Այս ֆիլմը պետք է նայել: Նախ, որ այն մեր մասին է, հետո այն` մարդու մասին է, սիրո ու ճանապարհորդության , հայի ու Հայաստանի :
Նկարահանվել է 2011թ-ին: Ռեժիսորն է Բրադեն Կինգը: Ֆիլմում շատ են հայ դերասանները (Ալլա Սահակյան, Նարեկ Ներսիսյան, Հայկ Գասպարյան), բայց գլխավոր հերոսները ազգությամբ հայեր չեն` Բեն Ֆոստերն ու Լուբնա Ազաբալը, ում հայրը մարրոկացի է, իսկ մայրը իսպանուհի: Նա ծնվել է Բելգիայում:
Այստեղ նա մարմնավորել է հայուհու կերպարը: Գնահատեք և մի կորցրեք սիրո պահը: Կյանքում մեզ միշտ չի բավականացնում երկու բան` սիրելն ու ճանապարհորդելը:
Ֆիլմը նայել այստեղ ` Мгновение любви / Here






