Tag Archive | մոդա

Շպարվել, բայց չափավոր

Ամբողջ աշխարհում շպարանք արտադրելը համարվում է եկամտաբեր ոլորտներից մեկը:

Ըստ եվրոպացի դեղագետների 1 տարվա ընթացքում միջին տարիքի կնոջ դեմքի մաշկը ներծծում է մոտ 2 կիլոգրամ կոսմետիկա: Այս ցուցանիշը նույնիսկ կարելի է կրկնապատկել հայ կանանց համար, քանի որ մենք փոքր ինչ չարաշահում ենք այն: Իսկ ահա, տղամարդիկ ամբողջ կյանքում շուրջ 8 կիլոգրամ շրթներկ են ուտում, իսկ առավել կրքոտ տղամարդիկ 12 կիլոգրամ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տասը կնոջից իննը ուշադրություն չի դարձնում թարթչաներիկի ժամկետին կամ օրինակ շատ հանգիստ կարող են օգտագործել շրթներկի մնացած պարունակությունը, որը վաղուց աղբաման պետք է նետվեր:

Բազմաթիվ կանայք օրական օգտագործում են մինչև 20 տեսակի շպարանք, իսկ դրանց միախառնումը հնարավոր չէ ասել, թե ինչ հետևանքի կհանգեցնի:

Մասնագետները հորդրում են կանանց չչարաշահել կոսմետիկան, անուշադրության չմատնել ժամկետը, բաղադրությունը, որպեսզի հետագայում այն լուրջ մաշկային հիվանդությունների չհանգեցնի:

Ինչպես տեսնում եք շպարանքը հրաշքներ է գործում ;)

Օրեցոր շուկայում ավելանում են շպարանքի տեսականիները, որը մի կողմից լավ է, քանի որ լայնանում է ընտրության հնարավորոությունը, մյուս կողմից կասկածի տակ է առնվում դրանց ծագումն ու բաղադրությունը:

 Հ.գ. armladies -ը խորհուրդ են տալիս ուշադիր կարդալ կոսմետիկայի բաղադրությունը և չչարաշահել այն: Ի վերջո գրեթե յուրքանչյուր տղամարդ զզվում է կնոջ առատ կոսմետիկայից:

Նորաձև լողազգեստներ 2012

http://armladies.wordpress.com

Լողազգեստը վաղուց արդեն դադարել է «լողալու գզեստ»  կոչվելուց: Այսօր այն նորաձև հագուստ է, և ցույց է տալիս իր

« տիրուհու » ճաշակը: Այս ամենի հետ մեկտեղ լողազգեստը պետք է հարմարավետ լինի:

Լողազգեստով կինը միշտ գրավում է ծովափում հանգստացող տղամարդկանց ուշադրությունը, որքան  գրավիչ է լողազգեստը, այնքան մեծ է ուշադրությունը
Մոդելավորողներն այս ամառ առաջարկում եմ կրել գծավոր լողազգեստներ, վառ գույներով և փայլուն կտորներով: Բայց եթե դուք զանազանության սիրահար եք, ապա կարող եք ունենալ միանգամից երկուսը` մեկը գունավոր, մյուսը` միագույն:
Իսկ ինչպիսի՞ լողազգեստ ընտրել`
• Շատ խոշոր կրծքեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել  երկաթներով կրծքկալներ:  Նման լողազգեստին ավելացրեք կուլոն և լողափում կլինեք ամենագեղեցիկը:
• Կլոր կոնքեր և գեղեցիկ երկար ոտքեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում կրել կոնքերի կապիչներով կիսավարտիքներ
• Իսկ եթե ունես երազելի, մոդելային արտաքին, ապա ցանկացած լողազգեստը քեզ հարմար է:
• Եթե ունեք գեղեցիկ ուսեր և ձեռքեր, ապա ընտրեք պարանոցին կապվող կապիչներով լողազգեստ, իսկ կերպարն ավելի ընդգծելու համար, չի խանգարի մեծ թևնոցներ կրելը:
Հ.գ. armladies-ը խորհուրդ է տալիս վայելել ամառը ճիշտ ընտրված լողազգեստով: Եվ հաճելի հանգիստը, բնավ, լողազգեստի գեղեցկության հաարցում չէ:

Երկար եվ գեղեցիկ

Michael KorsԱյս սեզոնին շատ նորաձև են maxi կիսաշրջազգեստները, նրանք սազում են բոլոր տեսակի կազմվածք ունեցող աղջիկներին և կանանց:  Իր ունիվերսալ տեսքի շնորհիվ օգնում են վիզուալ  փոքրացնել հասակը կամ ավելի բարձրահասակ երևալ: Մաքսի կիսաշրջազգեստի շնորհիվ կարող ես և ստանալ թեթև, եթերային տեսք, և շատ խիստ աշխատանքային ոճ:
Այսօր նորաձևությանը հետևող աղջիկն իր պահարանում պարտադիր պետք է ունենա այս կիսաշրջազգեստից: Լայկռա, պլիս, այս կտորներն են որ տալիս են յուբկային ավելի եթերային տեսք:
Դիզայներները խորհուրդ են տալիս կիսաշրջազգեստները կրել տարբեր տեսակի տոպերի, պիջակների և ժիլետների հետ: Ինչպես նաև  շատ կարևոր են աքսեսուարները, որոնք որպես կանոն պետք է մեծ լինեն և շքեղ տեսք տան: Կարևոր է նաև  ճիշտ ընտրված կոշիկը: Եթե տոպեր` ապա ցածր կոշիկ, իսկ եթե ավելի աշխատանքային ոճ ապա առանց բարձրակրունկների հնարավոր չէ:

Հ.գ. Իսկ armladies-ը խորհուրդ է տալիս, ետ չմնալով նորաձևությունից, փորձեք չկրկնվել` հանգնելով միանման կիսաշրջազգեստներ: