Archives

Թեստ. ‹‹ Հորոսկոպային որ նշանն է Ձեր երկրորդ կեսը››

Ժամադրվելիս կանայք միշտ մանրակրկիտ են պատրաստվում: Տղամարդիկ երբեմն հեշտությամբ  կարողանում են գուշակել կնոջ հագ ու կապից, ժեստերից նրանց մտադրությունները: Այս թեստը կօգնի կանանց հասկանալ, թե հորոսկոպի որ նշանն է առավել համապատասխան իրենց:

1.  Պատրաստվում ես երեկույթի: Մարմնի ո՞ր հատվածին ես ավելի շատ ժամանակ ծախսում:

Ա ) Ոտքերիդ ես ուշադրություն դարձնում: Պատրաստվում ես կարճ կիսաշրջազգեստ հագնել:

Բ ) Դեմքիդ ես ուշադրություն դրաձնում, այնպես ես շպարվում, որ ոչ կնճիռ և ոչ էլ պզուկ երևա:

Գ )  Դեկոլտեյի հատվածն ես կարևորում, քանի որ գիտես, որ տղամարդիկ սիրում են այնտեղ նայել:

Դ ) Աչքերիդ ես ուշադրություն դարձնում: Դու հատուկ ես ընդքգծում աչքերդ:

2. Երեկ դու ծանոթացել եք մի գրավիչ երիտասարդի հետ, սակայն գիտես, որ նա ընկերուհի ունի: Ինչպե՞ս կվարվես:

Ա ) Զանգ կտաս, չէ որ նա պատահաբար չի թողել իր հեռախոսահամարը:

Բ )  Հաճույքով ևս մեկ անգամ կհանդիպես նրան, եթե ընկերական շրջապատում առիթ լինի, բայց ոչ ավել:

Գ ) Դու ազատ հարաբերությունների կողմակից ես: Եթե հավանել ես նրան ուրեմն ոչ մի ընկերուհի քեզ չի խանգարի:

Դ) Դու ոչ մի ընկերուհի չես էլ նկատել: Նա ամբողջ երեկույթին քեզ էր նայում:

3. Վաղը Դու առաջին ժամադրության ես գնում մի հետաքրքիր երիտասարդի հետ: Ի՞նչ հույսեր ես կապում նրա հետ:

Ա) Հուսով ես, որ նա կնկատի, թե ինչպիսի գեղեցիկ ու խելացի ես դու:

Բ) Կարծում ես ամեն ինչ կարգին կլինի`կգանք կինոթատրոն, կզրուցեք,հետո  նա կճանապարհի քեզ տուն:

Գ) Եթե նա որևէ նվեր պատրաստած լինի, դու համեստորեն կընդունես այն և կսպասես հաջորդ հանդիպմանը:

Դ) Նա քեզ ձգում է ինչպես մագնիսը և դու երազում ես մտերմիկ հանդիպման մասին:

4. Դու վաղուց ես հանդիպում ընկերոջդ հետ, բայց դեռ ոչ մի մտերմիկ դրսևորում չի եղել:

   Ա ) Սովորաբար տղամարդիկ քեզանից միշտ նույնն են ուզում, իսկ դու ասել ես, որ դեռ պատրաստ չես:

Բ ) Մենք երկուսս էլ ցանկանում ենք, որ  առաջին մտերմությունը լինի անթերի:

Գ ) Քեզ թվում է, թե քո ընկերը կույս է:

Դ ) Նա քեզ համար չէ:

5. Ինչպիսի՞  սեքսուալ երևակայություններ ունես, որոնք կցանկանայիր իրականացնել:

Ա ) Դու կցանկանայիր, որ սիրով զբաղվելիս քեզ հետևեր քո երկրպագուներից մեկը:

Բ ) Դու ուզում ես լսել, թե ինչ է նա քեզանից ուզում և դու այն իրականացնես:

Գ ) Դու ուզում ես սիրով զբաղվել ծովափին, որ այդ մասին ընկերուհիդ իմանա ու խելագարվի:

Դ ) Դու ուզում ես համարձակ սեքսով զբաղվել տաքսու հետևի նստարանին:

6. Ընկերդ արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:  Դու ի՞նչ ես մտածում:

   Ա) Այդ դու նրան դրդեցիր, որ նա կողմնորոշվեց քայլ անել:

Բ)  Քիչ է մնում իր ձեռքն ու սիրտը ինքս խնդրեմ:

Գ) Դու արդեն ընտրել ես հարսանեկան զգեստը:

Դ) Վերջապես նա իր մտերիմների շրջան քեզ ներս թողեց:

7. Պե՞տք է, որ քո սիրելի տղամարդն իմանա ներքնազգեստիդ չափերը:

Ա) Իհարկե պետք է իմանա, այլապես չի կարող գնել համապատասխան չափը:

Բ) Պարտադիր չէ:

Գ) Ավելի լավ է գումարը տա ես կգնեմ, մեկ է շփոթում է չափերը:

Դ) Եթե նա այլ չափի գնի, դու այն կմոտեցնես մարմնիդ, որ նա լավ հիշի:

8.Քո տղամարդը պետք է քո շորերը հանի, թե՞ հագցնի:

Ա)  Դու այսպես , թե այնպես հանվել ուզում ես, թող նա քեզ հագցնի տեղը տեղին:

Բ)  Եվ մեկը և մյուսը:

Գ) Թող հագցնի, սիրեկանդ էլ կարող է հանել հագուստդ:

Դ)   Երբ նա հանում է շորերդ դու կորցնում ես ինքնատիրապետումդ, իսկ   հետո հագնվում` ինքնաբերաբերաբար:

Եթե ամենաշատ պատասխանները  ‹‹ Ա›› տարբերակն է, ապա`

Խառնվածքով տաքարյուն եք , սիրում եք տղամարդկային ուշադրությունն ու ներկայությունը: Ձեզ համապարտասխանում են ձկները, այծեղջուրն ու կույսը: Ձկներն անսահման ռոմանտիկ են, անակնկալներով լի: Կույերը հուսալի են, նրանք ոչ միայն լավ զույգ են, այլև լավ ընկեր: Իսկ այծեղջուր տղամարդիկ գնահատում են կայունությունն ու կապահովեն Ձեզ նրանով ինչի կարիք , որ ունենաք:

 

 

Եթե գերակշռում է  ‹‹Բ ›› տարբերակը, ապա`

Դուք հալչում եք Ձեր զուգընկերոջ կողքին, ինչպես սուրճը կաթի մեջ: Դուք զգացմունքային եք և ճիշտ տղամարդու կողքին անթերի կողակցի եք վերածվում: Ձեզ կհամապատասխանեն ջրհոսը, առյուծն ու աղեղնավորը:Առյուծը սիրում  է մեծարանք, երկրպագություն ու հանգստություն:Եթե այդպես վերաբերվեք նրան նրա կողմից թագավորական վերաբերմունքի կարժանանաք: Աղեղնավորները սիրում են հաճոյակատար կանաց, բայց երբեմն մեծ վեճերից հետո նա առավել շատ Ձեզ կսիրի: Ջրհոսի հետևից ինքներդ պետք է  ‹‹վազեք ››   և ինչ որ տեղ էլ աչք փակեք նրա չարաճճիությունների վրա:

‹‹Գ ›› պատասխանի գերակշռման  դեպքում `

 Դուք կարիք ունեք  ուժեղ և միաժամանակ նուրբ տղամարդու կարիք: Ձեզ ավելի շատ համապատասխանում են երկվորյակներեը, խոյերն ու ցուլերը: Երկվորյակ տղամարդիկ Ձեր կյանքը կլցնեն թեթևությամբ ու ուրախությամբ: Խոյի համար դուք աստվածուհի կդառնաք, եթե նա կարողանա Ձեզ սիրել: Ցուլը քնքշանք ու վստահություն կպարգևի Ձեզ:

Եթե Ձեր ընտրած տարբերակներում գերակշռում է  ‹‹ Դ ››  տարբերակը, ապա`

Դուք կրքոտ եք ու ցանկասեր: Ձեզ համար սեքսն առաջնային է, իսկ մնացածն անկարևոր: Ձեզ համապատասխան են կարիճը, խեցգետինն ու կշեռքը: Կարճները ամբողջովին կբավարարեն Ձեզ ոչ միայն անկողնում և առօրեայում: Խեցգետին-տղամարդու զգացմունքային սիրտը կբաբախի Ձեր սրտի հետ համահունչ: Նա ամեն ինչ կանի, որ Դուք լավ զգաք: Կշեռք-տղամարդը կսովորեցնի Ձեզ թեթև ապրելու ցանկությամբ և գենդերային հարաբերությունների իմաստությամբ:

Կարդալ նաև` Էրոգեն գոտիների հորոսկոպ

Գումարային աստղագուշակ ( մաս 2 )

