Ինչո՞ւ Հայաստանից հեռացավ Հովհաննես Բաբախանյանը

Բաբախանյանների ընտանիքը

Ասում են Հովհաննես Բաբախանյանը Հայսատանից նեղացած գնաց և ընդունեց ԱՄՆում առաջարկված աշխատանքը: Սա ուղղակի բամբասանք է, թե՞

-Իհարկե ոչ: Հայաստանն իմ մայրն է, ինչպե՞ս կարելի է մորից նեղանալ:

Պարոն Բաբախանյան ինչո՞վ  եք այժմ զբաղվում ԱՄՆում

-Այժմ ապրում և ստեղծագործում եմ ԱՄՆ-ում, քանզի վստահ եմ, որ կատարելագործվելը դերասնին օգնում է ավելի բազմաժանր ներկայանալ: Զբաղվում եմ այն ամենով ինչով զբաղվել եմ միշտ` խաղում եմ, երգում եմ, նկարում եմ…

Երևանում  քչերը գիտեին,  որ  դուք նաև երգում եք, իսկ ամերիկացի ունկընդիրներին ուրախացնե՞լ եք ձեր երգերովԲաբախանյան

-Այո, արդեն 3 մենահամերգ եմ ունեցել:

Պարոն Բաբախանյան, եթե համեմատելու լինեք հայկական և ամերիկյան կինոարտադրությունը, ի՞նչ տարբերություններ և նմանություններ կնշեք

-Բնականաբար ահռելի գումարների տարբերություն, ընդարձակ կինո ինդուստիա, բայց մարդիկ նույն ոգևորությամբ և նվիրումով են ստեղծագործում ամենուրեք: Դերասանը եթե սիրում է իր գործն, ուրեմն իր գործի ծառան է:

ԱՄՆ աչքի է ընկնում իր ազատ ապրելաոճով, չե՞ք վախենում, որ Ձեր զավակները կմեծանան այդ երկրի վարք ու բարքով

-Շատ չեմ մտահոգվում, որովհետև զավակներս ծնողասեր են և լսող, իսկ ես խիստ եմ և Աստվածավախ:

Իսկ ինչպե՞ս է փոխվել Ձեր ապրելակերպը

-Ապրելակերպս փոխվել է կյանքիս արագության հաշվին, բայց փորձում եմ, ամեն ինչ հասցնել

Հովհաննես Բաբախյանը կնոջ` Մարի Մսրյանի հետՀայաստան վերադառնալու, նոր ֆիլմում կամ նեկայանցման մեջ խաղալու ցանկություն չունե՞ք

-Ես ընդամենը 20 օր առաջ եմ վերադարձել Հայաստանից, իսկ նոր հրավերիս մասին կասեմ, երբ այն վերջնականապես հաստատվի…

-Պարոն Բաբախանյան, մի քիչ մանրամասնեք կայանալիք նախագծի մասին` դա ֆիլմի նկարահանում է, թե՞ թատերական գործ

-Դա ներկայացում է, որը կխաղացվի Երևանում, բայց ժամկետները դեռ ճշտվում են

-Չե՞ք կարոտում Ձեր հավատրիմ հանդիսատեսին

-Իհարկե կարոտում եմ իմ հանդիսատեսին, հենց այդ պատճառով էլ շատ ուզում եմ որ այս նախագիծը կայանա, որպեսզի հանդիսատեսիս ներկայանամ նոր ու գեղեցիկ դերով:

One thought on “Ինչո՞ւ Հայաստանից հեռացավ Հովհաննես Բաբախանյանը

  1. Pingback: Գայանե Մանուկյան (լրագրող, հաղորդավարուհի) . ‹‹ Ես վստահ եմ, որ շատ դեպքերում հայրենիքից դուրս ավելի օգտակար կարող ես լինել…››: | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s