաստի ուժով, թևեր կստանայի ու կդառնայի պեգաս: Թևավոր ձի՛: Ինչը կարող է ավելի գեղեցիկ լինե՛լ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s