Ինտիմ հորոսկոպ (մաս 1)

Աստղաբանները պնդում են, որ  սեռական հարաբերություններում կարևոր դեր ունեն զուգընկերների հորոսկոպային նշանները: Սիրելի կանայք, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  տղամարդկանց  երկու հիմնական խմբին ինտիմ հորոսկոպը:

ինտիմ հորոսկոպ

«Մակերեսային տեսակի տղամարդիկ»

Որպես կանոն, այս խմբի տղամարդիկ առավել ուշադիր են կանանց  հագ ու կապին, պահելաձևին և մոտեցմանը` հատկապես ինտիմ հարցերում: Նրանք հեշտությամբ են խաբվում: Բավական է նետել փոքրիկ խայծ և ամեն ինչ պատրաստ է: Լավ իմանալով նրանց թուլությունների մասին, դժվար չէ  խելքահան անելը: Թեև, այս խմբի տղամարդիկ «մակերեսային » են համարվում, պետք  է հաշվի առնել այն փաստը, որ նրանք որքան շուտ են հայտնվում, այնքան շուտ էլ կարող են անհետանալ Ձեր կյանքից:

Խոյ

Ժիր ու մարդամոտ տղամարդ է, ով թեթև է վերաբերվում սեքսուալ հարաբերություններին: Խոյը ներքուստ անվստահ է իր ուժերի նկատմամբ, այդ իսկ պատճառով  նախընտրում է  «մանկական» տեսակի կանանց: Նա սիրում է, երբ կանանց աչքերում սուպերտղամարդ է երևում: Որպես կանոն, խոյի կինը լավ «հոգեբան» է լինում, ով թույլ է տալիս խոյին զգալ, որ գլխավորն իրենց հարաբերություններում` Նա է:

Երկվորյակներ

Այս խելոքն ինքնուրույն է  երևակայում  կատարյալ կնոջ տեսակն ու տեսքը և ինքն էլ  սահմանում  չափանիշներ, որոնք հնարավոր է հասու չեն ոչ ոքի: Կնոջ համար կարևոր է  հասկանալ, կռահել, թե երկվորյակը հատկապես որ դիմակն է ընտրել իր հետ շփվելու համար: Նրան ներշնչում են չարաճճի  աղջիկները, ովքեր ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի: Երկվորյակի հետ անկողին մտնելիս արտառոց բաներ մի ակնկալեք, սեքսի ժամանակ սիրում է խոսել մանավանդ վերացական թեմաների շուրջ: Լսելու փոխարեն ավելի լավ է կինն ինքը վերցնի ղեկն  իր ձեռքում:

Առյուծ

Թագավորական նշանին բնորոշ ցանկություններով ու կրքով է լեցուն այս տղամարդը: Նա ինտիմ հարաբերություններում պահանջում է շքեղություն և առավելագույն ուշադրություն իր անձի նկատմամբ: Ամենասիրալիր ու համակրելի կինը չի կարող գրգռել առյուծին, եթե նրա հագին տնային խալաթ է և նա բուրում է «խոհանոցային» բույրերով: Սիրում է  շքեղ ներքնազգեստներով և թանկագին օծանելիքներով կանանց: Հարկ է չմոռանալ, որ հորոսկոպային նշաների տղամարդկանցից միայն առյուծների մոտ են լինում «տղամարդկային անսարքությունները», այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում ոգեշնչել և օգնել զուգընկերոջը:Այս նշանի տղամարդու հետ սեքս անելիս մի մոռացեք, որ Նա՛ է թելադրողը:
Կշեռք

Կշեռք-տղամարդը սիրում է նուրբ, զգացմունքային, քնքուշ սեքսը: Հաճախ կնոջից է ակնկալում առաջին քայլը և սպասում անսահման հաճույք: Նա խենթանում են էրոտիկ մերսման համար և սիրով է տրվում զուգընկերուհուն: Բազմազան և էքստրեմալ սեքսի սիրահար կանայք դժվար թե բավարարված զգան իրենց այս նշանի տղամարդու գրկում: Նա խնամքով է վերաբերվում իր մարմնին և փորձում է հեռու մնալ ագրեսիվ դրսևորումներից: Ռոմանտիկ միջավայրի և քնքշանքների համար է նա  ստեղծված:

Աղեղնավոր

Եռանդուն ու ակտիվ տղամարդ է աղեղնավորը: Սիրո գիշերն առավել հաջող կստացվի , եթե մինչ դա որևէ վայր այցելեք: Աղմկոտ երեկույթները նրան առավել ակտիվացնում են բուռն գիշեր անցկացնելու համար : Սիրում է այն կանանց, ովքեր արագ են կողմնորոշվում ու տրվում իրեն: Երբեք մի՛ ամաչեք և ասեք նրան Ձեր ցանկությունների և երևակայությունների մասին: Նա այն տեսակի տղամարդկանցից է, ով սիրում է զուգընկերուհուն երջանկացնել:

Ջրհոս

Ահա թե ովքեր են, որ սիրում են մտքով և երևակայությամբ սեր անել : Ջրհոսի սեքսուլ վարքագիծը բխում է նրա կարդացած գրքերից, դիտած ֆիլմերից և ընկերների հետ քննարկումներից: Ջրհոսի համար բավական է, որ կինը խնամված ու կոկիկ լինի, յուրահատուկ դրսևորումներ արտաքին տեսքում նա չի էլ նկատում :  Սիրում է զուսպ կանանց, ովքեր հակված են ընկերության: Ջրհոսները, որպես կանոն «սեքս գիգանտներ» չեն, նրանք սիրում են զուգընկերուհու հետ ներդաշնակ լինել :

Շարունակելի…

3 thoughts on “Ինտիմ հորոսկոպ (մաս 1)

  1. Pingback: Ինտիմ հորոսկոպ (մաս 2) | armladies

  2. Pingback: Էրոգեն գոտիների հորոսկոպ | armladies

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s