Աշուն-ձմեռ 2012-2013

Այս տարի նորաձև են համարվում տարբեր ոճերի խառնումը: Հագուստը պետք է լինի հարմարավետ, տաք, ընդգծի պարզություն և կանացիություն:

Աշնանն ու ձմռանը ակտուալ են գոտիները, գլխարկները, մազակալներն ու տարբեր թելերը մազերի համար, ինչպես նաև ապարանջաններ ու վզնոցներ:

Մի վախեցեք փորձարկումներ անելուց, խոշոր մատանիները, ապարանջանները կընդգծեն Ձեր ոճն ու կերպարը:

Սեզոնի նորաձև գույներն են  շականակագույնի երանգները, ցայտուն մանուշակագույնը, մոխրագույնը, կանաչը:

Հագուստի հետ ընտրեք պայծառ աքսեսուարներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, որոշ հետաքրքիր համադրումներ, որոնք նորաձև են այս տարի:

Մոսկվայում բռնաբարության մեղադրանքով երկու հայ են ձերբակալել

Մոսկվայում բռնաբարության մեղադրանքով ձերբակալված: Ալավերդու ու Ապարանի բնակիչներ Համլետ Ալեքսանյանի եւ Էդգար Մարտիրոսյանի հարազատներն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց են անցկացրել: Նրանք  Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հանձնեցին իրենց գրավոր պահանջը՝ միջնորդել Մոսկիվայում իրենց որդիների գործի վերանայումը:

Տղամարդու 4 անտանելի տեսակ

Համապատասխան տղամարդ փնտրելիս կանայք հաճախ են հանդիպում

‹‹ սխալ›› տղամարդկանց: Armladies –ն առաջարկում  է խուսափել հատկապես  այս անտանելի չորս տեսակի տղամարդկանցից:

 

Ձրիակեր

Այս տեսակի հետ շփվելիս, այնպիսի տպավորություն է ստեղծվում ասես նա իր հետ ԵՐԲԵՔ  փող չի վերցնում: Ամսական երկու անգամ նա կարող է ժամադրել ու վերջ: Որպես կանոն, խուսափում է որևէ վայր հրավիրել աղջկան կամ սկսում է բողոքել, որ գործերը վատ են ու փող չունի: Եվ վերջում աղջիկն է վճարում նրա փոխարեն:

Աղջիկը ոչ միայն կարող է, այլև պետք է ինքն իր ծախսերը հոգալ, բայց երբ Ձեր ընկերը բացահայտ խուսափում է գումար ծախսել, կամ ուղղակի չի ուզում դա անելի ուրեմն ավելի լավ է հեռու մնալ նրանից: Նա ձրիակեր է:

 

 

 

 

Ծույլ (անգյալ )

Առաջին հայացքից այս տեսակին պատկանողը առույգ ու նպատակասլաց է թվում: Սկզբնական շրջանում  կարող է հիացնել իր ապագա նախագծերով, ամբիցիաներով, բայց որոշ ժամանակ անց աղջիկը հասկանում է, որ նրա ձգտումները համակարգչային խաղերից, պատրաստի սննդից այն կողմ չեն անցնում:

Երբ նկատում եք, որ Ձեր ընկերը փնտում է աշխատանք ու անընդհատ   ‹‹հարմար›› չլինելու պատճառով չի աշխատում, ծույլ է, անխնամ, ապա լուրջ մի վերաբերվեք նրան: Իսկ եթե արդեն սիրահարվել եք մինչև ականջների ծայրերը, ուրեմն պատրաստ եղեք նրա  ‹‹մայրիկը›› դառնալ:

 

Քրտնաջան

Այս տեսակի տղամարդը նախորդ տեսակի հակատիպն է: Նա աշխատասեր է չափից շատ, անգամ մի աշխատավայրից մյուսն է վազում: Նա ամեն ինչ անում է, որ լավ վաստակի: Նա հեշտությամբ կարող է գերել Ձեր սիրտը իր թանկարժեք նվերներով և ռոմանտիկ ընթրիքներով, բայց երբ հասնում է իր նպատակին անցնում է իր աշխատանքային բուռն ռեժիմին և այլևս ժամանակ չի ծախսում սիրելիի վրա:  Իսկ թե հանկարծ ժամանակ է գտնում, ապա խոսում է միայն աշխատանքից: Եթե դուք պատրաստ չեք միայնակ ապրել Ձեր ամուսնական կյանքը , ապա նա Ձեզ համար չէ:

