Ինտիմ հորոսկոպ (մաս 2)

«Խորը տեսակի տղամարդիկ»

Հորոսկոպային այս խմբի տղամարդկանց` խոսքերով կամ կոկետությամբ չես կարող գրավել: Նրանք  իրական զգացմունքների, հույզերի սիրահարներ են: Նախքան գրոհի անցնելը հարկավոր է իմանալ, որ դյուրին չէ նրանց հետ:

սեր

Ցուլ

Ցուլ տղամարդն ինքնավստահ է և հանգիստ: Կանանց հանդեպ հարգալից է, ինչը ձգում է գեղեցիկ սեռին: Ցուլ-տղամարդուն չի կարելի սրտակեր անվանել , բայց նրա զգացմունքայնությունը, քնքշությունն ու ինտիմ մթնոլորտի ստեղծումը` գրգռում է կնոջը: Դժվար է նրան հրապուրելը, քանի որ իր կանանց ինքն է ընտրում` լսելով ներքին ձայնին: Հարմարավետության սիրահար ցուլ-տղամարդը սիրում է զգացմունքային, ցածր ձայնով կանանց, ուշադիր է դիմացինի հագ ու կապին: Աստղաբանները խորհուրդ են տալիս «տաք» գույնի, դեկոլտեներով  գնալ նրանց տեսության :

ինտիմ հորոսկոպ 2Խեցգետին

Խեցգետին-տղամարդը ինչպիսի՞ն է…Նա իսկական բռնապետ ու սեփականատեր է կանաց հարցում: Քանի դեռ, կինն անհասանելի է, այս տղամարդը հոգատար է, սիրալիր, ենթարկվում է կնոջ բոլոր քմահաճույքներին…Հենց կինը դառնում է հասանալի, խեցգետին-տղամարդը կերպարանափոխվում է ու դառնում` իշխող, սառը տիրակալ: Նա սիրում է հարեմի մթնոլորտը` ցանկությունների իսկույն իրականացում` առավելագույն հաճույքով: Այս տղամարդը սիրում է, երբ կինը ակտիվ է և նախաձեռնող, բայց թույլ չի տալիս իշխել իրեն: Որպես կանոն, նա ամուսնանում է սառը, փառամոլ, իրեն նվիրված կնոջ, իսկ ահա ժամանակ է անցկացնում  ստրուկի պես հնազանդ կնոջ հետ:

Կույս

Ողջախոհ կույս-տղամարդուն կարող են վանել չափից դուրս ազատամիտ կանայք: Դասական դարձած մեթոդները` սեքսուալ ներքնազգեստներ, դեկոլտեներ, բույրեր և այլ բաները հաջողություն չեն բերի կնոջը: Հորոսկոպային նշաններից և ոչ մի տղամարդ այսքան քնքուշ ու հոգատար չէ, ինչպես` Նա:  Այս տղամարդը կարող է «բացվել» և թաքնված խառնվածքն ի ցույց դնել կնոջը` հասցնելով նրան  հաճույքի գագաթնակետին, եթե միայն ստանա կողակցի աջակցությունն ու համաձայնությունը: Բայց եթե որոշել եք նրա հետ սեր «խաղալ» , ապա անհաջողության կմատնվեք, նա զգում է անտարբերությունն ու չի ներում դավաճանությունը:

Կարիճ

Կարիճ-տղամարդը, ոչ միայն գլխապտույտ հաճույք կարող է պատճառել կնոջը, այլև` խորը տառապանք: Լինելով, ի ծնե հոգեբան, նա կարողանում է « խաղալ» խանդի, խղճի, ինտիմ հորոսկոպ-կարիճբարդույթների ու բնազդների հետ: Սիրում է մրցակցությունը և ընտրում այնպիսի կանանց, ովքեր անկախ են, ուժեղ ու կրքոտ: Խենթանում է սիրային խաղերի համար, ուր կինը դժվար է «հանձնվում» : Կարիճ- տղամարդու էրոտիկ երևակայությունն այնքան հարուստ է, որ կինը կարող է չմտածել այդ ուղղությամբ: Սակայն, այս կրքոտ մարտիկին հնարավոր է շփոթեցնել ու զինաթափել , բավական է կենցաղում  հարձակում- սիրախաղ նախաձեռնել և նա հաճույքից կկորցնի գլուխը:

Այծեղջուր

Նրա սեքսը միշտ պետք է զգացմունքներով ուղեկցվի: Եթե ուզում ես ինտիմ կյանքում ներդաշնակ լինել այս համառ տղամարդու հետ, ապա պետք է զորակցես նրան: Սիրող, հավատարիմ ու նվիրվող կինը միշտ ցանկալի է նրա համար, եթե անգամ  հագին ամենապարզ խոհանոցային գոգնոց լինի: Ճիշտ է, նա քնքշանքներում, սեքսում միօրինակ է, բայց փոխարենը միակ տղամարդն է ամբողջ համաստեղային համակարգում, ով սեքսի ժամանակ ոչ միայն հաճույք է ստանում գործընթացից, այլև լիովին պատկանում է կնոջը: Թեթևամիտ հարաբերությունները հանգեցնում են բաժանման, իսկ նա երբեք ետ չի վերադառնում:

Ձկներ

Նրա հիմնական առավելությունն այն է, որ հոգու խոսքը լսելի է դարձնում,սակայն երբեմն անկեղծ չէ: Զուգընկերուհու ընտրության հարցում պասիվ է, սպասում է, որ իրեն ընտրեն ու ոտքից գլուխ խելքահան անեն: Նա ռոմանտիկ է ու զգացմունքային, խորը զգալու ունակությամբ է օժտված և իսկական սրտակեր է:Այս տղամարդուն հնարավոր չէ ամուր պահել, որովհետև նա հեշտությամբ լող տալով հեռանում է այն ժամանակ ` երբ ուզում է : Սակայն, մի հարցում կարող եք վստահ լինել, որ նա այն տղամարդկանցից չէ, ովքեր պարծենում են իրենց ինտիմ հաջողություններով:

 

Հ.գ. Ինտիմ հորոսկոպի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

One thought on “Ինտիմ հորոսկոպ (մաս 2)

  1. Pingback: Էրոգեն գոտիների հորոսկոպ | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s