Բարձրակրունկ

Ասում են բարձրակրունկ կոշիկները հնարել են տղամարդիկ` կանանց ավելի ցանկալի տեսնելու համար: Բայց, տեսնես նրանք գիտեն, թե ինչ տանջանքներ ենք մենք կրում`գրավիչ լինելու համար: Առաջին կրնկավոր կոշիկերը ի հայտ են եկել Ֆրանսիայում 16-րդ դարասկզբին: Առաջին կինն, ով իր պահարանում տեղ հատկացրեց կրունկներին` Եկատերինա Մեդիչին էր:

Համաձայնեք, բարձրակրունկ կոշիկները մեզ դարձնում են ավելի գրավիչ եվ սեքսուալ, ասածներս վստահ եմ կհաստատեն տղամարդիկ: Իսկ բժիշկներն այլ բան են ասում. դրանք առողջական բազմաթիվ խնդիրներ են ստեղծում:

Վերջին հետազոտությունների համաձայն. աղջիկները տարբեր վնասվածքներով դիմել են բժշկի` բարձրակրունկների պատճառով: Հիմա ի՞նչ, զրկենք մեզ մեր սիրելի բարձրակրունկ կոշիկներից, միայն նրա համար, որ մի օր մենք էլ կարող ենք հայտվել հիվանդանոցում: Դե իհարկե ո ՜չ: Դրա համար կա լուծում:

Ինքս բարձրակրունկ կոշիկների մեծ սիրահար եմ, և գիտեմ բոլոր հարմարավետ կոշիկների չափսերը, օրինակ  2-3 սմ կրունկը բնականին ամենամոտ բարձրությունն է, դրանից ոտքերը ոչ հոգնում են, ոչ էլ` ցավում: 3-6 սմ-ին սովորելու համար, ինձանից չորս շաբաթ պահանջվեց: Իսկ 6-15 սմ-ին երբեք չես սովորի. Ինչպես ես եմ սիրում ասել`  «մարդասպան» կոշիկներն են:

Երբեմն իմ սիրելի բարձրակրունկ կոշիկները, նույնիսկ հասցնում են ինձ հոգնեցնել, բայց ես դրա համար ունեմ իմ հնարքը, պայուսակումս պահում եմ մի զույգ ցածր կոշիկ, եվ հարմար պահին փոխում եմ: Քեզ էլ խորհուրդ կտամ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s