 

 Մեծ երեխա

Ասում են բոլոր տղամարդիկ էլ ` մեծ երեխաներ են, բայց այս տեսակի տղամարդը երբեք չի մեծանում: Սկզբնական շրջանում նա թվոմ է ուրախ, կյանքը վայելող երիտասարդ: Բայց համատեղ կյանքում պարզվում է, որ նրան խնջույքներից ու սեփական հաճույքներից բացի ոչինչ չի հետաքրքրում: Նա  ընտանեկան խնդիրները չի ուզում քննարկել, չունի պատասխանատվության զգացում ու առհասարակ չի ուզում, որ իրեն խանգարեն վայելելու իր եփներանգ կյանքը:

 

Armladies Party

Սիրելի ընթերցողներ, Armladies ստեղծագործական թիմը պատրաստվում է կայքի շնորհանդեսի միջոցառմանը:

Նրանք , ովքեր ցանկանում են ձեռք բերել միջոցառման տոմսերը կարող են գրել `

armladies@gmail.com  հասցեին:

Սաշա` մի կույսի պատմություն (մաս 18)

Այդ խղճուկ ամուսնացածները

 

-Սաշա, ես ցավում եմ, եթե դու Արսենին հավանել ես: Հասկանում եմ, նա հմայիչ է, առինքնող, ցանկացած աղջկա մոտ հաճելի զգացմունքներ կարող է առաջացնել: Գիտե՞ս, համարյա բոլոր աղջիկները սիրում են հանդուգն, համարձակ տղամարդկանց, բայց նա այդ դեպքը չէ,-ասացի ես ու  գինու մի մեծ կում կուլ տվեցի:

-Բայց, չե՛մ հասկանում Սոֆի: Ի՞նչ խնդիր ունես նրա հետ:

-Այդ նա խնդիր ունի ինձ հետ, իսկ ավելի լուրջ իր գլխի հետ: Նա հիվանդի մեկն է: Այն որ իրենց մաչո են երևակայում, բայց իրականում չմ *  են: Հասկացա՞ր,-ձայնիս տոնը բարձրացնելով ասացի ես: Կարծես զգացումներս չէի կարողանում կառավարել:

-Գլուխ չեմ հանում քեզանից, պա՛րզ խոսիր,-ավելացրեց Սաշան:

-Արսենը ամուսնացած է: Հիմա հասկացա՞ր: Այդ խղճուկ ամուսնացած տղամարդիկ… լս՛իր:Երբ ես մոդելային կյանքով էի ապրում,  մի անգամ պետք է լուսանկարների շարք ունենայի նորաբաց մի հագուստի սրահում: Այդ սրահը Արսենինն էր: Լուսանկարվելու ժամանակ նա հետևում էր մեր աշխատանքին, երբ ավարտեցինք առաջարկեց սուրճ խմել: Ես հոգնել էի ու հրաժարվեցի, բայց լուսանկարիչն ու խմբագիրը չմերժեցին և քաղաքավարիությունից ելնելով միացա նրանց:

Ամուսնացած տղամարդիկ ուրիշ են: Նրանք հղկված են որպես տղամարդ, նրանք գիտեն ինչ անեն, ինչ ասեն, որ գերեն քեզ: Նա հետաքրքիր զրուցակից էր, հումորով, խելացի, մեկ էլ այնպիսի մեջբերումներ էր անում իմաստուն մարդկանց խոսքերից զարմանում էի …հետո միայն հասկացա, որ նա ամեն իրավիճակի համար անգիր արած արտահայտություններ ունի, նա ուղղակի լավ գիտեր կնոջ հոգեբանությունը…

Հետո սկսեց ինձ զանգել և քանի որ նրա մատին չկար ամուսնական մատանի ու Արսենն իրեն պահում էր ինչպես անհոգ երիտասարդ ես կարծում էի որ նա ազատ տղամարդ է:Բացի այդ, անհարմար էի զգում հարցնել` արդյոք ամուսնացած չէ: Երազանքնե՜ր, հույսե՜ր, ապրումնե՜ր…

Մենք հանդիպում էինք ամեն օր, նա ինձ համար անակնկալներ էր պատրասում` մոմերով ընթրիք, սերենադ, սիրո խոստովանություններ, անակնկալ նախաճաշ արտերկրում: Ես  սիրահարվել էի: Նա ամեն ինչ անում էր, որ բանը հասներ անկողին: Ամեն անգամ երեսով էր տալիս, որ եթե սիրեի ապա չէի զսպի ինձ: Նա ամեն անգամ ինձ փորձում էր գայթակղել:

-Սոֆի, դու նրա հետ եղե՞լ ես,- վախվորած հարցրեց Սաշան:

-Իհարկե եղել եմ,-ծիծաղեցի ես,- բայց սիրով երբեք չենք զբաղվել: Սաշա, հիշո՞ւմ ես Մարիաննային, մոդել: Այն որ հանքային ջրի գովազդում շատ էր երևում:

-Հա հիշում եմ, բայց նա էլ չի աշխատում չէ՞:

-Ամուսնացավ ու թողեց աշխատանքը: Այդ օրերին Մարիաննան հղի էր: Ինձ խնդրեց միասին խանութներով պտտվենք ու երեխայի համար հագուստ ընտրենք: Մանկական հագուստի սրահում տեսա Արսենին ու նրա հղի կնոջը…

-Աստված իմ…

- Պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը: Նրա կինը հղիության վերջին ամիսներում էր, իսկ ամուսինը ամենավերջին լկտիի պես էր իրեն պահում: Նա ոչ միայն չէր ասել, որ ամուսնացած է , այլև խաբել էր կնոջը…Հասկանում ես, թե կինը որքան է նրա կարիքը զգացել, մանավանդ այդ վիճակում, իսկ նա այդ թանկագին րոպեները ինձ հետ է անցկացրել: Ես ինձ ահավոր վատ էի զգում: Ես ինձ էլ էի մեղավոր զգում, որ չէի կռահել, որ նա ամուսնացած է: Սաշա, բայց դու պատկերացնում ես, թե որքան աղջիկներ կան, որ խաբվում են ու հետո այդպես տարիներով ապրում սիրուհու կարգավիճակով:

-Իսկ նա ի՞նչ արեց այդ պահին:

-Աղերսանքով նայում էր աչքերիս մեջ` ասես խնդրում, որ տեսարան չսարքեմ, բայց ես անաստված չեմ, ես մի հիմարիկ աղջիկ էի, որը հավատացել էր արքայազնի գոյությանը:

-Իսկ հետո՞, հանդիպում, պարզաբանում չեղա՞վ Սոֆի,-հարցրեց Սաշան:

-Հետո, երբ կրքերը հանդարտվեցին, ես պատասխանեցի նրա զանգերին: Նա երդվում էր, որ ինձ է սիրում ու բաժանվելու է կնոջից, որ վաղ է ամուսնացել, չսիրելով…մի խոսքով ստանդարտ, խղճուկ պատմություն, խղճուկ ամուսնացած տղամարդուց, որը ամեն ինչի վրա թքած ունի միայն թե իր հաճույքները բավարարի:

Սաշան բարձրացրեց գինու բաժակը, մենք միաժամանակ հոգոց հանեցինք ու զարկեցինք բաժակները.

-Մեր կենացը,-ասաց Սաշան

-Մեր երջանկության կենացը,-ավելացրի ես:

Սաշա` մի կույսի պատմություն (մաս 17)

Ձիարշավարանում

Առավոտյան Սաշան էր զանգել, առաջարկում էր միանալ իրենց, իհարկե հրաժարվեցի. ‹‹ ինչ եմ կորցրել Դիլիջանում, այդ ծառերի մեջ Սաշա ››,-մտածեցի ես: Դրա փոխարեն որոշել էի ձիարշավարան գնալ, վաղուց չեմ գնացել: Երբ ներս մտա այն տեղը, որտեղ ես միշտ նստում էի ազատ էր, շտապեցի զբաղեցնել այն:

- Ինձ Jack daniels խնդրում եմ, ինչպես միշտ , – ասացի ինձ մոտեցած մատուցողին:

-Սյուզի՞, այդ դու ես,- հանկարծ լսեցի կողքի սեղանից եկող աղջկա ձայնը:

Երբ պտտվեցի դիմացս մեր կուրսի Մարին էր, այն Մարին ում երբեք տանել չէի կարողանում, այն աղջիկը ում թեթև ձեռքով սկսեցի թաքուն ծխել մեր համալսարանի պատերի տակ:

- Ձայնիցդ ճանաչեցի սիրելիս, որքա՜ն ես փոխվել,-շարունակեց նա

- Ահ Մարի,սիրունիկ աղջիկները տարիների ընթացքում գեղեցկուհիներ են դառնում: Բարև,-մի կերպ պատասխանեցի նրան