Կշեռք ( 24.09-23.10) 

Կշեռքներն առանց համագործակցության դժվար թե կարողանան  փող աշխատել: Նրանց փողի քանակը կապ ունի, թե ինչ հասարակական դիրք են գրավում: Նրանք սիրում են թատրոններ այցելել, քաղաքային իշխանությունների հետ շփվել, <<Աստղային>> ընթրիքներին մասնակցել, բայց ամեն հաճույքի համար պարտավոր են վճարել, դրա համար խորհուրդ է տրվում հովանավոր փնտրել: Սիրում են գումար ներդնել արվեստի բնագավառում: Ու եթե անգամ փողը վերջանա, կշեռքների իմիջը հօգուտ իրենց կաշխատի:

 

Կարիճ  (24.10-22.11 )

Կարճները ձգտում ունեն շքեղության ու թվում է ավելի հեշտ է գողություն անելը, քան սեփական քրտինքով փող վաստակաել,բայց` ոչ, աշխատասիրությունն ու ձգտումը այս նշանի բերում են մեծ փողեր: Նրանք պետք է հիշեն հետևյալ արտահայտությունը` Վերցնես ուրիշինը, սեփականով միջոցներով կվճարես:

 

 

Աղեղնավոր (23.11-21.12 )

Որպես կանոն, այս նշանի մարդիկ կիրթ են և մի քանի լեզվի են տիրապետում: Շատ են սիրում փող ծախսել, իրենց փողերով ուրիշների հետ կիսվել: Նրանց մեծ փողեր կարող է բերել, եթե տուրիստական բանագավառում աշխատեն: Նրանց երջանկություն է բերում, երբ փողը կամ գիտելիքը կիսում են մերձավորի հետ:

 

Այծեղջուր (22.12-20.01 )

Ինչո՞ւ ես: Ցանկացած անհաջողության ժամանակ նրանք այս հարցն են տալիս: Երիտասարդ տարիքում նրանք փորձում են բահով փող դիզել, բայց փող չեն սիրում և այդ սերը փոխադարձ է: Նրանք հաճախ իրենց զվարճանքներից հեռու են պահում և նման բաների վրա գումար չեն ծախսում, բայց իզուր: Չի բացառվում , որ նման միջոցառումների ժամանակ կարող են աշխատանքային նոր հնարավորություններ ստանալ: Նրանց հարստությունը, որպես կանոն նրանց գիտելիքն ու փորձն է լինում:

 

 

Ջրհոս (21.01-19.02 )

Ընկերների միջոցով և օգնությամբ նրանք ավելի լավ կարող են փող աշխատել , քան միայնակ:

Ջրհոսների դեպքում. ոչ թե փողի մեջ է երջանկություն, այս ընկերների քանակի:

 

 

Ձկներ ( 20.02-20.03)

Երազել անշուշտ արգելված չէ, բայց փող աշխատելն էլ է կարևոր: Ձկներն իրենց ամբողջ աշխատավարձը մեկ օրում կարող են նվիրել աղքատներին և մուրացկաններին: Դրա համար խորհուրդ է տրվում փողի մեջ շրջանառություն ունեցող բնագավառներում փորձել իրենց ուժերը, որովհետև ի վերջո այդ գումարով նրանք մյուսիներին էլ են օգտակար լինում: Բայց զգույշ եղեք, փողը փչացնում է մարդուն:

 

Կարդալ նաև`

 Գումարային հորոսկոպ (մաս 1)

Գումարային հորոսկոպ (մաս 1 )

Խոյ (21.03-20.04 )

Փողը խոյի համար ավելի շուտ գաղափարի և ոչ նյութականի խնդիր է: Խոյերն ունեն խնդիր մյուսներից ետ չմնալու, սակայն գումար վատնելու մեծ հակում էլ ունեն: Նրանք կարող են մեկ ամսվա աշխատավարձը մեկ օրում ծախսել և անիմիջապես  անցնել  աշխատանքի: Առհասարակ «հաճույքներ» սիրում են վայելել իրենց հաշվին:

Ցուլ  (21.04-21.05  )

Ցուլերը կարծում են, որ ինչքան էլ վաստակեն` քիչ է: Բայց, թե փորձեք հաշվել նրանց ունեցվածքը կտեսնեք, որ ամեն ինչ էլ ունեն: Ցուլերը սիրում են փողը ներդել անշարժ գույքում, թանկարժեք իրեր ձեռք բերելուն, մի խոսքով ձեռք բերել այն ինչ կարելի է ձեռք  տալ և զգալ:

