Ինչո՞ ւ փլուզվեց «Շիկեր» համույթը, Ինչո՞ ւ Անահիտ Սիմոնյանը լքեց խումբը և որտե՞ ղ են աղջիկները: ARMLADIES -ը հյուրընկալել է Արևիկ Անանյանին

Անանյան Արևիկ«Շիկեր» խմբի մենակատարներից` Արևիկ Անանյանը շատերին ծանոթ «Շիկերի մեջի սև մազերով աղջիկը», այժմ  ոչ միայն փոխել է մազերի գույնը, այնպես էլ` բնակության վայրը: Այժմ նկարահանվում է ֆիլմերում, սերիալներում, բայց երգարվեստը  չի թողնում:

Ինչո՞ւ մեկնեցիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

-Երբ երգում էի <<Շիկեր>> համույթում` հյուրախաղերով մեկնեցինք ԱՄՆ, ունեցանք համերգ  <<10  տարի բեմում>> խորագրով, իսկ հետո որոշեցի իմ անհատական գործունեությունը ծավալել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:Արդեն 4 տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում:

Ի՞նչ գործունեություն ես ծավալում այնտեղ

-Զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, նկարահանվում եմ հայկական և ամերիկյան ֆիլմերում: Համագործակցում եմ Dimm media group-ի հետ, նկարահանվել եմ երկու հեռուստասերիալներում ` Los և Մեղավորներ և մի ֆիլմում ` Անմեղ Մեղավորները:Հ ետագայում կարծում եմ կշարունակեմ նրանց հետ համագործակցել, որովհետև շատ եմ սիրում թե՜ պրոդուսերներին` հանձինս Արա Ղազարյանի և Դավիթ Ադամյանի, և թե՜ աշխատակազմին: Երբեմն էլ նկարահանվում եմ ԱՄՆ-ում նկարահանվող հեռուստաշոուներում և հեռուսասերալներում, չնայած կատարում եմ էպիզոդիկ դերեր :

Արևիկ Անանյանը դերասանուհի է, թե՞ երգչուհի

-Շատերն ինձ ճանաչում են որպես երգչուհի, քանի որ ինչպես նշեցի տարիներ շարունակ <<Շիկեր>> համույթում էի երգում, բայց առաջին մասնագիտությամբ դերասանուհի եմ: Հայաստանում խաղացել եմ տարբեր ներկայացումների մեջ. ցավոք քչերը գիտեն այդ մասին: Սովորել և ավարտել եմ <<Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը>>, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, և ինձ համարում եմ դերասանուհի, իսկ հետո` երգչուհի

Մի քանի տարի առաջ «Շիկեր» համույթը մեծ իրարանցում արեց հայկական շոու բիզնեսում, ո՞ւր է հիմա խումբը, և ինչո՞ւ փլուզվեց

-Խումբը դադարեց գործել, որովհետև արդեն ժամանակն էր, որ յուրաքանչյուրս մեր անհատական ուղին շարունակեինք:Մոտ ապագայում հանդիսատեսի դատին , համագործակցել եմ տաղանդավոր երգչուհի և երգահան Սիանայի հետ:Միասին դուետ ունենք, որի թե բառերի, թե երաժշտության հեղինակը` նա է:Հուսով եմ երգը կսիրվի:

Շառլ Ազնավուր, Անահիտ, Արևիկ և Աննա

Խմբում երգում էր նաև Անահիտ Սիմոնյանը, ինչո՞ւ նա լքեց խումբը, և արդյո՞ք պահում եք կապը մնացած աղջիկների հետ

-Անահիտ Սիմոնյանն իմ լավագույն ըներկերից մեկն է, որին ձեռք եմ բերել «Շիկեր» համույթից: Դեռ այն ժամանակ մտերմացանք և մինչ օրս կապը պահում ենք: Ի դեպ <<Շիկեր>> խմբում  իրենց գործունեությունը ծավալած երգչուհիներից միայն նրա և Կարինեի հետ եմ շփվում: Մնացածի հետ բացարձակ կապ չունեմ: Իսկ թե ինչո՞ւ Անահիտը դուրս եկավ, կարծում եմ ինքը ավելի ճիշտ կպատասխանի այդ հարցին: Չնայած իմ սուբյեկտիվ կարծիքով` շատ ճիշտ քայլ էր:

Արևիկ ,երբ սկսեցիր նկարահանվել «Մեղավորները»  հեռուստասերիալում, հայ հեռուստադիտողը սկսեց խոսել քո և դերակատար Դավիթ Ավետիսյանի սիրավեպի մասին, հեռուստադիտողն իրավացի՞ է:

-Կարծում եմ, նորմալ է և առաջին անգամը չէ, երբ հայ հանդիսատեսը հերոսներին  «կապում» է միմյանց հետ: Իսկ ես այս լուրի մասին չեմ ուզում բարձրաձայնել:

Հայաստան վերադառնալու ցանկություն ունե՞ ս

-Իհարկե, ունեմ: Գործընկերներս մեկնել են Հայաստան «Անմեղ Մեղավորները» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար, նրանց հետ գալու ցանկությունս շատ մեծ էր, բայց, ցավոք այստեղ շատ անելիքներ ունեմ, և չկարողացա միանալ նրանց: Հուսով եմ, մոտ ապագայում կգամ Հայաստան:

Ի՞ նչն է այդքան գրավում ԱՄՆ-ում հայերին, որ գնալուն պես այլևս չեն ուզում ետ գալ:

-Գիտեք դա շատ ցավալի թեմա է, որի մասին անվերջ կարելի է խոսել:Ես չեմ ուզում խոսել ամբողջ հայերի կողմից, իհարկե դրա իրավունքն էլ չունեմ:Ես սիրում եմ իմ հայրենիքը, այն  իմ տունն է, բայց այստեղ իմ ճանապարհը շատ ավելի հետաքրքիր է ու երկար:Ես սիրում եմ սովորել, իսկ այստեղ սովորելու շատ բան ունեմ:Մասնագիտության բերումով համագործակցում եմ այստեղի ամենամեծ դերասանական ստուդիաների հետ և դա մեծ դպրոց է դերասանի համար: Իսկ ամենակարևոր բանն ինձ համար`օրենքն է, որն այստեղ բոլորի համար հավասար է, այստեղ մարդու իրավունքները պաշտպանված են, այստեղ գնահատում են մարդկանց կատարած աշխատանքը:

Իրականում այս ամենը ես ցավով եմ նշում, որովհետև երազում եմ որ մի օր էլ իմ հայրենիքում մարդիկ իրենց ապահով զգան, երիտասարդները չձգտեն օտարության, օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, նույնիսկ այն մարդիկ ովքեր փող ունեն…գիտեմ որ այս ամենին հասնելու համար ժամանակ է պետք:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s