Սաշա` մի կույսի պատմություն

Ես քսանմեկ տարեկան եմ: Ես կույս եմ: Իհարկե, տղաներ իմ կյանքում եղել են, բայց դեպքերի բերումով կամ չցանկանալու պատճառով, ես չեմ տրվել նրանց:

Սեր անելը դարձել է մեր ժամանակի գլխավոր խնդիրը` ասա, ա՜յ մարդ, ուզում ես գնալ սեր անել, ինչ ես աջ ու ձախ նայում, տառապո՛ւմ տանջվո՛ւմ: Վերջում էլ, եթե բախտդ չբերեց ու զուտ սեքսի համար չամուսնացար մի կիսաճաղատ, կիսաատամ և վրայից անընդհատ սխտորի հոտ բուրող մեկի հետ, ապա կդառնաս քառասունհինգ տարեկան գազազության գագաթնակետին հասած, իսկական տղամարդկանցից  խրտնող ( ու դու էլ ոչ պակաս կիսաատամ ու կիսաճաղատ մնացած կույս)…ո՛չ կին, ո՛չ աղջիկ…

Բայց, դե հո պատահական մարդկանց չես տրվի: Իսկ ես իմ քսանմեկ տարեկնում դեռ ուշաթափության հասնող սիրով  չեմ տարվել: Ես նույնիսկ չեմ համբուրվել, դե այդպես էլ է պատահում, ինձ նման շատերը կան: Չնայած մի անգամ համբուրվել եմ, բայց ոչ տղայի հետ…չէ՛, չէ՛ ..և ո՛չ էլ աղջկա:

Դպրոցական տարիներն էին: Մի անգամ իմ համադասարանցին` Արմենը ինձ հրավիրեց այգի զբոսանքի: Երբ ես մոտեցա նրան, նկատեցի ձեռքի բոսորագույն վարդը: Նա վարդը մեկնեց ինձ ու ասաց.

–      Սա քեզ, -և ուսերիցս բռնելով մոտ քաշեց ու փորձեց համբուրել: Չե՛ Արմեն ջան դու ինձ չես հրապուրում: Մի գուցե այն ժամանակ ես շատ մեծամիտ էի:

Ես հրեցի նրան , նայեցի շփոթված դեմքին ու ապտակի նման շրմփացրի.

–      Հիմա՛ր:

Այն ժամանակ հպարտ էի իմ պահվածքով, հետո շրջվեցի ու հպարտ, դանդաղ, զոհին վերջնականապես հոշոտած ընձառյուծի քայլվածքով հեռացա` թողնելով Արմենին գլխիկոր կանգնած:

Վարդը մնացել էր ձեռքումս: Այգում քայլելով սկսեցի հոտ քաշել ծաղկից ու կամաց հպել շուրթերիս: Հանկարծ ես հասկացա , որ ինձ դուր է գալիս շուրթերիս հպել  թավշյա վարդի կոկոնը: Այգում գրեթե մարդ չկար: Միայն նստարաններից մեկի վրա մի զույգ էր համբուրվում: Ես ետ նայեցի, հետևցս մարդ չէր գալիս: Նստեցի դատարկ նստարանին, աչքերս փակեցի ու նորից վարդի բուրումնավետ կոկոնը մոտեցրի շուրթերս:

Ես դեռ համբուրվելու փորձ չունեի, բայց այդ թավշյա փափկությունն ու նուրբ ամրությունն ինձ ստիպում էր նորից ու նորից համբուրել վարդը…տարօրինակ է, հաճելի…տեսնես իսկական համբույրն Էլ է սրան նման :

Հանկարծ ուշքի եկա հազոցի ձայնից: Մի պապիկ կանգնած ինձ էր նայում.

–      Սիրածի՞դ ես հիշում, բալա ջան, -ասաց նա ու մեղմ ժպտաց:

Վեր թռա տեղիցս ու փախա, կարծես հանցագործության մեջ բռնված լինեի: Դրանից հետո դադարեցի այգում «համբուրվել»: Եվ այսպես, ինչպես ասում է  Բոկաչոն` «սկսվում է գիրքը»…

Դռան զանգն է: Ընկերուհիներս են, պիտի գնամ:

Իմ ընկերուհիների նման այս քաղաքում չկան: Նրանք յուրահատուկ են…և  նրանցից ոչ մեկն էլ կույս չէ…

Սոֆի .. շարունակելի…

 

Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս )

16 thoughts on “Սաշա` մի կույսի պատմություն

    • Sireli Mariam,
      urax enq vor havanel eq, Sashayi ev nra @nkeruhineri patmutyunneri u arkacneri masin kimanaq shutov🙂
      harganqnerov ` ArmLadies stexcagorcakan team🙂

  1. Pingback: Սաշա`մի կույսի պատմություն (մաս 2) | armladies

    • Hayastanum, aveli konkret Erevanum…vor kerparnerin heteveq zargacumner@ aknhayt klinen, vstah karox em asel, vor mek masov karciq kazmel@ sxal e…:)

  2. Pingback: Սաշա` մի կույսի պատմություն (մինչև 15 մաս ) | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s