- Մենա՞կ ես, կարող եմ միանալ քեզ:

-Բայց միայն տաս րոպեով ,լա՞վ, ես մարդ եմ սպասում,-ստեցի, որովհետև հավես չունեի լսել նրա հիմար պատմությունները:

-Գիտե՞ս  ջան, ամուսնացել եմ,- միանգամից ասաց նա ու ավելացրեց,-չնայած որ ամիսը տասն անգամ գործուղումների է գնում, բայց դա կարևոր չէ, նա շատ հարուստ է:

-Ըհն:

- Որ պատմեմ ի՜նչ հարսանիք եմ ունեցել, ի՜նչ մեղրամիս ենք անցկացրել բերանդ բաց կմնա, ջան:

Մարին սկսեց պատմել իր ճոխ հարսանիքի և ‹‹չկայացած›› ամուսնու մասին, թե որքան լավ է նրա հետ անկողնում, թե ինչ բուռն սիրով են զբաղվում, երբ ամուսինը վերադառնում է գործուղումից տուն: Ես միայն լուռ լսում էի, միայն ժամանակ առ ժամանակ թարմացնելով խմիչքիս բաժակը :Մի քանի րոպե հետո հասկացա որ այլևս չեմ լսում նրան, միայն տեսնում էի նրա շարժվող բերանը, այն երբեմն սեղմում էր, երբեմն էլ մեծ բացում: Նրա բերանը փակվեց, երբ զանգեց նրա հեռախոսը` ամուսինն էր, երևի գործուղումից էր վերադարձել:

- Լավ սիրելիս ես պետք է վազեմ, հա՛, ի դեպ սա էլ իմ համարը, զանգի՛ր,- նա գրեց համարը անձեռոցիկի վրա և դուրս թռավ:

Ես նույնիսկ չհասցրեցի ասել ցտեսություն: Լավ է այլևս ստիպված չէի լինելու լսել նրա հիմար պատմությունները:

Վերջապես բերեցին իմ ձիուն, նա ինչպես միշտ գեղեցիկ էր ու  հպարտ, անզգայուն ինչպես նրա տերը:Երբ վեր կացա, որ մոտենամ նրան, հանկարծ լսեցի մատուցողի ձայնը.

- Սյուզի, այս թուղթը ձերն է,- նա ցույց տվեց այն անձեռոցիկը, որի վրա Մարին գրել էր իր համարը:

- Ո՛չ դա իմը չէ, կարող եք գցել:

Մի քանի րոպե անց ես թամբել էի իմ անսանձին, նա ինչպես միշտ հրաշալի էր, նա միակն է ում ես չեմ կարողանում սանձել, ինձ հանդիպած բոլոր տղամարդիկ իմ ոտքերի տակ են, ես հեշտ եմ հասնում նրանց, իսկ Ռաուլը (այդպես է ձիու անունը) ուրիշ է, դրա համար էլ սիրում եմ նրան: Մի քանի պտույտ արեցինք ձիարշավարանի տարածքով, ես տարվել էի և ուզում էի որ վազքը արագացներ, այնքան որ ուժեղ քամի լիներ:

-Վազիր Ռաուլ, ավելի արագ, շատ արագ,- բղավում էի ես:

Նա ենթարկվում էի ինձ, բայց նրան դուր չէր գալիս, իսկ ես չէի զգում: Հանկարծ նա իմ կամքից անկախ սկսեց վազել շատ արագ, հասկացա որ կորած եմ և կորցրել եմ նրա հանդեպ իմ կառավարումը: Փորձում էի նրան հանգստացնել, բայց նա չէր դադարում վազել: Ես ճոճվում էի նրա վրա, մեկ թռնում էի վերև մեկ նորից նստում վրան: Գլուխս պտտվում էր, խմիչքը լրիվ ազդել էր վրաս :Սկսեցի գոռալ` օգնեցե՜ք և միայն իմ ձայնին օգնության հասան ձիարշավարանի աշխատողները: Նրանք փորձում էին կանգնեցնել Ռաուլին, իսկ նա անպարտելի էր: Մի քանի պտույտ կատարելուց հետո մենք վայր ընկանք:

-Սյուզի՜, Սյուզի՜, Սյուզի ուշքի եկեք,-լսում էի ինչ որ ձայներ…

Սաշա` մի կույսի պատմություն (մաս 16)