Երկվորյակ (22.05-21.06 )

Քանի որ երկվորյակները օդի տարերքին են պատկանում, հետևաբար նրանք կարողանում են օդից փող աշխատել և  փողն «օդում» վատնել: Նրանք մշտական աշխատանքում այնքան էլ հաջողության չեն հասնում, որքան «ձեռքի» հետ  գումար վաստակելով:

Խեցգետին (22.07-22.08 )

Խեցգետիններին խորհուրդ է տրվում գումարը ներդնել անտիկվար իրեր ձեռք բերելով: Փողը նրանց հանգստություն է բերում: Առիթ է ևս մեկ անգամ վերանորոգել տունն ու որևէ տնային իր գնել: Իսկ առհասարակ , խեցգետինները փող են ծախսում ուտելիքի վրա:

Առյուծ (23.08-23.09 )

Առյուծները խաղերի հանդեպ հատուկ թուլություն ունեն: Սիրում են փող վատնել խաղատներում, լոտոներում, երեկույթներում: Երեխաների համար գումար չեն խնայում: Միշտ պահպանում են «առատաձեռն» տիտղասը: Բայց վատնելուց զատ պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է նաև վաստակել: Խորհուրդ է տրվում փողերը ներդնել ֆիլմարտադրությունում:

Շարունակելի…

Կույս ( 24.08-23.09)

Շատերի համար կույսերը ձանձրալի, անգամ գծուծ են թվում, բայց խնդիրն այն է, որ նրանք սիորւմ են սակարկել ու դրանից հաճույք են ստանում: Փող ծախսելիս էլ նրանք մի լավ ծանր ու թեթև են անում: Նրանց հետաքրքիր է մարդիկ ինչպես են աշխատաում, ինչու են շատ վաստակում և այլ հարցեր: Նրանք սիրում են հետևել ու վերլուծել:

Քանի որ կույսերը ինտելեկտուլ նշաններից են համարվում, խորհուրդ են տալիս գումարն էլ ներդնել ինտելեկտուալ ծրագրերում: Նրանց պարագայում, ոչ թե փողն է փող բերում, այլ աշխատանքն է փող բերում:

Կարդալ նաև` Գումարային աստղագուշակ ( մաս 2 )

Հորոսկոպային սանրվածքներ

Աստղաբանները պնդում են, որ մազերի երկարությունը, գույնը, անգամ ձևը ազդեցություն են ունենում մարդու կյանքի ընթացքի վրա:

Օրինակ երկար մազերը շատ էներգիա են կլանում տիեզերքից, որը ինչ խոքս լավ է, սակայն  էներգիան  յուրացնելու  համար ժամանակ է հարկավոր, որը միշտ չէ, որ բավականացնում է:

Այսպես օրինակ  ջրային նշանի կանանց խորհուրդ են տալիս ունենալ երկար, ուղիղ մազեր: Սա նպաստում է տիեզերքից շատ էներգիա կուտակելուն և կայունություն պահպանելու համար:

Հողի նշանի կանանց խորհուրդ են տալիս ունենալ կարճ, պրակտիկ սանրվածքներ: Կարճ մազերով մարդիկ արագ են կողմնորոշվում ու կենտրոնանում: Ավելի համարձակ են:

Կրակի նշանի կանանց նախընտրելի է ունենալ մեղրագույն կամ ոսկեգույն մազեր: Այս գույներն արագացնում են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:Բացի այդ, կրակի նշանի բնորոշ են այս գույները:

Օդի նշանի կանանց խորհուրդ է տրվում ալիքձև սանրվածքներ ունենան: Ըստ աստղաբանները դա հեշտացնում է շփումը մարդկանց հետ:

Էրոգեն գոտիների հորոսկոպ

Խոյխոյ

Խոյի մարմնի թույլ հատվածներն են գլուխն ու դեմքը: Նա արագ է արձագանքում, երբ դիպչուն են նրա մազերին, կամ դեմքի որևէ հատվածին: Խոյի ականջնրի բլթակներն առավել զգայուն հատվածներից են համարվում, համբույրը, թեթև կծոտելը, կամ փչելը հաճելի կլինեն նրան: Խոյ կինը հավանում է երբ իրեն համբուրում է չսափրված տղամարդը, դեմքի փափուկ մազերը ասես կրկնապատկում են համբույրի հաճույքը:

ցուլ

Ցուլ

Ցուլերի մարմնի զգայուն հատվածը պարանոցն է: Սկսեք մատներով թեթև դիպչել դեմքին և մատները սահեցնել պարանոցով: Շարունակեք համբուրել նրա կոկորդը և ցուլը կբոցավառվի: Կարելի է ուղղել նրա փողկապն ու մատներով կամ եղունգներով շոյել նրա պարանոցը, անմիջապես կտեսնեք նրա փոխադարձ ջերմ պատասխանը:

Ցուլերը չեն սիրում գործողությունների արագ զարգացումը, այդ պատճառով թողեք, որ գործողություններն ընթանան բնականոն հունով:

Երկվորյակ

Հատկապես զգայուն են մատները: Կին-երկվորյակն արագ է արձագանքում, երբ համբուրում են նրա ձեռքերը : Իսկ տղամարդ երկվորյակը սիրում է, երբ նրա մատներն են հատիկ հատիկ համբուրում, անգամ `լիզում :

Երկվորյակին կարող է խելքահան անել համբույրներն ու քնքշանքները ձեռքի ափում, իսկ առավել սադրիչ կլինի լեզվով քնքաշանքները մատներից մինչև ուսեր:

խեցգետին

Խեցգետին

Այս  համաստեղության և տղամարդիկ և կանայք սիրում են  համբուրվել, ֆրանսիական համբույրն. իսկը խեցգետինների համար է: Հայտնի է, որ անգամ համբույրից նրանք կարող են օրգազմի հասնել:

Սակայն ամենազգայուն հատվածը կուրծքն է: Երկու սեռերն էլ նույնպես են արձագանքում պտուկի հատվածի քնքշանքներին: Բութ մատով և ցուցամատով արված քնքշանքները առավել կբորբոքեն խեցգետինների ցանկությունը:

Առյուծ

Առյուծ հետ համատեղ լոգանքը կատարելություն կլինի: Հատկապես, երբ լոգանքի ընթացքում քնքշանքները համեմվեն մեջքի վրա “ճանկռոցներով”:

Իսկ կին առյուծի հետ նախաձեռնեք խաղ, դրա համար Ձեզ կօգնի  մետաքսե շալը, որով կարելի է շոյել նրա կիսամերկ մարմինը:

կույս

Կույս

Կույս համաստեղության կանայք և տղամարդիկ սիրում են, երբ շոյելուց բացի եղունգներով են դիպչում պարանոցից մինչ փորի հատվածը: Իսկ լեզվով շոյանքները նրանց ուղղակի խելքահան կանեն: Այս նշանի կանայք սիրում են ցնցուղի տակ կանգնել, մանավանդ, երբ ջուրը սահում է փորից ներքև, իսկ նրանց հետ ցնցուղ ընդունելն իսկական տոն կլինի:

Կշեռք կշեռք

Կշեռքների Էրոգեն գոտին է համարվում հետույքային հատվածը: Փորձեք աննկատ դիպչել հետույքին և կտեսնեք նրա ցանկալի արձագանքը: Սա այն նշանն է, որը սիրում է, երբ հետույքին պարբերաբար հարվածում են` անգամ ճիպոտով: Կանանց դուր են գալիս  սիրով զբաղվել այնպիսի դիրքերով, որ իրենց մարմնի հետևի հատվածն առավել գայթակղիչ երևա:

Կարիճկարիճ

Կարիճների ամենազգայուն հատվածը սեռական օրգաններն են: Կին կարիճն անգամ ոտքը ոտքին գցելուց կարող է գրգռվել: Այն ինչ կապված է սեռական օրգանների հետ կիրառեք, եթե կարիճ է ձեր կողակիցը:

աղեղնավոր

Աղեղնավոր


Աղեղնավորների էրոգեն գոտիներն են ոտքերը մինչև ծնկների հատվածը: Առավել թույլ են մազերի հետ խաղն ու գլխամաշկի մերսումը: Ամենազգայուն հատվածներից են համարվում նաև ոտքերի ներսի մասի մաշկը:

Այծեղջուր 

այծեղջուր

Այծեղջուր-տղամարդը սիրում է, երբ կինը կրծքերով դիպչում է դեմքին և այդպես սահում ներքև:

Կին-այծեղջուրը խենթանում է, երբ համբուրում են  ծունկի հետևի հատվածը, պորտի հատվածը, պարանոցը:

Այս նշանը սիրում է մերսումը,հատկեպես երբ դա ներքևից վերև է արվում, սա ևս մեկ հուշում է նրանց կողակիցներին:

ջրհոս

Ջրհոս

Ջրհոսները սիրում են, երբ իրենց փաղաքշում են երկար ու քնքուշ: Նրանց առավել զգայուն հատվածներն են համարվում ոտքի կոճերն ու ոլորքները: Հատկապես կանգնած դիրքով սիրով զբաղվելն են նախընտրում կին-ջրհոսները:  Նրանց անմոռանալի հաճույք կարող եք պատճառել նաև ջրում:

Ձկներձկներ

Ձկները սիրում են սեքսով զբաղվել տաք վայրերում ուր կլսվի ջրի ձայնը: Եւ եթե միշտ չէ, որ  հնարավոր է դա անել ծովափում` տաք ավազին, ապա լոգարանում միշտ հարմար է: Ձկների ոտքի թաթերը շատ զգայուն են, կրքի փոռթկումների ժամանակ կարելի է ձուկ-կնոջ ոտքի մատները կծել և դա նրան խելքահան կանի: Իսկ ձուկ-տղամարդուն անդիմադրելի հաճույք կպատճառի, եթե մերսեք նրա ոտքերը,իսկ  փոխարենը բացառված չէ, որ նա  ոտքի մատներով դիպչի զուգընկերուհու սեռական օրգաններին` աներևակայելի հաճույք պատճառելով նրան:

 

Կարդալ նաև`

Ինտիմ հորոսկոպ (մաս 1)

Ինտիմ հորոսկոպ (մաս 2)

Ինտիմ հորոսկոպ (մաս 2)

«Խորը տեսակի տղամարդիկ»

Հորոսկոպային այս խմբի տղամարդկանց` խոսքերով կամ կոկետությամբ չես կարող գրավել: Նրանք  իրական զգացմունքների, հույզերի սիրահարներ են: Նախքան գրոհի անցնելը հարկավոր է իմանալ, որ դյուրին չէ նրանց հետ:

սեր

Ցուլ

Ցուլ տղամարդն ինքնավստահ է և հանգիստ: Կանանց հանդեպ հարգալից է, ինչը ձգում է գեղեցիկ սեռին: Ցուլ-տղամարդուն չի կարելի սրտակեր անվանել , բայց նրա զգացմունքայնությունը, քնքշությունն ու ինտիմ մթնոլորտի ստեղծումը` գրգռում է կնոջը: Դժվար է նրան հրապուրելը, քանի որ իր կանանց ինքն է ընտրում` լսելով ներքին ձայնին: Հարմարավետության սիրահար ցուլ-տղամարդը սիրում է զգացմունքային, ցածր ձայնով կանանց, ուշադիր է դիմացինի հագ ու կապին: Աստղաբանները խորհուրդ են տալիս «տաք» գույնի, դեկոլտեներով  գնալ նրանց տեսության :

ինտիմ հորոսկոպ 2Խեցգետին

Խեցգետին-տղամարդը ինչպիսի՞ն է…Նա իսկական բռնապետ ու սեփականատեր է կանաց հարցում: Քանի դեռ, կինն անհասանելի է, այս տղամարդը հոգատար է, սիրալիր, ենթարկվում է կնոջ բոլոր քմահաճույքներին…Հենց կինը դառնում է հասանալի, խեցգետին-տղամարդը կերպարանափոխվում է ու դառնում` իշխող, սառը տիրակալ: Նա սիրում է հարեմի մթնոլորտը` ցանկությունների իսկույն իրականացում` առավելագույն հաճույքով: Այս տղամարդը սիրում է, երբ կինը ակտիվ է և նախաձեռնող, բայց թույլ չի տալիս իշխել իրեն: Որպես կանոն, նա ամուսնանում է սառը, փառամոլ, իրեն նվիրված կնոջ, իսկ ահա ժամանակ է անցկացնում  ստրուկի պես հնազանդ կնոջ հետ:

Կույս

Ողջախոհ կույս-տղամարդուն կարող են վանել չափից դուրս ազատամիտ կանայք: Դասական դարձած մեթոդները` սեքսուալ ներքնազգեստներ, դեկոլտեներ, բույրեր և այլ բաները հաջողություն չեն բերի կնոջը: Հորոսկոպային նշաններից և ոչ մի տղամարդ այսքան քնքուշ ու հոգատար չէ, ինչպես` Նա:  Այս տղամարդը կարող է «բացվել» և թաքնված խառնվածքն ի ցույց դնել կնոջը` հասցնելով նրան  հաճույքի գագաթնակետին, եթե միայն ստանա կողակցի աջակցությունն ու համաձայնությունը: Բայց եթե որոշել եք նրա հետ սեր «խաղալ» , ապա անհաջողության կմատնվեք, նա զգում է անտարբերությունն ու չի ներում դավաճանությունը:

Կարիճ

Կարիճ-տղամարդը, ոչ միայն գլխապտույտ հաճույք կարող է պատճառել կնոջը, այլև` խորը տառապանք: Լինելով, ի ծնե հոգեբան, նա կարողանում է « խաղալ» խանդի, խղճի, ինտիմ հորոսկոպ-կարիճբարդույթների ու բնազդների հետ: Սիրում է մրցակցությունը և ընտրում այնպիսի կանանց, ովքեր անկախ են, ուժեղ ու կրքոտ: Խենթանում է սիրային խաղերի համար, ուր կինը դժվար է «հանձնվում» : Կարիճ- տղամարդու էրոտիկ երևակայությունն այնքան հարուստ է, որ կինը կարող է չմտածել այդ ուղղությամբ: Սակայն, այս կրքոտ մարտիկին հնարավոր է շփոթեցնել ու զինաթափել , բավական է կենցաղում  հարձակում- սիրախաղ նախաձեռնել և նա հաճույքից կկորցնի գլուխը:

Այծեղջուր

Նրա սեքսը միշտ պետք է զգացմունքներով ուղեկցվի: Եթե ուզում ես ինտիմ կյանքում ներդաշնակ լինել այս համառ տղամարդու հետ, ապա պետք է զորակցես նրան: Սիրող, հավատարիմ ու նվիրվող կինը միշտ ցանկալի է նրա համար, եթե անգամ  հագին ամենապարզ խոհանոցային գոգնոց լինի: Ճիշտ է, նա քնքշանքներում, սեքսում միօրինակ է, բայց փոխարենը միակ տղամարդն է ամբողջ համաստեղային համակարգում, ով սեքսի ժամանակ ոչ միայն հաճույք է ստանում գործընթացից, այլև լիովին պատկանում է կնոջը: Թեթևամիտ հարաբերությունները հանգեցնում են բաժանման, իսկ նա երբեք ետ չի վերադառնում:

Ձկներ

Նրա հիմնական առավելությունն այն է, որ հոգու խոսքը լսելի է դարձնում,սակայն երբեմն անկեղծ չէ: Զուգընկերուհու ընտրության հարցում պասիվ է, սպասում է, որ իրեն ընտրեն ու ոտքից գլուխ խելքահան անեն: Նա ռոմանտիկ է ու զգացմունքային, խորը զգալու ունակությամբ է օժտված և իսկական սրտակեր է:Այս տղամարդուն հնարավոր չէ ամուր պահել, որովհետև նա հեշտությամբ լող տալով հեռանում է այն ժամանակ ` երբ ուզում է : Սակայն, մի հարցում կարող եք վստահ լինել, որ նա այն տղամարդկանցից չէ, ովքեր պարծենում են իրենց ինտիմ հաջողություններով:

 

Հ.գ. Ինտիմ հորոսկոպի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Ինտիմ հորոսկոպ (մաս 1)

Աստղաբանները պնդում են, որ  սեռական հարաբերություններում կարևոր դեր ունեն զուգընկերների հորոսկոպային նշանները: Սիրելի կանայք, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  տղամարդկանց  երկու հիմնական խմբին ինտիմ հորոսկոպը:

ինտիմ հորոսկոպ

«Մակերեսային տեսակի տղամարդիկ»

Որպես կանոն, այս խմբի տղամարդիկ առավել ուշադիր են կանանց  հագ ու կապին, պահելաձևին և մոտեցմանը` հատկապես ինտիմ հարցերում: Նրանք հեշտությամբ են խաբվում: Բավական է նետել փոքրիկ խայծ և ամեն ինչ պատրաստ է: Լավ իմանալով նրանց թուլությունների մասին, դժվար չէ  խելքահան անելը: Թեև, այս խմբի տղամարդիկ «մակերեսային » են համարվում, պետք  է հաշվի առնել այն փաստը, որ նրանք որքան շուտ են հայտնվում, այնքան շուտ էլ կարող են անհետանալ Ձեր կյանքից:

Խոյ

Ժիր ու մարդամոտ տղամարդ է, ով թեթև է վերաբերվում սեքսուալ հարաբերություններին: Խոյը ներքուստ անվստահ է իր ուժերի նկատմամբ, այդ իսկ պատճառով  նախընտրում է  «մանկական» տեսակի կանանց: Նա սիրում է, երբ կանանց աչքերում սուպերտղամարդ է երևում: Որպես կանոն, խոյի կինը լավ «հոգեբան» է լինում, ով թույլ է տալիս խոյին զգալ, որ գլխավորն իրենց հարաբերություններում` Նա է:

Երկվորյակներ

Այս խելոքն ինքնուրույն է  երևակայում  կատարյալ կնոջ տեսակն ու տեսքը և ինքն էլ  սահմանում  չափանիշներ, որոնք հնարավոր է հասու չեն ոչ ոքի: Կնոջ համար կարևոր է  հասկանալ, կռահել, թե երկվորյակը հատկապես որ դիմակն է ընտրել իր հետ շփվելու համար: Նրան ներշնչում են չարաճճի  աղջիկները, ովքեր ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի: Երկվորյակի հետ անկողին մտնելիս արտառոց բաներ մի ակնկալեք, սեքսի ժամանակ սիրում է խոսել մանավանդ վերացական թեմաների շուրջ: Լսելու փոխարեն ավելի լավ է կինն ինքը վերցնի ղեկն  իր ձեռքում:

Առյուծ

Թագավորական նշանին բնորոշ ցանկություններով ու կրքով է լեցուն այս տղամարդը: Նա ինտիմ հարաբերություններում պահանջում է շքեղություն և առավելագույն ուշադրություն իր անձի նկատմամբ: Ամենասիրալիր ու համակրելի կինը չի կարող գրգռել առյուծին, եթե նրա հագին տնային խալաթ է և նա բուրում է «խոհանոցային» բույրերով: Սիրում է  շքեղ ներքնազգեստներով և թանկագին օծանելիքներով կանանց: Հարկ է չմոռանալ, որ հորոսկոպային նշաների տղամարդկանցից միայն առյուծների մոտ են լինում «տղամարդկային անսարքությունները», այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում ոգեշնչել և օգնել զուգընկերոջը:Այս նշանի տղամարդու հետ սեքս անելիս մի մոռացեք, որ Նա՛ է թելադրողը:
Կշեռք

Կշեռք-տղամարդը սիրում է նուրբ, զգացմունքային, քնքուշ սեքսը: Հաճախ կնոջից է ակնկալում առաջին քայլը և սպասում անսահման հաճույք: Նա խենթանում են էրոտիկ մերսման համար և սիրով է տրվում զուգընկերուհուն: Բազմազան և էքստրեմալ սեքսի սիրահար կանայք դժվար թե բավարարված զգան իրենց այս նշանի տղամարդու գրկում: Նա խնամքով է վերաբերվում իր մարմնին և փորձում է հեռու մնալ ագրեսիվ դրսևորումներից: Ռոմանտիկ միջավայրի և քնքշանքների համար է նա  ստեղծված:

Աղեղնավոր

Եռանդուն ու ակտիվ տղամարդ է աղեղնավորը: Սիրո գիշերն առավել հաջող կստացվի , եթե մինչ դա որևէ վայր այցելեք: Աղմկոտ երեկույթները նրան առավել ակտիվացնում են բուռն գիշեր անցկացնելու համար : Սիրում է այն կանանց, ովքեր արագ են կողմնորոշվում ու տրվում իրեն: Երբեք մի՛ ամաչեք և ասեք նրան Ձեր ցանկությունների և երևակայությունների մասին: Նա այն տեսակի տղամարդկանցից է, ով սիրում է զուգընկերուհուն երջանկացնել:

Ջրհոս

Ահա թե ովքեր են, որ սիրում են մտքով և երևակայությամբ սեր անել : Ջրհոսի սեքսուլ վարքագիծը բխում է նրա կարդացած գրքերից, դիտած ֆիլմերից և ընկերների հետ քննարկումներից: Ջրհոսի համար բավական է, որ կինը խնամված ու կոկիկ լինի, յուրահատուկ դրսևորումներ արտաքին տեսքում նա չի էլ նկատում :  Սիրում է զուսպ կանանց, ովքեր հակված են ընկերության: Ջրհոսները, որպես կանոն «սեքս գիգանտներ» չեն, նրանք սիրում են զուգընկերուհու հետ ներդաշնակ լինել :

Շարունակելի…